Էֆիմ Գելեր
Էֆիմ Գելեր | |
---|---|
ռուս.՝ Ефим Петрович Геллер | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1925 |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 17, 1998[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կոչում | ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ, միջազգային վարպետ և գրոսմայստեր |
365chess | Efim_Geller |
Chesstempo համար | 239868 |
ICCF համար | 239868 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1952[2], Շախմատային օլիմպիադա 1954[2], Շախմատային օլիմպիադա 1956[2], Շախմատային օլիմպիադա 1962[2], Շախմատային օլիմպիադա 1968[2], Շախմատային օլիմպիադա 1970[2] և Շախմատային օլիմպիադա 1980[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Էֆիմ Պետրովիչ Գելեր (ռուս.՝ Ефим Петрович Геллер, մարտի 8, 1925, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 17, 1998[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1952), հետպատերազմյան տասնամյակների խորհրդային ուժեղագույն շախմատիստներից մեկը, 1950-ականների սկզբից մինչև 1970-ականների սկիզբը Գելերը վեց անգամ մասնակցել է հավակնորդների մրցաշարերի, որոնցից ամենաբարձր նվաճումները եղել են 2-3-րդ տեղերը՝ 1962 և 1965 թվականներին։ ԽՍՀՄ հավաքականի կազմում յոթ անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում, երկու անգամ դարձել է ԽՍՀՄ շախմատի չեմպիոն (1955-ին և 1979-ին)։ Հանդիսանում է մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող[3]։
Գելերը հայտնի էր որպես սուր դիրքերում խաղալու իր հմտությամբ։ Նա եղել է շախմատի խոշոր տեսաբան, մեծ ներդրում է ունեցել Հին հնդկական պաշտպանության, Իսպանական պարտիայի, Սիցիլիական պաշտպանության ուսումնասիրություններում։ Գելերը եղել է աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու և Անատոլի Կարպովի մարզիչը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆիմ Գելերը ծնվել է Օդեսայում։ Նրա հայրը՝ Պյոտր Եֆիմովիչ Գելերը, եղել է շախմատի սիրահար, Բորիս Վերլինսկու աշակերտ, եղել է հաշվապահ[5]։ Մանկության տարիներին Գելերը զբաղվել է ֆուտբոլով, բայց նրան չի հաջողվել ընդունվել Օդեսայի Պիոներների պալատի ֆուտբոլային բաժինը։ Նա սկսել է նույն Պիոներների պալատում հաճախել շախմատի խմբակ և մասնակցել պատանեկան մրցումներին։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գելերն ավարտել է դպրոցը, այնուհետև որպես մեխանիկ ծառայել օդանավակայանում։ Զորացրվելուց հետո ընդունվել Է Օդեսայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ 1946 թվականի Ուկրաինական ԽՍՀ շախմատի առաջնությունում նշել է իր նորամուտը և կիսել 4-6-րդ տեղերը։ Հաջորդ առաջնությունում զբաղեցրել է վեցերորդ տեղը և նույն թվականին մասնակցել շախմատի ԽՍՀՄ 16-րդ առաջնության ընտրական խաղերին։ Քառորդ եզրափակիչ խմբում Գելերը 15 հնարավորից վաստակել է 12 միավոր և իրավունք ստացել մասնակցելու եզրափակչին, սակայն Սվերդլովսկում կայացած կիսաեզրափակչում նա 12 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսել 5-6-րդ տեղերը։
Միևնույն ժամանակ Գելերը հաջողությամբ բասկետբոլ է խաղացել և ընդգրկվել Օդեսայի ազգային հավաքականի կազմում։ Սակայն, երբ ստիպված է եղել ընտրություն կատարել բասկետբոլի և շախմատի միջև, նա նախընտրել է շախմատը։
1949 թվականի սկզբին Գելերը կիսել 2-3 տեղերը Ուկրաինական ԽՍՀ առաջնությունում, որը տեղի է ունեցել իր հայրենի Օդեսայում։ Նույն թվականի գարնանը Գելերը հաղթել է ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչում և ստացել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ 24 տարեկանում Գելերն առաջին անգամ մասնակցել է ԽՍՀՄ առաջնությունը, որին բացի Միխայիլ Բոտվիննիկից մասնակցել են բոլոր ուժեղագույն շախմատիստները։ Վերջին տուրից առաջ Գելերը եղել է առաջին տեղում, սակայն Ռատիմ Խոլմովից կրած պարտությունը նրան իջեցրել է 3-4-րդ տեղերը։ Առաջին տեղը կիսել են Դեյվիդ Բրոնշտեյնը և Վասիլի Սմիսլովը։
1950 թվականի երկրի առաջնությունում Գելերը կիսել է 7-10-րդ տեղերը։ 1951 թվականի ԽՍՀՄ հաջորդ առաջնությունն առաջին տեղի համար պայքարել են Բոտվիննիկը, Կերեսը, Պետրոսյանը, Սմիսլովը և Գելերը։ 14-րդ տուրում Գելերն առաջին անգամ խաղացել է աշխարհի չեմպիոն Բոտվիննիկի հետ և հաղթանակ տարել։ 1951 թվականի դեկտեմբերի 8-ին տարած այդ հաղթանակը նրան դարձրել է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ։ Նախավերջին տուրում Գելերը պարտվել Բրոնշտեյնին, իսկ արդյունքում Կերեսը երկրորդ տարին անընդմեջ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։
1952 թվականի մարտին Գելերը երկրորդ տեղն է գրավել Բուդապեշտի Մարոզիի հուշամրցաշարում։ Նա իրենից ետ է թողել Բոտվիննիկին, Սմիսլովին, Պետրոսյանին, Սաբոյին և այլ ուժեղ շախմատիստների, սակայն զիջել է Կերեսին։ Այդ հաջողությունից հետո Գելերին շնորհվել է գրոսմայստերի կոչում։ Մինչև 1962 թվականը՝ Լեոնիդ Շտեյնի գրոսմայստերի կոչում ստանալը, Գելերը համարվում էր Ուկրաինայի միակ գրոսմայստերը։ 1952 թվականին ԽՍՀՄ շախմատի հավաքականն իր հաղթական նորամուտը նշել է շախմատի 10-րդ օլիմպիադայում, Գելերը 4-րդ խաղատախտակի վրա 14 հնարավորից հավաքել է 10½ միավոր։
Գրոսմայստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականի միջզոնալ մրցաշարում Գելերը գրավել է չորրորդը տեղը և իրավունք ստացել մասնակցելու հավակնորդների մրցաշարին։ ԽՍՀՄ 20-րդ առաջնությունում Գելերը գրավել է երրորդ տեղը։ Դրանից հետո նա մոտ վեց ամիս չի մասնակցել մրցումների։ 1953 թվականի հավակնորդների մրցաշարին Էֆիմ Գելերը կիսել է 6-7-րդ տեղերը։ ԽՍՀՄ 22-րդ առաջնությունը հաղթական է եղել Գելերի համար․ սկզբից մրցանակային պայքարը գլխավորել են չորս շախմատիստներից բաղկացած խումբը՝ Գելերը, Բոտվիննիկը, Սմիսլովը և երիտասարդ Բորիս Սպասկին։ Գելերը նախավերջին տուրում հաղթել է Վլադաս Միկենասին և կես միավորով առաջ անցել իր հետապնդողներից։ Վերջին տուրում Գելերը սևերով պարտություն է կրել վարպետ Վլադիմիր Անտոշինից և միավորներով հավասարվել Սմիսլովին։ Երկու հաղթողների միջև տեղի է ունեցել է լրացուցիչ հանդիպում, որում հաղթել է Գելերը[6]․ նախատեսված վեց պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ առաջին լրացուցիչ խաղում Գելերը հաղթել է և դարձել ԽՍՀՄ չեմպիոն։
Մի քանի ամիս անց Գյոթեբորգում կայացած միջզոնալ մրցաշարում Գելերը հաղթել է առաջին տասը պարտիաներից միայն մեկում, սակայն երկրորդ կեսում լավ արդյունք ցուցաբերելուց հետո նա կիսել է 5-6-րդ տեղերը և իրավունաք ստացել մասնակցելու հավակնորդների մրցաշարին։ Նույն թվականին նա մրցաշար է անցկացրել Զագրեբում, բայց մրսածության պատճառով կիսել է 4-5-րդ տեղերը։ 1956 թվականի սկզբին տեղի ունեցած երկրի 23-րդ առաջնությունը Գելերը բաց է թողել, որպեսզի պատրաստվի հավակնորդների մրցաշարին, որը տեղի է ունեցել գարնանը Ամստերդամում։ Հավակնորդների մրցաշարում նա 18 հնարավորից վաստակել է 9½ միավոր և կիսել է 3-7-րդ տեղերը։
1959 թվականի ԽՍՀՄ առաջնությունում Գելերը հավաքել 9½ միավոր և կիսել 10-11-րդ տեղերը։ Նույն թվականին Կիևում տեղի ունեցած Ուկրաինայի առաջնությունում նա դարձել է հաղթող։ 1959 թվականի վերջին Գելերը Դրեզդենում Տայմանովի հետ կիսել է առաջին տեղը և հաղթել Երևանում կայացած ԽՍՀՄ առաջնության հերթական կիսաեզրափակչում։
1960-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]a | b | c | d | e | f | g | h | ||
8 | 8 | ||||||||
7 | 7 | ||||||||
6 | 6 | ||||||||
5 | 5 | ||||||||
4 | 4 | ||||||||
3 | 3 | ||||||||
2 | 2 | ||||||||
1 | 1 | ||||||||
a | b | c | d | e | f | g | h |
1960 թվականին Լայպցիգի օլիմպիական խաղերին Գելերը չի ընդգրկվել հավաքականի կազմում, դրա փոխարեն նա նշանակվել է հավաքականի մարզիչ։ Մինչ այդ նա մարզել է Ուկրաինական ԽՍՀ հավաքականին։ Նույն թվականին Լենինգրադում տեղի ունեցած ԽՍՀՄ 27-րդ առաջնությունում ուկրաինացի շախմատիստը 9½ միավո րով կիսել է երկրորդ տեղը հայազգի շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հետ, իսկ 14 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Վիկտոր Կորչնոյը։
1961 թվականին Մոսկվայում տեղի ունեցած ԽՍՀՄ 28-րդ առաջնությունում Գելերը մրցաշարի զգալի հատվածում Պետրոսյանի հետ գլխավորել է մրցաշարային աղյուսակը, սակայն հետագա անհաջող խաղերից հետո նա 12 միավորով Լեոնիդ Շտեյնի հետ կիսել է 3-4-րդ տեղերը։ Սեպտեմբերին Բլեդ քաղաքում տեղի ունեցած խոշոր մրցաշարում ուկրաինացի շախմատիստը 19 հնարավորից վաստակել է 11½ միավոր և զբաղեցրել 6-րդ տեղը։
1962 թվականի հունվարի 27-ից մինչև մարտի 6-ը Ստոկհոլմում տեղի ունեցած հավակնորդների մրցաշարի վեցերորդ տեղի համար լրացուցիչ մրցախաղում Լեոնիդ Շտայնը հաղթել է, սակայն հավակնորդների մրցաշարին մասնակցել է Պալ Բենկոն, քանի որ Ստոկհոլմի միջզոնալ մրցաշարի պայմանների համաձայն՝ մեկ երկրից ոչ ավելի, քան հինգ շախմատիստ (որոնցից երկուսը՝ Տալը և Կերեսը, արդեն ստացել էին այդ իրավունքը) պետք է մասնակցեն հավակնորդների մրցաշարին։
Միխայիլ Բոտվիննիկի մրցակցին 1963 թվականի աշխարհի առաջնության մրցախաղում որոշելու համար 1962 թվականին Կյուրասաո կղզում տեղի է ունեցել հավակնորդների մրցաշար։ Երկրորդ շրջանից հետո Գելերը կիսել է առաջին տեղը Պետրոսյանի հետ, երրորդ տուրից հետո նա կես միավորով հետ է մնացել Կերեսից, իսկ չորրորդ տուրում պարտվել է Ֆիշերին։ Արդյունքում Պետրոսյանը կես միավորով առաջ անցել նրանից ու Կերեսից։ Համաձայն կանոնների՝ հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած խաղացողին թույլատրվել է առանց ընտրության մասնակցել հավակնորդների հաջորդ մրցույթին։ Գելերն ու Կերեսը մրցել են երկրորդ տեղի համար, որում հաղթել է Կերեսը։
1963 թվականի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 27-ը Լենինգրադում տեղի ունեցավ ԽՍՀՄ շախմատի 31-րդ առաջնությունում երեք հաղթողների լրացուցիչ մրցախաղում (1964թ. հունվարի 7–17) Լեոնիդ Շտայնը նվաճել է չեմպիոնի կոչումը[7]։
Միջզոնալ մրցաշարում խորհրդային յոթ գրոսմայստերներ հանդես են եկել երկու տուրով․ Գելերը հանդես է եկել անհաջող և հայտնվել վերջին տեղում։ Նա բաց թողեց հաջորդ ազգային առաջնությունը, բայց որպես մարզիչ մարզել է ԽՍՀՄ-ի հավաքականին, որը հաղթել է 1964 թվականին Թել Ավիվում տեղի ունեցած 16-րդ շախմատային օլիմպիադայում։ Դրանից հետո Գելերին շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում։
1965 թվականին Բեյվերվեյկի միջազգային մրցաշարում Գելերը կիսել է առաջին տեղը Լայոշ Պորտիշի հետ։

Բոտվիննիկը, որը իրավունք էր ստացել մասնակցելու հավակնորդների մրցախաղերին որպես աշխարհի նախկին չեմպիոն, հրաժարվել է դրանից, և նրա տեղը մասնակցել է Գելերը, որը Կյուրասաո կղզում տեղ ունեցած հավակնորդների մրցաշարում զբաղեցրել էր երկրորդ տեղը։ 1965 թվականին տեղի ունեցած հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակչում Գելերը խաղացել է Սմիսլովի հետ և հաղթել 5½-2½ հաշվով։ Սակայն Սպասկու դեմ կիսաեզրափակիչում նույն հաշվով նա պարտվել է լենինգրադցի շախմատիստին։
1966 թվականի ընթացքում Գելերը հաղթել է Կիսլովոդսկի մրցաշարում, որին մասնակցել են մի շարք գրոսմայստերներ։ 1966-1967 թվականների ԽՍՀՄ առաջնությունում Գելերը զբաղեցրել է երկրորդ տեղը։
1967 թվականի հոկտեմբերի 13-ից-նոյեմբերի 15-ը Սուսում (Թունիս) տեղի ունեցած միջզոնալ մրցաշարի 10 տուրից հետո մրցավարական կազմի հետ միջադեպի պատճառով առաջատար Ֆիշերը դուրս է մնացել մրցաշարի հետագա պայքարից։ Վերջնական արդյունքում Գելերը կիսել է 2-4-րդ տեղերը։ Հավակնորդների քառորդ եզրափակիչի խաղում Գելերի մրցակիցը կրկին եղել է Բորիս Սպասկին, որը 5½-2½ հաշվով հետագ պայքարից դուրս է թողել Գելերին։
Իսկ 1969 թվականի սկզբին Գելերը մասնակցել Հոլանդիայի ավանդական Հոոգովենս մրցաշարին։ Առաջին տուրում Գելերը հաղթել ֆավորիտներից մեկին՝ Պորտիշին և արդյունքում առաջին տեղը կիսել Բոտվիննիկի հետ։ Բորիս Սպասկու հետ կատարած մարզչական աշխատանքների պատճառով Գելերը չի մասնակցել ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչի խաղերին, սակայն վերջին պահին ընդգրկվել է եզրափակիչի խաղերին և կիսել 3-5-րդ տեղերը։ Տարեվերջին Գելերը մրցաշար է անցկացրել Բելգրադում, որտեղ հաղթողների թվում չի եղել․ նա կես միավորով հետ է մնացել առաջին քառյակից։
1970-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի («Դարի մրցաշար») մրցաշարում Գելերը վեցերորդ խաղատախտակի վրա հաղթել է Սվետոզար Գլիգորիչին 2½-1½ հաշվով։ Ամռանը Գելերը մասնակցել է Ամստերդամի մրցաշարին և գրավել չորրորդ տեղը։ Տարին ավարտվել է Պալմա դե Մալյորկայի միջզոնալ մրցաշարով։ Գելերը հենց սկզբից հայտնվել է առաջատար խումբ, բայց 12-րդ տուրում պարտվել է Ֆիշերին, իսկ հետո երկու խաղ ավարտել է ոչ-ոքի։ Այնուամենայնիվ, Հյուբների, Սեմյոնովի և Ռեշևսկու նկատմամբ հետագա հաղթանակները թույլ են տվել նրան, որ Հյուբների և Լարսենի հետ կիսի 2-4-րդ տեղերը։ Հաջորդ տարվա սկզբին Գելերը Կապաբլանկայի հուշամրցաշարում գրավել է 2-րդ տեղը։ Հավակնորդների քառորդ եզրափակիչ խաղում Գելերի մրցակիցը եղել է Վիկտոր Կորչնոյը, որը հաղթել է 5½-2½ հաշվով։
Ամռանը Գելերը Ռաֆայել Վահանյանին նախապատրաստել է երիտասարդների աշխարհի առաջնությանը։ 1973 թվականին Գելերը հաղթել Բուդապեշտի մրցաշարում, Հիլվերսումի մրցաշարում կիսել է 1-2-րդ տեղերը, Պետրոպոլիսի միջզոնալ մրցաշարում կիսել է 2-4-րդ տեղերը, Պորտորոժի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ Մոսկվայում կայացած ԽՍՀՄ 41-րդ առաջնությունում կիսել է 7-8-րդ տեղերը։
1975 թվականին Գելերը երկու հաղթանակ տարել՝ նախ Թիսայդում, Քոեն Ալեքսանդրի հուշամրցաշարում, իսկ հետո՝ Մոսկվայում, Ալյոխինի հուշամրցաշարում։ Դա եղել է Ռոբերտ Բիրնի, Սպասկու, Պետրոսյանի, Տալի, Կորչնոյի և Գորտի մասնակցությամբ մրցույթում Գելերի երկարամյա կարիերայի ամենամեծ հաղթանակներից մեկը։ Հաջորդ տարի նա հաղթել է Լաս Պալմասի մրցաշարում, ԽՍՀՄ առաջնությունում կիսել է 8-10-րդ տեղերը՝ միաժամանակ տպավորիչ պարտության է մատնել մրցաշարի հաղթող, աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին։
Գելերի վերջին մեծ հաջողությունը եղել 1979 թվականի ԽՍՀՄ առաջնությունում։ Շախմատիստը գրավել է առաջին տեղը՝ առաջ անցնելով շատ ավելի երիտասարդ մրցակիցներից՝ տասնիննամյա Արթուր Յուսուպովից, տասնվեցամյա Գարրի Կասպարովից և երեսունամյա Յուրի Բալաշովից։ Գելերը ԽՍՀՄ հավաքականի կազմում ընդգրկվել է 1980 թվականի Օլիմպիական խաղերում, որը եղել է նրա յոթերորդը։ Թիմը գրավել է առաջին տեղը։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագայում Գելերի մրցաշարի արդյունքները սկսել են նվազել։ 48-րդ, 50-րդ և 52-րդ ԽՍՀՄ առաջնություններում նա կիսել է աղյուսակի վերջին հորիզոնականները։ 1980-ականների վերջին Գելերը մի քանի մրցաշարային հաջողությունների հասել․ հաղթել է Դորտմունդում (1989 թ.) և առաջին տեղերը կիսել Բեռնում (Դանիել Կամպորայի հետ, 1987թ.) և Նյու Յորքում (Գրիգորի Կայդանովի հետ, 1990 թ.)։ 1991 թվականին Գելերը և Վասիլի Սմիսլովը կիսել են «մեծահասակների» (շախմատիստներ, որոնք արդեն վաթսուն տարեկան էին) առաջին աշխարհի առաջնության առաջին տեղը։ Լրացուցիչ ցուցանիշներով Սմիսլովը դարձել է չեմպիոն։ Հաջորդ տարի՝ 1992 թվականին, Գերմանիայում անցկացված նմանատիպ մրցաշարում Գելերը դարձել է միանձնյա հաղթող[8][9]։
Գելերի վերջին մրցաշարը 1995 թվականի Ռուսաստանի շախմատի առաջնությունն էր։ Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում յոթանասունամյա գրոսմայստերը 11 խաղում վաստակել է 5 միավոր[10]։
Էֆիմ Գելերը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 17-ին սրտի հիվանդության և շագանակագեղձի քաղցկեղի հետևանքով առաջացած բարդություններից, Պերեդելկինոյի մոտ գտնվող հիվանդանոցում, հուղարկավորվել է Պերեդելկինոյի գերեզմանատանը[11]։
2016 թվականի ապրիլի 26-ին Օդեսայի Հոկտեմբերյան հեղափոխության փողոցը (Կիևի շրջան) անվանվել է Էֆիմ Գելերի փողոց[12][13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գելերի կինը՝ Օքսանա Գեորգիևնան, եղել է Օդեսայի թատրոնի պարուհի, Գելերից փոքր է եղել 12 տարով, նրանք 1957 թվականի վերջին հանդիպել են իրար և վեց ամիս անց ամուսնացել, մեկ տարի անց ծնվել է նրանց միակ որդին՝ Ալեքսանդրը։ Ազատ ժամանակ Գելերը սիրել է թղթախաղ, դոմինո և բիլիարդ խաղալ։ Գելերները տուն են գնել Պերեդելկինոյում, նրանց ընտանիքի ընկերներից են եղել գրողներ Արկադի Արկանովը և Վալենտին Կատաևը։
Ըստ խորհրդային, հետագայում՝ հոլանդացի շախմատիստ, գրոսմայստեր, լրագրող Գենա Սոսոնկոյի հուշերի՝ Գելերը, թեև երբեք չի միացել ԽՄԿԿ շարքերին, նվիրված է եղել խորհրդային արժեքներին, մամուլում քննադատել է արևմտյան համակարգը և Ֆիշերին՝ որպես նրա ներկայացուցիչ։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գելերին են պատկանում հետևյալ խոսքերը՝ «Ամենից շատ ինձ դուր է գալիս շախմատի տրամաբանությունը, վերլուծելու, ստեղծագործելու ունակությունը»[14][15]։ Տեսաբան և վերլուծաբան Գելերի նվաճումների մասին Միխայիլ Բոտվիննիկը 1968 թվականին գրել է՝ Գելերից առաջ մենք ճիշտ չէինք հասկանում այնպիսի ժամանակակից սկզբնախաղեր, ինչպիսիք են «Հնդկական» և «Հին հնդկական» պաշտպանությունները։ Նրա գաղափարները վառ են, և դա վերաբերում է ոչ միայն սկզբնախաղերին, այլև միջնախաղորին և վերջնախաղերին։ Գելերը խորությամբ մշակել է «Հին հնդկական» պաշտպանությունը սևերի համար։ Հին հնդկական պաշտպանությամբ Գելերը 1952 թվականին սևերով հաջողության է հասել Բոտվիննիկի նկատմամբ՝ Մարոկզիի հուշամրցաշարի իր առաջին պարտիայում և 1955 թվականի ԽՍՀՄ առաջնության առաջին տեղի համար լրացուցիչ պարտիայում՝ Սմիսլովի դեմ։ 1980 թվականին Գելերը հրատարակել մենագրություն թագավորի «Հին հնդկական պաշտպանության» մասին[16]։
Գելերը մեծ ներդրում է ունեցել իսպանական խաղի և սիցիլիական պաշտպանության երկու գույների ուսումնասիրության մեջ։ Սլավոնական պաշտպանության մեջ՝ 1.d4 d5 2. c4 c6 3. Ձf3 Ձf6 4. Ձc3 dc 5. e4 b5 6. e5 և Ռոբաչի պաշտպանության մեջ՝ 1.e4 g6 2.d4 Փg7 3.Ձf3 d6 4.c3 տարբերակները կոչվել են Գելերի անունով։
Գելերը եղել է բազմակողմանի խաղացող էր, ուներ բարձր տեխնիկա, կոմբինացիոն հմտություն,խորը ռազմավարական ծրագրեր։ Գելերը հաճախ է խաղացել «գամբիտ» ոճով՝ զոհաբերելով խաղաքար՝ նախաձեռնության կամ դիրքային առավելությունների դիմաց։ Գելերը հայտնի է եղել նաև որպես հետաձգված խաղերի վերլուծության վարպետ։
Գելերը հայտնի է եղել աշխարհի չեմպիոնների դեմ իր հաջող խաղով։ Նա տարբեր ժամանակներում աշխարհի չեմպիոններ դարձած շախմատիստների նկատմամբ ընդհանուր առավելություն է ունեցել՝ +39 −31 =123։ 1976 թվականին ԽՍՀՄ առաջնությունում Գելերը հաղթել է Կարպովին։
Իր կարիերայի ընթացքում Գելերը բազմիցս հանդես է եկել որպես մարզիչ՝ և՛ առանձին շախմատիստների հետ աշխատելով կարևոր մրցաշարերում, և՛ առաջատար թիմերի հետ, ներառյալ ԽՍՀՄ հավաքականները օլիմպիադաներում։ Սպասկին, ելնելով Գելերի հետ երկար տարիների համագործակցության փորձից, նշել է, որ Էֆիմ Պետրովիչը ուժեղ հոգեբան էր, «նա ուներ իրական հոգեբանական տաղանդ»։
Զոհաբերելով զինվորին ֆիլմում Եֆիմ Գելերի դերը մարմնավորել է Էդվարդ Զինովև։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի շքանշան 2-րդ աստիճան (1985)[17]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Պատվո նշանի շքանշան
- «Մարտական վաստակի համար» մեդալ (01/15/1945)
Մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Միավորներ | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1946 | Կիև | Ուկրաինայի առաջնություն | 17-ից 11½ | 4-6 | |||
1947 | Կիև | Ուկրաինայի առաջնություն | 16-ից 9½ | 6 | |||
Եկատերինբուրգ | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 12-ից 7 | 5-6 | ||||
1947 | Կիև | Ուկրաինայի առաջնություն | 18-ից 11 | 5-8 | |||
Բաքու | Վարպետության հավակնորդների համամիութենական մրցաշար | 15-ից 9 | 3-5 | ||||
1949 | Օդեսա | Ուկրաինայի առաջնություն | 19-ից 13½ | 2-3 | |||
Թբիլիսի | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 16-ից 11½ | 1 | ||||
Մոսկվա | ԽՍՀՄ 17-րդ առաջնություն | 10 | 4 | 5 | 19-ից 12½ | 3-4 | |
1950 | Օդեսա | Ուկրաինայի առաջնություն | 17-ից 12½ | 1 | |||
Շավնո-Զդրույ | 19-ից 12½ | 5-6 | |||||
Կիև | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 15-ից 9 | 3 | ||||
Մոսկվա | ԽՍՀՄ 18-րդ առաջնություն | 7 | 6 | 4 | 17-ից 9 | 7-10 | |
1951 | Եկատերինբուրգ | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 19-ից 13 | 2 | |||
Մոսկվա | ԽՍՀՄ 19-րդ առաջնություն | 10 | 4 | 3 | 17-ից 11½ | 2-3 | |
1952 | Բուդապեշտ | Մարոցիի հուշամրցաշար | 17-ից 12 | 2 | |||
Սալտշոբադեն | Միջզոնալլ մրցաշար | 8 | 2 | 10 | 20-ից 13 | 4 | |
Մոսկվա | ԽՍՀՄ 20-րդ առաջնություն | 8 | 3 | 8 | 19-ից 12 | 3 | |
1953 | Ցյուրիխ | Հավակնորդների մրցաշար | 8 | 7 | 13 | 28-ից 14½ | 6-7 |
1954 | Կիև | ԽՍՀՄ 21-րդ առաջնություն | 8 | 8 | 3 | 19-ից 9½ | 10-11 |
Նիժնի Նովգորոդ | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 20-ից 15 | 1 | ||||
1955 | Մոսկվա | ԽՍՀՄ 22-րդ առաջնություն | 10 | 5 | 4 | 19-ից 12 | 1-2 |
Գյոթեբորգ | Միջզոնալլ մրցաշար | 7 | 3 | 10 | 20-ից 12 | 5-6 | |
Զագրեբ | 19-ից 12 | 4-5 | |||||
1956 | Ամստերդամ | Հավակնորդների մրցաշար | 6 | 5 | 7 | 18-ից 9½ | 3-7 |
1957 | Կիև | Ուկրաինայի առաջնություն | 17-ից 12½ | 1-2 | |||
Շավնո-Զդրույ | Պշեպյուրկայի հուշամրցաշար | 15-ից 12½ | 1 | ||||
Կիև | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 19-ից 12 | 2 | ||||
1958 | Ռիգա | ԽՍՀՄ 25-րդ առաջնություն | 5 | 3 | 10 | 17-ից 10 | 7-8 |
Կիև | Ուկրաինայի առաջնություն | 16-ից 12½ | 1 | ||||
Տաշքենդ | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 15-ից 11 | 2-3 | ||||
1959 | Թբիլիսի | ԽՍՀՄ 26-րդ առաջնություն | 6 | 6 | 7 | 19-ից 9½ | 10-11 |
Կիև | Ուկրաինայի առաջնություն | 21-ից 18 | 1 | ||||
Դրեզդեն | Միջազգային մրցաշար | 15-ից 11 | 1-2 | ||||
Երևան | ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ | 15-ից 12 | 1 | ||||
1960 | Լենինգրադ | ԽՍՀՄ 27-րդ առաջնություն | 10 | 2 | 7 | 19-ից 13½ | 2-3 |
Կոպենհագեն | 9 | 1 | 3 | 13-ից 10½ | 2 | ||
1961 | Մոսկվա | ԽՍՀՄ 28-րդ առաջնություն | 8 | 3 | 8 | 19-ից 12 | 3-4 |
Բլեդ | 19-ից 10½ | 6-7 | |||||
1962 | Ստոկհոլմ | Միջազգային մրցաշար | 10 | 2 | 10 | 22-ից 15 | 2-3 |
Կյուրասո | Հավակնորդների մրցաշար | 8 | 1 | 18 | 28-ից 17 | 2-3 | |
1963 | Հավանա | Կապաբլանկայի հուշամրցաշար | 13 | 2 | 6 | 21-ից 16 | 2-4 |
Լենինգրադ | ԽՍՀՄ 31-րդ առաջնություն | 5 | 1 | 13 | 19-ից 11½ | 6-7 | |
1964 | Մոսկվա | Զոնալ մրցաշար | 2 | 4 | 6 | 12-ից 5 | 7 |
1965 | Բեյվերվեյկ | Միջազգային մրցաշար | 7 | 1 | 7 | 15-ից 10½ | 1-2 |
Հավանա | Կապաբլանկայի հուշամրցաշար | 21-ից 15 | 2-4 | ||||
Սանտյագո | 13-ից 10½ | 2 | |||||
1966 | Կիսլովոդսկ | 11-ից 8½ | 1 | ||||
Պրահա | 13-ից 10 | 3 | |||||
1966/1967 | Թբիլիսի | ԽՍՀՄ 34-րդ առաջնություն | 6 | 1 | 13 | 20-ից 12½ | 2 |
1967 | Մոնտե Կառլո | 9-ից 6 | 3-4 | ||||
Մոսկվա | 17-ից 8½ | 9-12 | |||||
Սկոպիե | 17-ից 13 | 2-3 | |||||
Սուս | Միջզոնալլ մրցաշար | 8 | 1 | 12 | 21-ից 14 | 2-4 | |
1968 | Գյոթեբորգ | 9-ից 7½ | 1 | ||||
Սկոպիե | 19-ից 13½ | 2 | |||||
Կիսլովոդսկ | 14-ից 10 | 1 | |||||
Գորի | 10-ից 7 | 2-3 | |||||
1969 | Վեյկ ան Զե | 31-րդ միջազգային մրցաշար | 7 | 1 | 7 | 15-ից 10½ | 1-2 |
Մոսկվա | ԽՍՀՄ 37-րդ առաջնություն | 8 | 3 | 11 | 22-ից 13½ | 3-5 | |
Բելգրադ | 13-ից 9½ | 5-6 | |||||
1970 | Մոսկվա | 13-ից 9 | 2-4 | ||||
Ամստերդամ | 15-ից 10 | 4 | |||||
Պալմա դե Մալյորկա | Միջզոնալլ մրցաշար | 8 | 1 | 14 | 23-ից 15 | 2-4 | |
1971 | Հավանա | Կապաբլանկայի հուշամրցաշար | 15-ից 10½ | 2 | |||
Լենինգրադ | ԽՍՀՄ 39-րդ առաջնություն | 4 | 6 | 11 | 21-ից 9½ | 14 | |
1972 | Կիսլովոդսկ | 14-ից 9 | 3 | ||||
1973 | Բուդապեշտ | 15-ից 10½ | 1 | ||||
Հիլվերսում | 14-ից 9½ | 1-2 | |||||
Պետրոպոլիս | Միջզոնալլ մրցաշար | 7 | 1 | 9 | 17-ից 11½ | 2-4 | |
Պորտորոժ | 8-ից 3 | 3 | |||||
Մոսկվա | ԽՍՀՄ 41-րդ առաջնություն | 3 | 3 | 11 | 17-ից 8½ | 7-8 | |
1975 | Վեյկ ան Զե | Միջազգային մրցաշար | 2 | 1 | 12 | 11-ից 8 | 8-10 |
Մոսկվա | Ալյոխինի հուշամրցաշար | 6 | 0 | 9 | 15-ից 10½ | 1 | |
Թիսայդ | Միջազգային մրցաշար | 5 | 0 | 9 | 14-ից 9½ | 1 | |
Երևան | ԽՍՀՄ 43-րդ առաջնություն | 4 | 2 | 9 | 15-ից 8½ | 6-8 | |
1976 | Լաս Պալմաս դե Գրան Կանարիա | Միջազգային մրցաշար | 7 | 1 | 7 | 15-ից 10½ | 1 |
Մոսկվա | ԽՍՀՄ 44-րդ առաջնություն | 4 | 4 | 9 | 17-ից 8½ | 8-10 | |
1977 | Վեյկ ան Զե | Միջազգային մրցաշար | 6 | 1 | 4 | 11-ից 8 | 1-2 |
Լենինգրադ | ԽՍՀՄ 45-րդ առաջնություն | 1 | 0 | 14 | 15-ից 8 | 5-7 | |
1978 | Թբիլիսի | ԽՍՀՄ 46-րդ առաջնություն | 3 | 2 | 12 | 17-ից 9 | 5-8 |
1979 | Նովի Սադ | Միջազգային մրցաշար | 5 | 0 | 8 | 13-ից 9 | 2-3 |
Մինսկ | ԽՍՀՄ 47-րդ առաջնություն | 6 | 0 | 11 | 17-ից 11½ | 1 | |
1980/1981 | Վիլնյուս | ԽՍՀՄ 48-րդ առաջնություն | 1 | 5 | 11 | 17-ից 6½ | 14-15 |
1982 | Մոսկվա | Միջազգային մրցաշար | 13-ից 8 | 3-4 | |||
1983 | Մոսկվա | ԽՍՀՄ 50-րդ առաջնություն | 2 | 4 | 9 | 15-ից 6½ | 14-15 |
1985 | Ռիգա | ԽՍՀՄ 52-րդ առաջնություն | 3 | 6 | 10 | 19-ից 8 | 17-18 |
1986 | Ամստերդամ | Միջազգային մրցաշար | 10-ից 6½ | 1 | |||
Նիկշիչ | OHRA-опен | 9-ից 6 | 2-4 | ||||
1987 | Բեռն | Միջազգային մրցաշար | 11-ից 8 | 1-2 | |||
1989 | Դորտմունդ | Միջազգային մրցաշար | 11-ից 7½ | 1 | |||
1990 | Նյու Յորք | Միջազգային մրցաշար | 9-ից 6½ | 1-2 |
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Քաղաք | Մրցակից | + | − | = | Արդյունք |
---|---|---|---|---|---|---|
1955 | Մոսկվա | Սմիսլով (Խաղ ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար) | 1 | 0 | 6 | 4 : 3 |
1962 | Կյուրասո | Կերես (Թեկնածուների մրցաշար, խաղ 2-րդ հորիզոնականի համար | 1 | 2 | 5 | 3½ : 4½ |
1965 | Մոսկվա | Սմիսլով (Թեկնածուների խաղ, քառորդ եզրափակիչ) | 3 | 0 | 5 | 5½ : 2½ |
Ռիգա | Սպասկի (Թեկնածուների խաղ, կիսաեզրափակիչ) | 0 | 3 | 5 | 2½ : 5½ | |
1966 | Կոպենհագեն | Լարսեն (Թեկնածուների խաղ, 3-րդ հորիզոնականի համար) | 2 | 3 | 4 | 4 : 5 |
1968 | Սուխում | Սպասկի (Թեկնածուների խաղ, քառորդ եզրափակիչ) | 0 | 3 | 5 | 2½ : 5½ |
1971 | Մոսկվա | Կորչնոյ (Թեկնածուների խաղ, քառորդ եզրափակիչ) | 1 | 4 | 3 | 2½ : 5½ |
Եվրոպայի թիմային առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Քաղաք | Առաջնության համար | + | − | = | Արդյունք | Թիմային տեղ | Անհատական տեղ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1961 | Օբերհաուզեն | 2 | 4 | 0 | 5 | 9-ից 6½ | 1 | 1 |
1970 | Կապֆենբերգ | 4 | 3 | 1 | 2 | 6-ից 4 | 1 | 1 |
1973 | Բաթ | 5 | 4 | 0 | 1 | 5-ից 4½ | 1 | 1 |
1977 | Մոսկվա | 6 | 2 | 0 | 5 | 7-ից 4½ | 1 | 1 |
1980 | Սկարա | 7 | 2 | 0 | 4 | 6-ից 4 | 1 | 3 |
1983 | Պլովդիվ | 8 | 2 | 0 | 2 | 4-ից 3 | 1 | 1 |
17 | 1 | 19 | 71,62 % |
Շախմատային օլիմպիադաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆիմ Գելերը մասնակցել է 7 օլիմպիադաների 7 (3 անգամ թիմը ներկայացրել է չորրորդ խաղատախտակինև և չորս անգամ եղել է պահեստային)։
Տարի | Քաղաք | Օլիմպիադայի համարը | + | − | = | Արդյունք | Թիմային տեղ | Անհատական տեղ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1952 | Հելսինկի | X | 8 | 1 | 5 | 14-ից 10½ | 1 | 2 |
1954 | Ամստերդամ | XI | 4 | 1 | 2 | 7-ից 5 | 1 | 1 |
1956 | Մոսկվա | XII | 7 | 2 | 1 | 10-ից 7½ | 1 | 1 |
1962 | Վառնա | XV | 10 | 1 | 1 | 12-ից 10½ | 1 | 1 |
1968 | Լուգանո | XVIII | 7 | 0 | 5 | 12-ից 9½ | 1 | 2 |
1970 | Զիգեն | XIX | 6 | 2 | 4 | 12-ից 8 | 1 | 4 |
1980 | Վալետա | XXIV | 4 | 0 | 5 | 9-ից 6½ | 1 | 2 |
46 | 7 | 23 | 75,7 % |
Միջազգային թիմային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Քաղաք | Խաղ | + | − | = | Արդյունք |
---|---|---|---|---|---|---|
1953 | ԽՍՀՄ - Ավստրիա | 2 | 0 | 0 | 2 : 0 | |
1954 | ԽՍՀՄ - Արգենտինա | 2 | 0 | 1 | 2½ : ½ | |
ԽՍՀՄ - Ուրուգվայ | 2 | 0 | 0 | 2 : 0 | ||
ԽՍՀՄ - Ֆրանսիա | 2 | 0 | 0 | 2 : 0 | ||
ԽՍՀՄ - ԱՄՆ | 3 : 1 | |||||
ԽՍՀՄ - Անգլիա | 2 | 0 | 0 | 2 : 0 | ||
ԽՍՀՄ - Շվեդիա | 2 | 0 | 0 | 2 : 0 | ||
1956 | ԽՍՀՄ - ԱՄՆ | 3 : 1 | ||||
ԽՍՀՄ - Հարավսլավիա (ըստ Շևենինգենի համակարգի) | 8-ից 5½ | |||||
1958 | ԽՍՀՄ - Հարավսլավիա | 3 : 1 | ||||
1959 | ԽՍՀՄ - Հարավսլավիա | 2½ : 1½ | ||||
1960 | ԽՍՀՄ - Հարավսլավիա (ըստ Շևենինգենի համակարգի) | 8-ից 6½ | ||||
1961 | ԽՍՀՄ - Հարավսլավիա (ըստ Շևենինգենի համակարգի) | 6-ից 3½ | ||||
1964 | ԽՍՀՄ - Հարավսլավիա (ըստ Շևենինգենի համակարգի) | 5-ից 3½ | ||||
1966 | ԽՍՀՄ - Հարավսլավիա (ըստ Շևենինգենի համակարգի) | 4-ից 3 | ||||
1967 | ԽՍՀՄ - Հարավսլավիա | 2 : 2 | ||||
1969 | ԽՍՀՄ - Հարավսլավիա | 2½ : 1½ | ||||
ՌԽՖՍՀ - Հունգարիա | 3 : 1 | |||||
1970 | Բելգրադ | «Դարի խաղ» | 1 | 0 | 3 | 4-ից 2½ |
1973 | ԽՍՀՄ - Հարավսլավիա | 2½ : 1½ |
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- За шахматной доской. — Одесса: Одесское книжное издательство, 1962. — 127 с.: ил. — 15 000 экз.
- Староиндийская защита. — М.: Физкультура и спорт, 1980. — 255 с. — (Теория дебютов). — 100 000 экз.
- Новоиндийская защита. — М.: Физкультура и спорт, 1981. — 240 с. — (Теория дебютов). — 100 000 экз.[18]
- Победа в Мерано: Матч на первенство мира по шахматам, окт.-нояб. 1981 г. / [Коммент. партий А. Карпова]. — М.: Воениздат, 1982. — 80 с.[19]
- Как побеждать чемпионов: уроки высокой стратегии / Ефим Геллер. — М.: РИПОЛ классик, 2005 (Н.Новгород : ГИПП Нижполиграф). — 156 с.: ил. — (Искусство шахмат). — 3000 экз. — ISBN 5-7905-4032-5. (издана посмертно)[20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 OlimpBase
- ↑ «Ефим Петрович Геллер: биография шахматиста, лучшие партии, фото» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Geller published Za Shakhmatnoi Doskoi (1962), containing a short autobiography and five of his games. Hooper, David; Whyld, Kenneth (1987). The Oxford Companion to Chess. Oxford University Press. էջ 127. ISBN 0-19-281986-0.
- ↑ Администратор. «Шахматист Ефим Геллер – биография, карьера, достижения». xchess.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 22nd Soviet Championship and Zonal, Moscow 1955 February 11 - March 15
- ↑ ChessPro
- ↑ 2.Offene Weltmeisterschaft der Senioren Արխիվացված 2005-05-04 Wayback Machine(գերմ.)
- ↑ Monokroussos, D. (2007 թ․ հուլիսի 26). «Efim Geller, the father of the King's Indian». ChessBase.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Чемпионат России по шахматам 1995 года». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Геллер Ефим Петрович». odessa-memory.info. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Thomas, R. (1998 թ․ նոյեմբերի 21). «Yefim Geller, Grandmaster Of Daring Attacks, Dies at 73». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Могила Е. П. Геллера». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ ЕФИМ ГЕЛЛЕР
- ↑ Ефим Геллер. Король анализа
- ↑ «Староиндийская защита [Ефим Петрович Геллер] (djvu) читать онлайн».
- ↑ «Карточка награждённого к 40-летию Победы». ОБД «Подвиг Народа». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Геллер Е.П. Новоиндийская защита
- ↑ «Победа в Мерано: Матч на первенство мира по шахматам, окт. — нояб. 1981 г.».
- ↑ Как побеждать чемпионов: : уроки высок. стратегии - Геллер, Ефим Петрович (ռուսերեն). 2005. ISBN 978-5-7905-4032-5.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дамский, Я. В. Гроссмейстер Геллер. — М.: Физкультура и спорт. — 288 с. — (Выдающиеся шахматисты мира).
- Каспаров Г. К. От Эйве до Таля // Мои великие предшественники. — М.: РИПОЛ классик, 2005. — Т. 2. — С. 319—353. — 512 с. — ISBN 5790522394.
- Сосонко Г. Шахматный король Одессы // Мои показания. — М.: РИПОЛ классик, 2003. — С. 65—77. — 384 с. — (Искусство шахмат). — 3000 экз. — ISBN 5-7905-2212-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
- Մասնակցությունը օլիմպիադաների
- Crowther, Mark (23 November 1998), THE WEEK IN CHESS 211: Yefim Petrovich Geller 1925–1998, The Week in Chess
- Thomas Jr., Robert McG. (1998 թ․ նոյեմբերի 21). «Yefim Geller, Grandmaster Of Daring Attacks, Dies at 73». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- Галяс А. Первый гроссмейстер (Порто-франко. Одесса. 08.03.2015).Արխիվացված 2020-07-25 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆիմ Գելեր» հոդվածին։ |
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1998 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Շախմատի գրոսմայստերներ
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղվածներ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ