Լեոնիդ Շտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեոնիդ Զախարովիչ Շտեյն (ռուս.՝ Леони́д Заха́рович Штейн, ուկրաիներեն՝ Штейн Леонід ЗахаровичШтейн Леонід Захарович,

Լեոնիդ Շտեյն
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1934(1934-11-12)
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 4, 1973(1973-07-04) (38 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԼվովի համալսարան
Մասնագիտությունշախմատիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Leonid Stein Վիքիպահեստում

), խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր (1962), 1960-1970-ական թվականներին համարվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1963, 1965, 1966)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965), ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու շախմատային օլիմպիադաների հաղթող (1964, 1966), երեք միջզոնալ մրցաշարերի մասնակից (1962 թվականին Ստոկհոլմում, 1964 թվականին Ամստերդամում, 1967 թվականին՝ Սուսում), Ուկրաինայի կրկնակի չեմպիոն (1960, 1962), Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում մասնակցել է ԽՍՀՄ թիմային բազմաթիվ առաջնությունների, բազմաթիվ խոշոր մրցաշարերի, այդ թվում հաղթել է երկու ուժեղագույն մրցաշարերում (երկուսն էլ Մոսկվայում՝ 1967 և 1971 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Շտեյնը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 12-ին, Կամենեց-Պոդոլսկում, Զախար Լազարևիչի և Չարնա Աբովնայի ընտանիքում։ Ունեցել է քույր, որը Լեոնիդից չորս տարով մեծ է եղել։ Լեոնիդի հոր առողջական վիճակը լավ չէ եղել։ Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես նրանց ընտանիքը տարհանվել է Ուզբեկստան՝ Տաշքենդի մերձակայք։ 1942 թվականին՝ 36 տարեկանում Լեոնիդի հայրը մահացել է տիֆից[1]։

Պատերազմից հետո ընտանիքը կրկին հաստատվել է Ուկրաինայում՝ Լվովում։ Այդ ժամանակ Լվովում հիմնադրվել է քաղաքի պատմության մեջ առաջին շախմատի դպրոցը, որտեղ տասներեք ամյա Շտեյնը սկսել է իր պարապմունքները[2]։ 15 տարեկանում լրացրել է 1-ին կարգի նորմը[3]։ Լրագրություն է սովորել Լվովի համալսարանում[4]։

1951 թվականին Շտեյնը ծանոթացել է Ուկրաինայի երիտասարդական հավաքականի մարզիչ Յուրի Սախարովի հետ։ Նույն թվականին նա իր նորամուտը նշել է Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում և զբաղեցրել 4-րդ տեղը, իսկ Սախարովը նրան ընդգրկել է Ուկրաինայի ԽՍՀ հավաքականում։ Լենինգրադում տեղի ունեցած ԽՍՀՄ երիտասարդների թիմային առաջնությունում Խորհրդային Ուկրաինայի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Շտեյնն ինը հնարավորից վաստակել է ընդամենը 4,5 միավոր։

1953 թվականի գարնանը Ուկրաինայի առաջնության կիսաեզրափակչում Շտեյնը գրավել է առաջին տեղը և լրացնել վարպետի թեկնածուի նորման։

Ծառայել է Ադրբեջանում, ապա գործուղվել Անդրբայկալ։ 1954 թվականի հուլիսին Բառնաուլում մասնակցել է Սիբիրի և Հեռավոր Արևելքի 4-րդ առաջնությանը։

1955 թվականին Կալուգայում երիտասարդ վարպետների հավակնորդների համառուսաստանյան երկրորդ մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ, հաղթել է զինված ուժերի առաջնությունում։ 1956 թվականին գրավել է երկրորդ տեղը։

1956 թվականի նոյեմբերին Շտեյնը զորացրվել է։ Լվով վերադառնալուց հետո որպես մարզիչ աշխատանքի է ընդունվել Սպաների պալատում։ 1957 թվականի Ուկրաինայի առաջնությունում նա զբաղեցրել է տասներորդ տեղը, վարպետի նորմը լրացնելու համար նրան պակասել է մեկուկես միավոր։

1958 թվականին նա առաջին տեղն է գրավել Ուկրաինայի առաջնության կիսաեզրափակչում, սակայն Ուկրաինական ԽՍՀ մարզական կոմիտեն նրան արգելել է ելույթ ունենալ եզրափակիչում, քանի որ Շտեյնը պատժվել էր սպորտային ռեժիմը խախտելու համար։

1959 թվականին Ուկրաինայի ԽՍՀ առաջնության կիսաեզրափակչում գրավել է 5-րդ տեղը, հասել եզրափակիչ, որտեղ գրավել է երրորդ տեղը, լրացրել վարպետության նորմը և իրավունք ստացել մասնակցելու ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչին։

ԽՍՀՄ ժողովուրդների երկրորդ սպարտակիադայում նա խաղացել է չորս պարտիա, քանի որ եղել է պահեստային շախմատիստ։ Շախմատիստը հավաքել է 3 միավոր, իսկ Ուկրաինայի հավաքականը գրավել է երրորդ տեղը։

1960 թվականին Շտեյնը դարձել Ուկրաինայի չեմպիոն, ԽՍՀՄ 28-րդ առաջնության կիսաեզրափակչում Կոտովի ու Ֆուրմանի հետ կիսել է 3-5-րդ տեղերը։ 1960 թվականի ԽՍՀՄ թիմային առաջնությունում Ուկրաինայի ԽՍՀ հավաքականի կազմում լավագույն արդյունքն է ցույց տվել երկրորդ խաղատախտակի վրա (6 միավոր՝ 8 հնարավորից)։

1961 թվականի սկզբին նա իր նորամուտն է նշել ԽՍՀՄ 28-րդ առաջնության եզրափակիչում։ Եֆիմ Գելերի հետ նա կիսեց 3-4-րդ տեղերը։ Մրցաշարում նա միակն է եղել, որը հաղթել է մրցաշարի հաղթող Տիգրան Պետրոսյանին։

Հարավսլավիայի հավաքականի դեմ ավանդական խաղում Շտեյնն ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ ԽՍՀՄ հավաքականի հետ նա մեկնել է Հելսինկի՝ մասնակցելու ուսանողների 8-րդ Օլիմպիական խաղերին, որտեղ 12 խաղում նա վաստակել է 9,5 միավոր, և թիմը նվաճել է առաջին տեղը։ Մրցաշարի լավագույն խաղը ճանաչվել է Շտեյնի խաղը՝ ԳԴՀ թիմից Լոթար Զինի հետ։ Բուխարեստի մրցաշարում նա գրավել է առաջին տեղը և լրացրեց միջազգային վարպետության նորմը։

1962 թվականի սկզբին Ստոկհոլմի միջգոնալ մրցաշարում Շտեյնը Գլիգորիչի և Բենկոյի հետ կիսել է 6-8-րդ տեղերը և լրացնել գրոսմայստերի նորմա[5]։ Հավակնորդների մրցաշարի որակավորման 6-րդ տեղի համար տեղի ունեցած լրացուցիչ խաղ-մրցաշարում Շտեյնը հաղթող է ճանաչվել, բայց չի մասնակցել հավակնորդների մրցաշարին՝ մեկ երկրի մասնակիցների թիվը սահմանափակող կանոնի պատճառով։

1962 թվականի մայիսին Շտեյնը մասնակցել է Ուկրաինայի առաջնության հերթական եզրափակչին և ճանաչվել հաղթող։ Նա կես միավորով առաջ է անցել Էդուարդ Գուֆելդից։

1963 թվականը սկսել է ԽՍՀՄ-Հարավսլավիա մրցախաղով, այնուհետև հանդես է եկել ԽՍՀՄ ժողովուրդների 3-րդ սպարտակիադայում և Սվերդլովսկում տեղի ունեցած համամիութենական 31-րդ առաջնության կիսաեզրափակչում։ 1963 թվականի վերջին ԽՍՀՄ առաջնությունում բաժանել է 1-3-րդ տեղերը Բորիս Սպասկու և Ռիտմար Խոլմովի հետ։ Լրացուցիչ մրցապայքարում, որը տեղի է ունեցել 1964 թվականին, առաջին անգամ ԽՍՀՄ չեմպիոն է դարձել Շտեյնը[6]։

1964 թվականի մայիսի 20-ին Ամստերդամում մեկնարկել է հերթական միջզոնալ մրցաշարը։ ԽՍՀՄ-ը, բացի Շտեյնից ներկայացրել է Միխայիլ Տալին, Վասիլի Սմիսլովին, Բորիս Սպասկուն և Դավիդ Բրոնշտեյնին։ Հավակնորդների մրցաշարին իրավունք է ստանում մասնակցել 1-6-րդ տեղերը։ Շտեյնը մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնների հավակնորդների մրցաշարին կարող էին մասնակցել մեկ երկրի ոչ ավելի, քան 5 ներկայացուցիչ, ուստի Շտեյնը դուրս է մնացել հետագա պայքարից[7]։

1964 թվականին Շտեյնը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Թել Ավիվում տեղի ունեցած 16-րդ շախմատային օլիմպիադային։ ԽՍՀՄ հավաքականի մասնակիցները եղել են Տիգրան Պետրոսյանը, Միխայիլ Բոտվիննիկը, Վասիլի Սմիսլովը, Պաուլ Կերեսը, Բորիս Սպասկին և Լեոնիդ Շտեյնը (պահեստային)։ ԽՍՀՄ հավաքականը նվաճել է ոսկե մեդալ։ Շտեյնը 13 հնարավորից վաստակել է 10 միավոր և ցույց տվել պահեստայինների մեջ լավագույն արդյունքը[8][9]։

1964 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1965 թվականի հունվարի 27-ը Կիևում տեղի ունեցած ԽՍՀՄ 32-րդ առաջնությունում Շտեյնը զբաղեցրել է 4-րդ տեղը։

1965-1967 թվականներին մասնակցել է ինը խոշոր մրցաշարերի, որտեղ միայն մեկ անգամ է զբաղեցրել երկրորդ տեղը։

1965 թվականի մարտին հավաքականի կազմում հաղթող է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում։

ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայում Ուկրաինայի ԽՍՀ հավաքականի կազմում արժանացել է արծաթե մեդալների։ ԽՍՀՄ 33-րդ[10] և 34-րդ[11] առաջնությունների չեմպիոն։

ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է 1966 թվականին տեղի ունեցած 17-րդ շախմատային օլիմպիադային և դարձել չեմպիոն, 1967 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Խորհրդային իշխանության 50-ամյակին նվիրված մրցաշարիում Շտեյնը հաղթող է ճանչվել, ԽՍՀՄ ժողովուրդների 4-րդ սպարտակիադայում նա զբաղեցրել է 3-րդ տեղը, ԽՍՀՄ 37-րդ առաջնությունում՝ 6-րդ տեղը։

1970 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի («Դարի մրցաշար») մրցաշարում եղել է առաջին պահեստային խաղացողը։ 1970 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել Ավստրիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը, որտեղ նրա թիմը ճանաչվել է հաղթող[12], 1971 թվականի վերջին մասնակցել է «Ալյոխինի հուշամրցաշարին» և կիսել է 1-2-րդ տեղերը։ Շտեյնը հաղթող է ճանաչվել նաև Մալյորկայի մրցաշարում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի հուլիսի սկզբին Լեոնիդ Շտեյնը հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական՝ Անգլիայում Եվրոպայի առաջնությունում հանդես գալու համար, որից հետո նա անմիջապես պետք է մեկներ Բրազիլիա՝ միջզոնալ մրցաշարի։ Հուլիսի 4-ի առավոտյան, Մոսկվայի Կարմիր հրապարակի մոտ գտնվող «Ռոսիա» հյուրանոցում, Շտեյնը սրտի կաթված է ստացել և մահացել[13]։ Բժշկական եզրակացության մեջ նշվել է, որ մահվան հիմնական պատճառ է հանդիսացել ինտենսիվ ծխելը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Շտեյնն ամուսնացել է Լիլիա Յակովլևնա Շտեյնի հետ։ Նրանց ծնվել է երկու դուստր՝ Ալլան և Մարինան[14]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականից Լեոնիդ Շտեյնի պատվին Լվովում անցկացվել է հուշամրցաշար։ Առաջին մրցաշարը տեղի է ունեցել հենց այն տան դիմաց, որտեղ ապրել է շախմատիստը։ Շտեյնի հիշատակին նվիրված շախմատի վերջին միջազգային մրցաշարը կայացել է 2000 թվականի մայիսին, որի հաղթող է դարձել Վասիլի Իվանչուկը[15]։

Ես գիտեմ, թե ինչպես է նա մահացելԼ Շտեյնը պատրաստվում էր Բրազիլիայում կայանալիք միջզոնալ մրցաշարին, և ինչպես բոլոր նրանք, ովքեր մեկնել են էկզոտիկ երկրներ, նրանց ուժեղ պատվաստումներ են արել տարբեր հիվանդությունների դեմ։ Շտեյնի օրգանիզմը դրան չի դիմացել։ «Ռոսիա» հյուրանոցում գիշերը ինչ-որ մեկը հեռախոսով զանգահարել է ինձ հեռախոսով և ոչինչ չի ասել։ Ավելի ուշ հասկացա՝ Լյոնյան էր զանգել, բայց նա այլևս ուժ չուներ ոչինչ ասելու։ Այդպես, լուռ հրաժեշտ տալով, կյանքից հեռացավ տարիների ու ուժերի ծաղկման շրջանում տաղանդավոր շախմատիստը։
- Վիկտոր Կորչնոյ[16]
Լեոնիդ Շտեյնը տաղանդավոր շախմատիստ էր, փայլուն գրոսմայստեր և լավ ընկեր։ Ես ցնցված էի նրա մահով, նա ինքն էր անդադար ծխելով կործանում իր առողջությունը։ Մի անգամ ես ժամացույցի վրա նկատեցի, թե որքան է տևել նրա ծխելը՝ 31 վայրկյան։ Պարզապես զարմանալի է, թե ինչպես մեծահասակ մարդը կարող է այդքան գիշատիչ վերաբերվել իր առողջությանը և փորել իր գերեզմանը։
- Ռոբերտ Ֆիշեր[17]
Շտեյնի տաղանդը ֆանտաստիկ էր, նա ուներ նուրբ հոտառություն, սուր տակտիկական տեսողություն, նրա ներդրումը շախմատի գանձարանում շատ նշանակալի է, ինքնատիպ, վառ և յուրովի անկրկնելի
- Անատոլի Կարպով[18]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 502. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Гуфельд Э. Е., Лазарев Е. М. Леонид Штейн. — М.: Физкультура и спорт, 1980. — 240 с.: ил. — (Выдающиеся шахматисты мира).
  • Гуфельд Э. Е. Талант его был фантастическим. // «64 — Шахматное обозрение». — 1994. — № 19—20. — С. 54—56.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биография Леонида Штейна». Шахматы - мир шахмат. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Vul. Fredra, 1 – Lviv Chess Club building». Lviv Interactive (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «ЛЕОНИД ШТЕЙН». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. 100 Notable alumni of Ivan Franko National University of Lviv
  5. «Lviv gambit or 64 squares for happiness». tvoemisto.tv. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. «ChessPro». chesspro.ru. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 495, 604. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  8. «OlimpBase :: 16th Chess Olympiad, Tel Aviv 1964, information». www.olimpbase.org. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «Geschichte der Schacholympiaden (V): 1960-1966». Schach Nachrichten (գերմաներեն). 2008 թ․ հունիսի 9. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. 33rd USSR Championship, Tallinn 1965 November 21 - December 24, 1965]
  11. Леонид Штейн. Молодые годы
  12. 4th European Team Chess Championship: Kapfenberg 1970
  13. LEONID STEIN DEAD
  14. «Владимир Бабицкий: Браво, гроссмейстер! К 80-летию со дня рождения Леонида Штейна — Мастерская» (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. ШАХМАТНЫЙ ШЕСТИДЕСЯТНИК
  16. 40 лет назад скончался выдающийся советский шахматист Леонид Штейн
  17. Штейн Леонид (12 ноября 1934г.-4 июля 1973г.)
  18. Владимир Бабицкий: Браво, гроссмейстер! К 80-летию со дня рождения Леонида Штейна

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Շտեյն» հոդվածին։