Պաուլ Կերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Կերես
էստ․՝ Paul Keres
Hoogoven Schaaktoernooi Keres, Bestanddeelnr 922-0145.jpg
Պետություն(ներ)Flag of Estonia.svg Էստոնիա և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ծննդյան ամսաթիվհունվարի 7, 1916(1916-01-07)[1][2][3][…]
ԾննդավայրՆարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվհունիսի 5, 1975(1975-06-05)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
Կոչումգրոսմայստեր և Շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային մրցավար
365chessPaul_Keres
Chesstempo համար241434
ICCF համար241434
Մասնակցել էՇախմատի օլիմպիադա 1935[4], Շախմատային օլիմպիադա 1937[4], 8-րդ Շախմատային օլիմպիադա[4], Շախմատային օլիմպիադա 1952[4], Շախմատային օլիմպիադա 1954[4], Շախմատային օլիմպիադա 1956[4], Շախմատային օլիմպիադա 1958[4], Շախմատային օլիմպիադա 1960[4], Շախմատային օլիմպիադա 1962[4], Շախմատային օլիմպիադա 1964[4] և Ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա
ԱնդամակցությունԼիվիկա ուսանողական միություն
Պարգևներ և մրցանակներ
Commons-logo.svg Paul Keres Վիքիպահեստում

Պաուլ Պետրովիչ Կերես (էստ․՝ Paul Keres, հունվարի 7, 1916(1916-01-07)[1][2][3][…], Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 5, 1975(1975-06-05)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա), էստոնացի և խորհրդային շախմատիստ, շախմատային կոմպոզիտոր և տեսաբան, գրոսմայստեր (1937), միջազգային գրոսմայստեր (1950), շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային մրցավար (1957), շախմատի միջազգային մրցավար (1974), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1948), Էստոնիայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1947, 1950, 1951), Խորհրդային Միության հավաքականի կազմում շախմատի օլիմպիադայի յոթակի հաղթող, Եվրոպայի թիմային առաջնության եռակի հաղթող։ 1930-1960-ական թվականներին համարվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, համարվել է նաև 20-րդ դարի Էստոնիայի լավագույն մարզիկ, և նրա անունն ընդգրկվել է «20-րդ դարի Էստոնիայի 100 մեծագույն գործիչների» ցանկում։ Կերեսը համարվում է պատմության մեջ առաջին շախմատիստը, որի նկարը պատկերվել է թղթադրամների վրա (5 էստոնական կրոն)։ 1938 թվականին AVRO մրցաշարում Ռուբեն Ֆայնի հետ Կերեսը կիսել է 1-2-րդ տեղերը, որտեղ որոշվել է աշխարհի չեմպիոնի հավակնորդը։ Չորս անգամ անընդմեջ՝ 1953, 1956, 1959, 1962 թվականներին նա երկրորդ տեղն է զբաղեցրել շախմատի հավակնորդների մրցաշարերում և մեկ քայլ հեռու կանգնել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղից, ինչի համար ստացել է «հավերժ երկրորդ» մականունը։

1957 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Պաուլ Պետրովիչ Կերեսը ֆիզիկոս Հարալդ Կերեսի կրտսեր եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Պետրովիչ Կերեսը ծնվել է 1916 թվականի հունվարի 7-ին Նարվայում (այժմ՝ Էստոնիա) դերձակներ Փիթեր Կերեսի և Մարի Կերեսի ընտանիքում։

Պաուլի շախմատային հմտություններն ի հայտ են եկել 4 տարեկանում․ նա հաճախ է հետևել հոր խաղերին և դրանցից մեկում հորը խորհուրդ է տվել քայլել ձիով, ինչից հետո մրցակիցը խառնել է խաղաքարերը և Պաուլին հանել սենյակից։

1922 թվականին Կերեսի ընտանիքը վերադարձել է Պյառնու։ Չնայած Պաուլի մայրը դեմ է եղել որդու հոբբիին և հաճախ այրել է շախմատի ֆիգուրները, սակայն Պաուլը շարունակել է զբաղվել շախմատով, սակայն որոշ ժամանակ անց թողել է այն։ Այդ ընթացքում նա սովորել է նվագել երաժշտական գործիքներ։ Դպրոցական տարիներին նա վերսկսել է զբաղվել շախմատով։ Նրա գլխավոր հակառակորդը հանդիսացել է ավագ եղբայրը՝ Հարալդ Կերեսը։ Դպրոցական տարիներին նա եղել է դպրոցի ամենաուժեղ շախմատիստը, 13 տարեկանում մասնակցել է տեղական կայծակնային մրցաշարին, 8 հնարավորից վաստակել 8 միավոր և ընդգրկվել քաղաքի թիմում։ Նա նաև շախմատային առաջադրանքներ է տեղադրել թերթերում։

1929 թվականի վերջերին շախմատի վարպետ Վլադաս Միկենասը միաժամանակյա խաղ է անցկացրել Պյառնու քաղաքում։ Մասնակիցների թվում է եղել նաև Կերեսը։ Նա հաղթել է վարպետին, և միաժամանակ օգնել իր դասընկերոջը։

14 տարեկանում Կերեսը մասնակցել է էստոնիայի դպրոցականների մրցաշարին, 9 հնարավորից վաստակել 8 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։ Կայծակնային մրցաշարում նա զբաղեցրել է 4-րդ տեղը։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին Կերեսը համարվել է Պյառնուի ամենաուժեղ շախմատիստը։ Նրա համաքաղաքացի Վիրկուսը, որը ժամանակին եղել է դպրոցականների եռակի չեմպիոն, թողել է շախմատն ու սկսել զբաղվել վոլեյբոլով։ Կերեսի նոր մրցակիցը դարձել է ենթասպա Անտոն Պուգալ-Կասեման, որը բավական թույլ էր խաղում Կերեսից։

Մարտին Վիլեմսոնի շախմատային ամսագրի շնորհիվ Կերեսը սկսել է նամակագրությամբ շախմատ խաղալ։ Ամսագրի խնդիրների լուծման մրցաշարում նա գրավել է տասնմեկերորդ տեղը և որպես մրցանակ ստացել Հանս Կմոչի «Պաշտպանության արվեստը» գիրքը։ 1931 թվականի սեպտեմբերին Պաուլը գրանցվել է նամակագրության մրցաշարին և 1932 թվականի դեկտեմբերին 10 հնարավորից վաստակել 9 միավոր։

1932 թվականին, Մարտին Վիլեմսոնի հիվանդանալուց հետո մրցույթի կազմակերպման հարցերով զբաղվել են Կերեսն ու Անտոն Պուգալ-Կասեման։ Մեկ տարի անց, Վիլեմսոնի մահից հետո կազմակերպվել է մրցաշար՝ ի պատիվ նրա հիշատակի։

1933 թվականին Կերեսը կազմակերպել է Էստոնիա-Շվեդիա մրցաշարը, որտեղ 8,5:3,5 հաշիվը հաղթող է ճանաչվել Էստոնիայի թիմը։ Նույն թվականին Պաուլը հաճախակի է խնդիրներ տեղադրել թերթերում։ Այդ ընթացքում նա ստեղծել է «Արքայի գամբիտ» սկզբնախաղի շարունակական տարբերակ, որը հետագայում կոչվել է «Կերեսի տարբերակ» անունով։

1932-1933 թվականներին Պաուլը հաղթող է ճանաչվել դպրոցականների երկու մրցաշարում։

Շախմատային կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին ավագ եղբայր Հարալդն ընդունվել է Տարտուի համալսարան և հետագայում դարձել ֆիզիկոս։ Այդ ընթացքում Պաուլը լրջորեն զբաղվել է շախատով։ Նրա ընկեր Յուրի Ռեբանեի խոսքով՝ Կերեսը կարող էր միաժամանակ 150 խաղ խաղալ։ Հաճախ նա խնդիրը լուծել է մի հայացքով և նոր խնդրի մեջ մեկ անգամ անմիջապես հայտնաբերել է 3 սխալ։

1934 թվականի գարնանը Կերեսն ավարտել է Պյառնուի տղամարդկանց գիմնազիան և սկսել պատրաստել օկարինաներ և փոքր կավե ֆլեյտաներ։ Այդ թվականին երկրորդ լիգայի մրցաշարում Պաուլը վերջին տուրում կես միավորով հետ է մնաց հաղթողից։ Չնայած այդ ամենին նա ընդգրկվել է առաջին լիգայում, որի մրցաշարը սկսվել է 1934 թվականի դեկտեմբերի 26-ին։ Կերեսն առաջին տեղի հավակնորդ չէր համարվում, նույնիսկ ինքն իրեն տեսնում էր միայն երրորդ։ Մրցաշարի ֆավորիտ համարվաղ Պաուլ Շմիդտը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել մրցաշարին։ Վերջին տուրից հետո Կերեսի և Ֆրիդեմանի միավորները եղել են հավասար, այդ պատճառով հաղթողին որոշելու համար անցկացվել է եռախաղ մրցաշար, որը հաղթել է Կերեսն ու դարձել Էստոնիայի չեմպիոն։

1935 թվականի գարնանը Տալինում անցկացվել է շախմատային մրցաշար, որին մասնակցել են նաև արտասահմանցի մի շարք առաջավոր շախմատիստներ։ Կերեսն այդ մրցաշարում գրավել է երկրորդ տեղը, զիջելով միայն Շմիդտին։

Վարշավայի օլիմպիադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի շախմատի հավաքականին երկար ժամանակ թույլ չէին տալիս մասնակցել շախմատի օլիմպիադաներին։ 1935 թվականին հավաքականին բախտ է վիճարկվել մասնակցել Վարշավայում տեղի ունեցած 6-րդ օլիմպիադային։ Տարիքային հաշվարկը ցույց է տվել, որ Էստոնիայի հավաքականի խաղացողների ընդհանուր տարիքը 96 է, մինչդեռ մյուս հավաքականի մասնակիցների տարիքը 200 տարեկանից բարձր։ Մասնագետներն Էստոնիայի հավաքականի շանսերը գնահատել են 12-14-րդ տեղերից ոչ ցածր։ Օլիմպիադայի հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի հավաքականը, Էստոնիայի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը։ Անհատական առաջնությունում Կերեսը զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Կերեսի մասին երկար ժամանակ գրվել են թերթերում, նրան կանխագուշակել են դառնալ գրոսմայստեր։

1935 թվականին Հասթինգսում տեղի ունեցած մրցաշարից Կերեսը հրաժարվել է։

Բադ Նաուհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի մարտին Պաուլը դարձել է «էստոնացի շախմատիստներ» շախմատային նոր ամսագրի գլխավոր և պատասխանատու խմբագիրը։ Դրա մասին ջերմորեն ընդունվել է հարևան Խորհրդային Միությունում։ Որպես խմբագիր նրա աշխատավարձը շատ ցածր է եղել, բայց նա որպես նպաստ ստացել է հազար կրոն։ 1936 թվականի մրցաշարից հետո Շմիդտը մարտահրավեր է նետել Կերեսին՝ առաջարկելով մրցախաղ անցկացնել հուլիսին, ինչին Կերեսը տվել է իր համաձայնությունը։ Առաջին տուրում Կերեսը հաղթանակ է տարել, երկրորդում հաղթել Է Շմիդտը, երրորդ պարտիան ավարտվել է ոչ ոքի, չորրորդ և հինգերորդ պարտիաները Շմիդտը կրկին հաղթել է, ինչից հետո Կերեսը մեկ օր ընդմիջում է վերցրել։ Մասնագետների կարծիքով Կերեսի չեմպիոնության շանսերը ավարտել էին, սակայն նա հաղթել է երեք վճռական պարտիաներում և դարձել Էստոնիայում առաջին չեմպիոնը, որը պաշտպանել է իր չեմպիոնական տիտղոսը։

Նույն թվականին Կերեսիը հրավեր է ստացել մասնակցելու Բադ Նաուհայմ քաղաքում տեղի ունեցող մրցաշարին․ առաջին, երկրորդ և երրորդ տուրերում նա խաղացել է ոչ-ոքի, չորրորդում հաղթանակ է տարել, 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Ալյոխինի հետ և ընդհանուր արդյունքում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել առաջին տեղը։

Զանդվորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Կերեսը Միխայիլ Բոտվիննիկի փոխարեն հրավեր է ստացել մասնակցելու Զանդվորտ քաղաքի մրցաշարին, ինչի համար Պյառնուի քաղաքային խորհուրդը ծախսերի համար նրան հատկացրել է 70 կրոն։ Զանդվորտի մրցաշարում էստոնացի շախմատիստը կիսել է երրորդ տեղը ռուս շախմատիստ Սավելի Տարտակովերի հետ։

Մյունխենի օլիմպիադա[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի գարնանը տեղի է ունեցել Մյունխենի ոչ պաշտոնական շախմատի օլիմպիադան։ Գերմանիայի նացիստական քաղաքականության պատճառով մրցաշարին չեն մասնակցել ուժեղ գրոսմայստերներ։ Էստոնիայի թիմը գրավել է 11-րդ տեղը, իսկ անհատական հաշվարկում Կերեսը զբաղեցրել է առաջին տեղը։ 1936 թվականի սեպտեմբերին Կերեսը հետևյալ կազմով ընդգրկվել է տարվա լավագույն խաղացողների ցուցակում՝

  1. Խոսե Ռաուլ Կապաբլանկա
  2. Միխայիլ Բոտվիննիկ
  3. Ռոյբեն Ֆայն
  4. Մաքս Էյվե
  5. Սալոմոն Ֆլոր
  6. Ալեքսանդր Ալյոխին
  7. Սամուել Ռեշևսկի
  8. Էմանուել Լասկեր
  9. Անդոր Լիլիենտալ
  10. Պաուլ Կերես
  11. Վյաչեսլավ Ռագոզին
  12. Վասյա Պիրց

Չորս առաջին տեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Կերեսը դարձել է Էստոնիայի չեմպիոն և հրավեր ստացել մասնակցելու Մարգիտի, Օստենդեի, Պրահայի, Վիեննայի շախմատային մրցաշարերին։

Մարգիտի մրցաշարի ֆավորիտներ են համարվել Ալյոխինը, Ֆայնը, Կերեսը։ Արդյունքում հաղթող է ճանաչվել Կերեսը[5]։

Օստենդեի մրցաշարում Կերեսն առաջին տեղը կիսել է Գրոբի և Ֆայնի հետ։

Պրահայում տեղի ունեցած մրցաշարում էստոնացի շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 10 միավոր և գրավել առաջին տեղը։ Թերթերից մեկը գրել է, որ նա «փայտ կտրելու պես խաղեր է շահում»։

Վիեննայի շախմատային մրցաշարերում Կերեսը 6 հնարավորից վաստակել է 4½ միավոր և նորից դարձել մրցաշարի հաղթող[6][7]։

Այս մրցաշարերից հետո Կերեսը մասնակցել է Կեմերի քաղաքում տեղի ունեցած մրցաշարին և զբաղեցրել չորրորդ տեղը։ Նա 17 հնարավորից վաստակել է 11½ միավոր։

1937 թվականին տեղի է ունեցել ևս մեկ մրցաշար, որին մասնակցեցել են բազմաթիվ էստոնացիներ։ Մրցաշարի հաղթող է ճանարվել Շմիդտը, իսկ Կերեսը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Նույն թվականին տեղի ունեցած շախմատի յոթերորդ օլիմպիադայում Էստոնիայի հավաքականը զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Անհատական հաշվարկում Կերեսը զբաղեցրել է երկրորդ տեղը[8]։

Զեմերինգ (Ավստրիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հուլիսին Զեմերինգում տեղի ունեցած միջազգային մրցաշարին հրաժարվել են մասնակցել Ալեքսանդր Ալյոխինը և Մաքս Էյվեն և Միխայիլ Բոտվիննիկկը։ Այդ մրցաշարում Կերեսը 14 հնարավորից վաստակել է 9 միավոր և գրավել առաջին տեղը։

Մրցաշարից հետո Կերեսին որոշ մասնագետներ համարել են աշխարհի չեմպիոնի պաշտոնական թեկնածու։ Սակայն Էմանուել Լասկերը պնդել է, որ Կերեսը դեռևս աշխարհի չեմպիոնի թեկնածու չէ։ Ալյոխինի չեմպիոն դառնալուց հետո Էստոնացու շուրջ պտտվող աղմուկը դադարել է։

Հասթինգս[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի հունվարին Հասթինգսում տեղի է ունեցել միջազգային մրցաշար։ Մրցաշարի մեկնարկից առաջ թերթերից մեկը նշել է, որ Կերեսը պայքարելու հնարավորություն չունի, նրա մրցակիցները ցանկանում էին վրեժ լուծել, իսկ Կերեսը մեծ էներգիա էր ծախսում խաղերի վրա։ Արդյունքում առաջին տեղը բաժին է հասել Ռեշևսկուն, իսկ երկրորդ և երրորդ տեղերը 6½ միավորներով կիսել են Կերեսն ու Կոնելը։ Ալյոխինը, որը վերլուծել է մրցաշարի խաղերը, նշել է, որ երիտասարդ վարպետները դեռ պատրաստ չեն չեմպիոն դառնալու[9]։

1938 թվականի աշնանը Կերեսը սկսել է սովորել համալսարանում և գրել է «Շախմատի դպրոց» գիրքը, որը լույս է տեսել 1939 թվականին։

AVRO մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի նոյեմբերի 4-ից-27-ը Հոլանդիայի 10 քաղաքում մեկնարկել է AVRO մրցաշար (Ռադիոյի հեռարձակման գլխավոր ասոցիացիայի մրցաշար)։ Դիտորդներն ավելի շատ խաղադրույք են կատարել Ալյոխինի, Բոտվիննիկի և Ռեշևսկու վրա։ Ըստ վիճակահանության՝ Կերեսը ստացաել է ութերորդ համարը։ Առաջին տուրից հետո պարզ է դարձել, որ այդ մրցաշարում ֆավորիտներ և հետնապահներ չկան, քանի որ ոչ այնքան ուժեղ շախմատիստ համարվող Ֆայնը հաղթել է Բոտվիննիկին։ Մրցաշարն անցել է շատ լարված, Կերեսը 14 հանրավորից վաստակել է 8½ միավոր և գլխավորել մրցանակային աղյուսակը։ Հաջորդ օրը էստոնական մի շարք թերթեր հրապարակել են հոդված՝ «Պաուլը աշխարհի չեմպիոնի թեկնածու է» վերնագրով[10][11][12][13]։

Կազմակերպիչները և համաշխարհային շախմատային հանրության մի մասը AVRO-ի մրցաշարը համարել են հավակնորդների ոչ պաշտոնական մրցաշար, որի հաղթողն իրավունք կունենա Ալյոխինին մարտահրավեր նետելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին, սակայն Ալյոխինն անմիջապես նշել է, որ կխաղա ցանկացած հայտնի գրոսմայստերի հետ, եթե ապահովվի բավարար մրցանակային ֆոնդ։ Մրցաշարի նախագահը նշել է, որ Կերեսը կարող է Ալյոխինին մարտահրավեր նետել շախմատի թագի համար։

Մրցաշարի ընթացքում նաև բանակցություններ են տեղի ունեցել Ալյոխինի և Բոտվիննիկի միջև, որոնք նախկինում ստացել են ԽՍՀՄ ղեկավարության համաձայնությունը չեմպիոնի կոչման մրցախաղի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով մրցաշարն ընդհատվել է[14][15]։

ԽՍՀՄ մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Կերեսը հրավեր է ստացել մասնակցելու ԽՍՀՄ մրցաշարին։ Նրա ապագա կինը՝ Մարիան, դեմ է եղել Կերեսի մասնակցությանը, սակայն լրացուցից վճարի դիմաց նա մասնակցել է այդ մրցաշարին։ Պաուլը Լենինգրադ է մեկնել Ֆլորայի և Ռեշևսկու հետ։ Մրցաշարից առաջ նա միաժամանակյա խաղ է անցկացրել Լենինգրադի պիոներների հետ և ցույց տվել 50% արդյունք։ Լենինգրադի մրցաշարն անհաջող է եղել Կերեսի համար, մրցաշարի երկրորդ փուլը շարունակվել է Մոսկվայում, որում էլ Կերեսը ցույց է տվել ոչ այնքան լավ արդյունք։ Արդյունքում էստոնացի շախմատիստը 17 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել 12-13-րդ տեղերը։

Երկու ամիս անց Կերեսը մասնակցել է Անգլիայի Մարգիտ քաղաքում տեղի ունեցած մրցաշարին և զբաղեցրել առաջին տեղը[16]։

Մրցախաղ Մաքս Էյվեի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգիտի մրցաշարից հետո Կերեսը մեկնել է Հոլանդիա, որպեսզի ընկերական հանդիպում անցկացնի հոլանդացի շախմատիստ Մաքս Էյվեի հետ։ Մրցաշարի երկրորդ փուլը տեղի է ունեցել Էստոնիայում։ Երկու երկրներում տեղի ունեցած ընկերական խաղի արդյունքում 7½։6½: հաշվով հաղթող է ճանաչվել Կերեսը։

Շախմատի 8-րդ օլիմպիադա[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 19-ը Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Շախմատի 8-րդ օլիմպիադան, որին մասնակել է նաև Էստոնիան։ Մրցաշարին պետք է մասնակցեր մոտ 40 երկիր, սակայն Երկրորդ աշխարհամարտի պատճառով մասնակել է 27 երկիր։ Էստոնիայի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը[17]։

Արգենտինայի միջազգային մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի հոկտեմբերի 2-ից 19-ը Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Ազգերի մրցաշար, որին մասնակցել է 12 շախմատիստ՝ 5-ը Արգենտինայի քաղաքացի, իսկ մնացածը՝ եվրոպացիներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով մնացել են Արգենտինայում։

Կերեսը խորհրդային շախմատիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին խորհրդային զորքերը մտել են Էստոնիա և հուլիսի 21֊ին Էստոնիան հռչակվել է Էստոնիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, որը նույն տարվա օգոստոսի 6֊ին դարձել է Խորհրդային Միության մաս։ Նույն թվականի սեպտեմբերից հոկտեմբեր անցկացվել է ԽՍՀՄ առաջնություն, որին մասնակցել է նաև Կերեսը։ Մրցաշարի մեկնարկից առաջ Կերեսը ծանր հիվանդացել է, սակայն այդ վիճակում մասնակցել է առաջնությանը և զբաղեցրել 4-րդ տեղը[18][19]։ Մրցաշարի ավարտից հետո նա վերադարձել է տուն և սկսել լրջորեն զբաղվել մաթեմատիկայով։

1941 թվականի ապրիլին տեղի է ունեցել ԽՍՀՄ բացարձակ չեմպիոնի կոչման համար մրցաշար։ Մրցաշարի առաջին տուրը կայացել է Լենինգրադում, երկրորդը՝ Մոսկվայում։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել Բոտվիննիկը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Կերեսը[20]։

Պատերազմի ժամանակաընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Կերեսը որպես թերթի շախմատի բաժնի խմբագիր աշխատել է Տարտուում։ Էստոնիան գրաված նացիստները Կերեսին առաջարկել են հեռանալ Էստոնիայից, սակայն նա հրաժարվել է։ 1941 թվականին նա ամուսնացել է բանասեր Մարիա Ռիևսի հետ, 1942 թվականին ծնվել է նրանց որդին՝ Փիթերը, իսկ 1943 թվականին՝ դուստրը՝ Կատրինը։ 1942-1944 թվականների ընթացքում Կերեսը մոտ հարյուր խաղ է անցկացրել Խորհրդային Էստոնիայում։ 1942 թվականի մայիսին Կերեսը մասնակցել է Խորհրդային Էստոնիայի առաջնությանը, որտեղ 15 հնարավորից վաստակել է նույնքան միավոր։ Նույն թվականին էստոնացի շախմատիստը մասնակցել է Զալցբուրգում տեղի ունեցած երկար սպասված մրցաշարին։ Պատերազմի պատճառով մրցաշարը տեղափոխվել է Մյունխեն։ Մրցաշարի վերջնական արդյունքներով նա գրավել է երկրորդ տեղը։

1943 թվականի հունիսին մեկ այլ մրցաշար է տեղի ունեցել Զալցբուրգում, որտեղ Կերեսը կիսել առաջին տեղը Ալյոխինի հետ։ Նույն թվականի վերջին նա գտնվել է Իսպանիայում, որտեղ նրան շնորհվել է շախմատի պրոֆեսորի կոչում։ Այնուհետև նա մասնակցել է Շվեդիայում տեղի ունեցած մրցաշարին, զբաղեցնել երկրորդ տեղը, որից հետո վերադարձել է տուն։

1944 թվականի գարնանը գերմանական կառավարությունը ցանկացել է Խորհրդային Էստոնիայից տարհանել Կերեսի ընտանիքին, սակայն նրանց տեղափոխող նավը կալանավորվել է և հետ ուղարկվել։

Ճնշումներ Կերեսի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հոկտեմբերին խորհրդային զորքերի Խորհրդային Էստոնիա վերադառնալուց հետո Կերեսը մի քանի անգամ հարցաքննության է ենթարկվել, սակայն հետագայում պարզվել է, որ նրան շփոթել են բասկետբոլիստ Նորբերտ Կերեսի հետ։ Պաուլն անընդհատ գտնվել է հսկողության տակ, նրա դեմ նույնիսկ բողոք են ներկայացվել մի քանի շախմատիստներ։ Կերեսին օգնել է Էստոնիայի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Նիկոլայ Կարոտամը, որը շախմատիստի հետ մոտ երեք ժամ տևած զրույցից հետո դարձել է նրա պաշտպանը։ Միայն դրանից հետո է շախմատիստի կյանքը վերադարձել բնականոն հուն։

1945 թվականի հոկտեմբերին Կերեսը ստանձնել է Էստոնիայի բաց առաջնության կազմակերպումը։ 1946 թվականի գարնանը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը, որտեղ պարտվել է միայն Տիգրան Պետրոսյանին։ 1946 թվականին տեղի է ունեցել ռադիոհանդիպում-մրցաշար՝ ԽՍՀՄ հավաքականի և Բրիտանիայի հավաքականի միջև։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել ԽՍՀՄ հավաքականը՝ 18-6 հաշվով։ Կերեսը խաղացել է երկրորդ խաղատախտակի վրա և 1,5:0,5 հաշվով հաղթել անգլիացի Էրնստ Քլեյնին[21]։

Կերեսը ԽՍՀՄ չեմպիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին տեղի է ունեցել ԽՍՀՄ շախմատի 15-րդ առաջնությունը, որին մասնակցել է նաև Կերեսը։ Առաջին տուրում Կերեսը հաղթել է Հենրիկ Գասպարյանին։ Մրցաշարի ընթացքում էստոնացի շախատիստը հիվանդացել է և մի քանի օր անց վերադարձել խաղ։ Վասիլի Սմիսլովի հետ խաղում դահլիճը լեփ-լեցուն է եղել երկրպագուներով։ Պաուլը հաղթել է Սմիսլովին վերջինիս սկզբնախաղում թույլ տված սխալի պատճառով և դարձել ԽՍՀՄ չեմպիոն[22]։

Նույն թվականի ամռանը տեղի է ունեցել ևս մեկ մրցաշար, որտեղ երկրորդ փուլում Կերեսը մրցել է Սմիսլովի հետ։ Խաղի ընթացքում Սմիսլովն ունեցել է որոշակի առավելություն, սակայն հետաձգած պարտիան վերլուծությունից հետո պարզվել է, որ այն ոչ-ոքի է լինելու։ Կերեսը ոչ-ոքի է խաղացել նաև Ֆլորի հետ և մրցաշարի վերջնական արդյունքներով գրավել առաջին տեղը։

1946 թվականին աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի մահից հետո տարբեր առաջարկներ են արվել նոր չեմպիոնին որոշելու համար․ 1947 թվականին ՖԻԴԵ-ի կոնգրեսը որոշել է, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար անցկացնել մրցաշար։ Մրցաշարին մասնակցել են վերջին տարիների մրցումներում ամենաբարձր արդյունքները գրանցած վեց շախմատիստ՝ ԽՍՀՄ-ից 3 ներկայացուցիչ՝ Բոտվիննիկը, Սմիսլովը և Կերեսը, 2 շախմատիստ ԱՄՆ-ից՝ Ռեշևսկին և Ֆայնը, ինչպես նաև աշխարհի նախկին չեմպիոն Էյվեն (Հոլանդիա)։ Ենթադրվում էր, որ մրցաշարը կանցկացվի 4 փուլով, յուրաքանչյուր մասնակից կանցկացնի 20 պարտիա, սակայն մեկնարկից անմիջապես առաջ Ռուբեն Ֆայնը հրաժարվել է մասնակցելուց, և որոշվել է մրցույթ անցկացնել 5 փուլով։

Առաջին և երկրորդ փուլերն անցկացվել են Հաագայում, վերջին 3-ը՝ Մոսկվայում։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ Բոտվիննիկը ժամանակից շուտ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Վերջին տուրում աշխարհի վեցերորդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկը մրցել է Կերեսի հետ և կրել իր առաջին պարտությունը։ Դա եղել է Կերեսի առաջին հաղթանակն աշխարհի չեմպիոնի նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո Կերեսը դարձել է Միխայիլ Չիգորինի ակումբի անդամ։

Քանի որ Կերեսը պարտվել է իր առաջին չորս խաղերում Բոտվիննիկի դեմ 1948 թվականի մրցաշարում, երբեմն մասնագետների մոտ կասկածներ են առաջացել, որ Կերեսը ստիպված է եղել «շպրտել» խաղերը, որպեսզի Բոտվիննիկը հաղթի առաջնությունը։ Շախմատի պատմաբան Թեյլոր Քինգսթոնը իր ուսումնասիրություններում նշել է, որ խորհրդային շախմատի պաշտոնյաները Կերեսին վճռական համոզել են,, որ նա չպետք է խոչընդոտի Բոտվիննիկի` աշխարհի առաջնությունում հաղթելու փորձին[23][24]։

1950[25] և 1951[26] թվականներին Կերեսը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, հավակնորդների չորս անընդմեջ մրցաշարում (1953[27], 1956[28], 1959[29], 1962[30]) զբաղեցրել է երկրորդ տեղը։

Առիթներից մեկի ժամանակ Բոտվիննիկը նշել է, որ 1969 թվականին Վեյկ ան Զեեի մրցաշարում, երբ նա վերլուծում էր Պորտիշի դեմ հետաձգված դժվար խաղը, Կերեսը մոտեցել նրան և առաջարկել այնպիսի քայլ կատարել, որը բերել է ոչ-ոքի։ Այդ մրցաշարում Կերեսը զբաղեցրել է երրորդ տեղը[31]։

Մահ և հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Կերեսը դարձել է Տալլինի միջազգային մրցաշարարի հաղթող[32]։ Նույն թվականին Վանկուվեր քաղաքում մասնակցել է Կանադայի բաց առաջնությանը և նորից գրավել առաջին տեղը։ Այնտեղ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ 1975 թվականի հունիսի 1-ին նա Վանկուվերից մեկնել է Հելսինկի և հոսպիտալացվել։

Պաուլ Կերեսը մահացել է 1975 թվականի հունիսի 5-ին, հուղարկավորվել է Տալլինի Անտառային գերեզմանատանը։ Նրա հուղարկավորությանը ներկա է եղել մոտ 100․000 մարդ[33]։

Պաուլ Կերեսն ունեցել է թենիսի առաջին կարգ, զբաղվել է լողով և ավտոտուրիզմով[34]։

1999 թվականին առցանց քվեարկության միջոցով գրոսմայստերի անունն ընդգրկվել է 20-րդ դարի Էստոնիայի 100 մեծագույն գործիչների ցանկում[35]։

Տալլինի կենտրոնում կանգնեցվել է Պաուլ Կերեսի հուշարձանը։ Նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Նարվա քաղաքում՝ Պուշկինի փողոցի պուրակում, կանգնեցվել է շախմատիստի հուշարձանը[36]։

Պյառնու, Տալլին և Նարվա քաղաքներում փողոցներ են անվանակոչել Կերեսի անունով։

1994 թվականի էստոնական հինգ կրոմ կրոն թղթադրամի վրա պատկերվել է շախմատիստի նկարը։

Կերեսի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Էստոնիայում թողարկվել է 2 եվրո արժողությամբ հուշամետաղադրամդրամ[37][38]։

Կերեսի ծննդյան 75-ամյակի առթիվ Խորհրդային Միությունում թողարկվել է փոստային նամականիշ[39]։

Շախմատիստի ծննդյան հարյուրամյակի առթիվ Էստոնիայում թողարկվել է փոստային նամականիշ։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Chessmetrics» շախմատիստների վարկանիշավորման ոչ պաշտոնական համակարգը Կերեսին դասել է աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքին։ Ընդհանուր առմամբ՝ 1944-1963 թվականներին, նա ունեցել է պատմության մեջ բոլոր գրոսմայստերների հաղթանակների ամենաբարձր տոկոսներից մեկը, Կերսից առաջ՝ 1-6-րդ հորիզոնականներն են զբաղեցրել աշխարհի հինգ չեմպիոններն (Գարրի Կասպարով, Անատոլի Կարպով, Էմանուել Լասկեր, Ալեքսանդր Ալյոխին, Վասիլի Սմիսլով) ու Վիկտոր Կորչնոյը[40]։

Կերեսը հրատարակել է մի շարք գրքեր՝ շախմատային սկզբնախաղերիի և վերջնախաղերի մասին։ Նրա հեղինակած գրքերի մեջ ներառվում է նաև 1948 թվականի աշխարհի առաջնության խաղերի մրցաշարի պատմությունը։ Շախմատիստն իր ներդրումն է ունեցել Հարավսլավիայում հրատարակված «Շախմատի սկզբնախաղերի հանրագիտարանի» (ECO) առաջին հատորում, որը լույս է տեսել 1974 թվականին։ Նա համարվում է Ռիգայի «Շախմատի» ամսագրի համահեղինակը, մոտ 180 խնդրի և 30 աշխատության հեղինակ է։

Կերեսը շատ կարևոր ներդրում է ունեցել սկզբնախաղերի տեսության մեջ, Սիցիլիայի պաշտպանության Շևենինգենի տարբերակում՝ 1․e4 c5 2.Ձf3 d6 3.d4 cxd4 4.Ձxd4 Ձf6 5.Ձc3 e6 քայլերից հետո նա առաջարկել է 6.g4 քայլը, որը հետագայում ստացել է «Կերեսի գրոհ» անունը[41]։ Նրա անունն է կրում նաև 1.d4 e6 2.c4 սկզբնախաղի 2․․․Փb4+ շարունակությունը՝ «Կերեսի պաշտպանություն»[42]։ Կերեսն Անգլիական սկզբնախաղի 1.c4 e5 2.Ձc3 Ձf6 3.g3 քայլին առաջարկել է 3․․․ c6 քայլը, և տարբերակն այժմ կրում է իր անունը՝ «Անգլիական սկզբնախաղ», (Կերեսի տարբերակ)[43]։

Կերեսը մոտ 40 տարի տևողությամբ հաղթել է Արևմտյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի, Խորհրդային Միության, Հարավային Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի խոշոր մրցաշարերում։ Ի տարբերություն Կերեսի, Բոտվիննիկը չի մասնակցել Ամերիկա մայրցամաքի ոչ մի մրցաշարի։

Aquote1.png Կերեսը չկարողացավ դառնալ աշխարհի չեմպիոն, քանի որ նա չուներ «մարդասպանի բնազդ», նա չափազանց մեղմ անձնավորություն էր։ Կերեսն ամենալավ մարդն է, որին ես երբևէ հանդիպել եմ, իր ընկերական և անկեղծ ժպիտով նա հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում, նա բարեհամբույր է և բարի։ Այո, նա սիրում է շախմատը, բայց մարդ լինելը նրա առաջին հատկանիշն է։
- Սամուել Ռեշևսկի[44]
Aquote2.png


Aquote1.png Ես 18 տարեկան էի, Կերեսը՝ 23, բայց նա արդեն խաղատախտակի մոտ հանդիպել էր այնպիսի հիանալի շախմատիստների, ինչպիսիք են Ալյոխինը, Կապաբլանկան և Լասկերը։ 1938 թվականին AVRO մրցաշարում նա փայլուն հանդես եկավ և 1-2-րդ տեղերը բաժանեց ամերիկացի գրոսմայստեր Ռուբեն Ֆայնի հետ։ Այդ հաջողությունն իրավունք տվեց Պաուլ Պետրովիչին Ալեքսանդր Ալյոխինին մարտահրավեր նետել աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Կերեսն այդ ժամանակվանից դարձել է դասական շախմատի ավանդույթների շարունակողը։ Փոլը միանգամից տպավորեց ինձ՝ որպես շատ կոռեկտ մարդ՝ թե՛ առօրյա կյանքում, թե՛ շախմատի տախտակի առաջ։ Նա սպորտային տեսք ուներ, ինչը զարմանալի չէ՝ նա Էստոնիայի տասը լավագույն թենիսիստներից մեկն էր․․․[45]
- Վասիլի Սմիսլով
Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մրցաշարերն ու արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Քաղաք Մրցաշարի անվանում + = Միավոր Տեղ
1929 Պյառնու Պյառնուի առաջնություն 0 1 1 2-ից-½
Պյառնու Պյառնուի առաջնություն 13 4 1 18

-ից13½

2
1930 Տալլին Էստոնիայի դպրոցականների առաջնություն 7 0 2 9-ից-8 1
Պյառնու Պյառնուի առաջնություն 0 0 2 2-ից-1
1931 / 32 Տարտու Էստոնիայի դպրոցականների առաջնություն 9 0 0 9-ից- 9 1
1932 Պյառնու Պյառնուի առաջնություն 2 0 0 2-ից-2
1932 / 33 Պյառնու Էստոնիայի դպրոցականների առաջնություն 11 0 1 12-ից-11½ 1
Տալլին Էստոնիայի առաջնության 2-րդ շրջան 5 2 0 7-ից-5 3-4
1934 Ռակվեռե Էստոնիայի առաջնության 2-րդ շրջան 6 1 2 9-ից -7 2
1935 Տալլին Էստոնիայի առաջնություն 6 2 1 9-ից-6½ 1-2
Տալլին Լրացուցիչ հանդիպում Գ.Ֆրիդեմանի հետ (Էստոնիայի չեմպիոնի կոչման համար) 2 1 0 2 : 1
Տարտու Խաղ Ֆ.Կիբերմանի հետ 3 1 0 3 : 1
Տարտու Էստոնացի շախմատիստների ուսումնամարզական մրցաշար 22 0 2 24-ից-23 1
Վարշավա 6-րդ շախմատային օլիմպիադա, 1-ին խաղատախտակ 11 5 3 19-ից-12½ 5-րդ խաղատախտակ
Հելսինկի Միջազգային մրցաշար 6 1 1 8-ից-6½ 2
1936 Պյառնու Էստոնիայի թիմային առաջնություն 1 1 1 3-ից-1½
Տալլին Պ. Շմիդտի հետ հանդիպումը (Էստոնիայի չեմպիոնի կոչման համար) 3 3 1 3,5 : 3,5
Բադ Նաուհայմ Միջազգային մրցաշար 4 0 5 9-ից-6½ 1-2
Դրեզդեն Միջազգային մրցաշար 2 4 3 9-ից-3½ 8-9
Զանդվորտ Միջազգային մրցաշար 5 3 3 11-ից-6½ 3-4
Մյունխեն Շախմատի ոչ պաշտոնական օլիմպիադա (Էստոնիայի հավաքական, 1-ին խաղատախտակ) 12 1 7 20-ից-15½ 1-ին խաղատախտակ
1936 / 37 Տալլին Էստոնացի շախմատիստների մրցաշար 8 0 2 10-ից-9 1
1937 Մարգետ Միջազգային մրցաշար 6 0 3 9-ից-7½ 1-2
Օստենդե Միջազգային մրցաշար 5 2 2 9-ից-6 1-3
Պրահա Միջազգային մրցաշար 9 0 2 11-ից-10 1
Վիեննա Միջազգային մրցաշար 4 1 1 6-ից-4½ 1
Կեմերի Միջազգային մրցաշար 8 2 7 17-ից-11½ 4-5
Պյառնու Միջազգային մրցաշար 3 1 3 7-ից-4½ 1
Ստոկհոլմ 7-րդ շախմատային օլիմպիադա (Էստոնիայի հավաքական, 1-ին խաղատախտակ) 9 2 4 15-ից-11 2 -րդ խաղատախտակ
Զեմերինգ-Բադեն Միջազգային մրցաշար 6 2 6 14-ից-9 1
Էստոնիա - Լիտվա մրցաշար, (1-ին խաղատախտակ, Վ.Ի. Միկենասի դեմ) 1 0 1 2-ից-1½
1937 / 38 Հասթինգս Միջազգային մրցաշար 4 0 5 9-ից-6½ 2-3
1938 Տալլին Էստոնիայի թիմային առաջնություն 4 0 2 6-ից-5
Տալլին Էստոնիա - Ֆինլանդիա մրցաշար (1-ին խաղատախտակ, ընդդեմ Տ. Սալո) 2 0 0 2-ից-2
Տարտու Բալթյան ուսանողական խաղեր 2 1 0 3-ից-2
Գյոթեբորգ Հանդիպում Գ. Ստալբերգի հետ 2 2 4 4 : 4
Էստոնիա - Լատվիա մրցաշար (1-ին խաղատախտակ, Վ. Մ. Պետրովի դեմ) 0 1 1 2-ից-½
Նորդվեյկ Միջազգային մրցաշար 4 0 5 9-ից-6½9 2
Նիդեռլանդներ AVRO մրցաշար 3 0 11 14-ից-8½ 1-2
1939 Լենինգրադ-Մոսկվա Միջազգային մրցաշար 3 4 17-ից-8 12-13
Ռիգա Էստոնիա - Լատվիա մրցաշար (1-ին խաղատախտակ, Վ. Մ. Պետրովի դեմ) 2 0 0 2-ից2
Էստոնիա - Լատվիա մրցաշար (1-ին խաղատախտակ, Վ․ Միկենասի դեմ) 0 0 2 2-ից-1
Մարգետ Միջազգային մրցաշար 6 0 3 9-ից-7½ 1
Բուենոս-Աիրես 8-րդ շախմատային օլիմպիադա (Էստոնիայի հավաքական, 1-ին խաղատախտակ) 12 2 5 19-ից-½ 2-րդ խաղատախտակ,

թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը

Բուենոս-Աիրես Միջազգային մրցաշար 7 1 3 11-ից-8½ 1-2
1939 / 40 Նիդեռլանդներ Խաղ Մ․ Էյվեի հետ 6 5 3 7,5 : 6,5
1940 Էստոնիա - Լատվիա մրցաշար (1-ին խաղատախտակ, Վ․ Միկենասի դեմ) 0 0 2 2-ից-1
Տարտու Էստոնիայի թիմային առաջնություն ուսանողների շրջանում 5 0 0 5-ից-5
Տալլին Էստոնիայի թիմային առաջնություն 4 0 0 4-ից-4
Տալլին Խաղ Գ. Ֆրիդմանի դեմ 0 0 1 1-ից-½
Տալլին Տալլինի մրցաշար 1 0 0 1-ից-1
Մոսկվա ԽՍՀՄ 12-րդ առաջնություն 9 4 6 19-ից-12 4
1941 Լենինգրադ-Մոսկվա ԽՍՀՄ բացարձակ չեմպիոնի կոչման համար մրցաշար 6 4 10 20-ից-11 2
1942 Տալլին Էստոնիայի առաջնություն 15 0 0 15-ից-15 1
Զալցբուրգ Միջազգային մրցաշար 4 2 4 10-ից-6 2
Մյունխեն Եվրոպայի առաջնություն 6 2 3 11-ից-7½ 2
1943 Տալլին Էստոնիայի առաջնություն 6 1 4 8-ից-6 1
Պրահա Միջազգային մրցաշար 11 1 7 19-ից-14½ 2
Պոզան Միջազգային մրցաշար 5 0 0 5-ից-5 1
Զալցբուրգ Միջազգային մրցաշար 5 0 5 10-ից-7½ 1-2
Մադրիդ Միջազգային մրցաշար 12 0 3 15-ից-13½ 1
1944 Լիդչեպինգ Խաղ Ֆոլկե Էքստրյոմի 4 0 2 5 : 1
Լիդչեպինգ Շվեդիայի առաջնություն (մրցույթից դուրս) 4 2 1 7-ից-4½ 2[46]
1944 / 45 Ռիգա Մերձբալթյան հանրապետությունների մրցաշար 10 0 1 11-ից-10½ 1
1945 Տալլին Խորհրդային Էստոնիայի առաջնություն 11 0 4 15-ից-13 1
Ռիգա «Դաուգավա» -«Կալև» մրցաշար, 1-ին խաղատախտակ, Զիգֆրիդ Սոլմանիսի դեմ 2 0 0 2-ից- 2
Ռիգա Ռիգա - Տալլին մրցաշար, 1-ին խաղատախտակ, Ալեքսանդր Կոբլենցի դեմ 2 0 0 2-ից- 2
Տալլին «Ժալգրիս» -«Կալև» մրցաշար, 1-ին խաղատախտակ, Միխայիլ Բեյլինի դեմ 1 0 1 2-ից-1½
1946 Թբիլիսի Խորհրդային Վրաստանի առաջնություն 17 0 2 19-ից-18 1
Ռադիոհանդիպում-մրցաշար՝ ԽՍՀՄ հավաքական-Բրիտանիայի հավաքական, 2-րդ խաղատախտակ, Էրնստ Քլեյնու դեմ 1 0 1 2-ից-1½
Մոսկվա ԽՍՀՄ - ԱՄՆ մրցաշար, 2-րդ խաղատախտակ, Ռուբեն Ֆայնի դեմ 1 0 1 2-ից-1½
1947 Լենինգրադ ԽՍՀՄ 15-րդ առաջնություն 10 1 8 19-ից-14½ 1
Պյառնու Խորհրդային շախմատիստների մրցաշար 7 1 5 13-ից-9½ 1
Մոսկվա Միջազգային մրցաշար (Չիգորինի հուշամրցաշար) 6 3 6 15-ից-9 6-7
Տալլին Էստոնական ԽՍՀ - Լատվիական ԽՍՀ,1-ին խաղատախտակ, Ա. Կոբլենցի դեմ 2 0 0 2-ից- 2
Տալլին «Կալև» - «Դաուգավա» մրցաշար, 1-ին խաղատախտակ, Տ. Մելգաիլիսի և Ալդրա Ալեքսանդրովի դեմ 2 0 0 2-ից- 2
Լոնդոն Մեծ Բրիտանիա - ԽՍՀՄ մրցաշար, 1-ին խաղատախտակ, Կ. Հ. Ալեքսանդրի դեմ 1 0 1 2-ից-1½
1948 Հաագա-Մոսկվա Աշխարհի առաջնության մրցաշար 8 7 5 20-ից-10½ 3-4
Մոսկվա ԽՍՀՄ 16-րդ առաջնություն 5 4 18-ից-9½ 6-9
1949 Մոսկվա ԽՍՀՄ 17-րդ առաջնություն 7 4 8 19-ից-11 8
1950 Բուդապեշտ Հավակնորդների մրցաշար 3 2 13 18-ից-9½ 4
Շչավնո Զդրույ Դ․ Պշեպյուրկի հուշամրցաշար 11 1 7 19-ից-14½ 1
Մոսկվա ԽՍՀՄ 18-րդ առաջնություն 8 2 7 17-ից-11½ 1
1951 Մոսկվա ԽՍՀՄ 19-րդ առաջնություն 9 2 6 17-ից-12 1
Կիև ԽՍՀՄ թիմային առաջնության կիսաեզրափակիչ 1 0 2 3-ից-2
1952 Բուդապեշտ Գ․ Մարոցիի հուշամրցաշար 10 2 5 17-ից-12½ 1
Հելսինկի 10-րդ շախմատային օլիմպիադա, ԽՍՀՄ հավաքական, 1-ին խաղատախտակ 3 2 7 12-ից-6½ Թիմը դարձել է չեմպիոն
Մոսկվա ԽՍՀՄ 20-րդ առաջնություն 5 5 9 19-ից-9½ 10-11
1953 Տարտու Խորհրդային Էստոնիայի առաջնություն 17 0 2 19-ից-18 1
Ցյուրիխ Հավակնորդների մրցաշար 8 4 16 28-ից-16½ 2-4
1954 Տալլին Էստոնական ԽՍՀ - Լատվիական ԽՍՀ, 1-ին խաղատախտակ, Մ. Տալի դեմ 1 0 1 2-ից-1½
Բուենոս-Աիրես Արգենտինա - ԽՍՀՄ մրցաշար, Հ. Բոլբոչանի դեմ 1 1 2 4-ից-2
Փարիզ Ֆրանսիա - ԽՍՀՄ մրցաշար, 1-ին խաղատախտակ, Ս. Տարտակովերի դեմ 2 0 0 2-ից-2
Նյու Յորք ԱՄՆ - ԽՍՀՄ (3-րդ խաղատախտակ, ընդդեմ Մ. Պավիի և Ա. Կևիցի) 3 1 0 4-ից-3
Լոնդոն Մեծ Բրիտանիա - ԽՍՀՄ (2-րդ խաղատախտակ, ընդդեմ Ռ. Ուեյդի) 2 0 0 2-ից-2
Ստոկհոլմ Շվեդիա - ԽՍՀՄ խաղ (3-րդ խաղատախտակ, ընդդեմ Գ. Ստոլցի) 2 0 0 2-ից-2
Ամստերդամ 11-րդ շախմատային օլիմպիադա, ԽՍՀՄ հավաքական, 4-րդ խաղատախտակ, 13 0 1 14-ից-13½ 1-րդ խաղատախտակ, թիմը դարձել է չեմպիոն
1954 / 55 Հասթինգս Միջազգային մրցաշար 6 1 2 9-ից-7 1-2
1955 Մոսկվա ԽՍՀՄ 22-րդ առաջնություն 7 4 8 19-ից-11 7-8
Բուդապեշտ Հունգարիա - ԽՍՀՄ 3 0 4 7-ից-5
Պյառնու Խորհրդային շախմատիստների մրցաշար 9 0 1 10-ից-9½ 1
Գոտեբորգ Միջզոնալ մրցաշար 9 2 9 20-ից-13½ 2
Մոսկվա ԽՍՀՄ-ԱՄՆ, (3-րդ խաղատախտակ, ընդդեմ Ռ. Բիրնի) 3 0 1 4-ից-3½
1956 Բելգրադ Հարավսլավիա - ԽՍՀՄ 2 1 4 7-ից-4
Ամստերդամ Հավակնորդների մրցաշար 3 1 14 18-ից-10 2
Համբուրգ Խաղ Վ.Ունցիկերի հետ 4 0 4 6 : 2
Մոսկվա 12-րդ շախմատային օլիմպիադա (ԽՍՀՄ հավաքական, 3-րդ խաղատախտակ) 7 0 5 12-ից-9½ 1-րդ խաղատախտակ, թիմը դարձել է չեմպիոն
Մոսկվա Ալյոխինի հուշամրցաշար 4 2 9 15-ից-8½ 7-8
1957 Մոսկվա ԽՍՀՄ 24-րդ առաջնություն 8 2 11 21-ից-13½ -3
Լենինգրադ ԽՍՀՄ - Հարավսլավիա 1 0 4 5-ից-3
Տալլին Էստոնիա - Հունգարիա (1-ին խաղատախտակ, ընդդեմ Գ. Բարտսիի) 0 2 0 2-ից-0
Մար-դել-Պլատա Միջազգային մրցաշար 13 0 4 17-ից-15 1
Սանտյագո Միջազգային մրցաշար 5 0 2 7-ից-6 1
Վիեննա Եվրոպայի թիմային առաջնություն (ԽՍՀՄ հավաքական, 2-րդ խաղատախտակ) 1 0 4 5-ից-3 Թիմը դարձել է չեմպիոն
1957 / 58 Հասթինգս Միջազգային մրցաշար 7 1 1 9-ից-7½ 1
1958 Զագրեբ Հարավսլավիա - ԽՍՀՄ (1-ին խաղատախտակ, ընդդեմ Ս. Գլիգորիչի) 1 1 2 4-ից-2
Վիլնյուս ԽՍՀՄ թիմային առաջնություն 1 0 6 7-ից4
Մյունխեն 13-րդ շախմատային օլիմպիադա, (ԽՍՀՄ հավաքական, 3-րդ խաղատախտակ) 7 0 5 12-ից-9½ 1-րդ խաղատախտակ, թիմը դարձել է չեմպիոն
1959 Թբիլիսի ԽՍՀՄ 26-րդ առաջնություն 5 3 11 19-ից-10½ 7-8
Տալլին Էստոնական ԽՍՀ - Ֆինլանդիա (1-ին խաղատախտակ, ընդդեմ Կ. Օյանենի) 0 0 2 2-ից-1
Մոսկվա ԽՍՀՄ ազգերի 2-րդ սպարտակիադա (Էստոնիայի ԽՍՀ, 1-ին տախտակ) 5 0 3 8-ից-6½
Էստոնական ԽՍՀ - Լատվիական ԽՍՀ (1-ին խաղատախտակ, Մ. Ն. Տալի դեմ) 0 0 2 2-ից-1
Ցյուրիխ Միջազգային մրցաշար 7 1 7 15-ից-10½ 3-4
Բլեդ- Զագրեբ- Բելգրադ Հավակնորդների մրցաշար 15 6 7 28-ից-18½2 2
1959 / 60 Ստոկհոլմ Միջազգային մրցաշար 5 1 3 9-ից-6½ 3
1960 Պյառնու Չորս հանրապետությունների մրցաշար 9 0 6 15-ից-12 1
Հելսինկի Ֆինլանդիա - Էստոնական ԽՍՀ (1-ին խաղատախտակ, ընդդեմ Կ. Օյանենի) 1 1 0 2-ից-
Համբուրգ Գերմանիա - ԽՍՀՄ 4 0 3 8-ից-½
Թունիս ԽՍՀՄ - Թունիս - Իտալիա (Ռ. Բելկադիի և Է. Ռոմանիի դեմ) 3 0 0 3-ից-3
Մոսկվա ԽՍՀՄ թիմային առաջնություն
Լեյփցիգ 14-րդ 14-րդ շախմատային օլիմպիադա, (ԽՍՀՄ հավաքական, 4-րդ խաղատախտակ) 8 0 5 13-ից-10½ 1-րդ խաղատախտակ, թիմը դարձել է չեմպիոն
1961 Ցյուրիխ Միջազգային մրցաշար 7 0 4 11-ից-9 1
Օբերհաուզեն Եվրոպայի թիմային առաջնություն 4 0 4 8-ից-6 1-րդ խաղատախտակ, թիմը դարձել է չեմպիոն
Բելգրադ Հարավսլավիա-ԽՍՀՄ 1 1 3 5-ից-2½
Ռիգա ԽՍՀՄ թիմային առաջնության կիսաեզրափակիչ 0 0 2 2-ից-2
Բլեդ Միջազգային մրցաշար 7 1 11 19-ից-12½ 3-5
Բաքու ԽՍՀՄ 29-րդ առաջնություն 4 2 14 20-ից-11 8-11
1962 Կյուրասաո Հավակնորդների մրցաշար 9 2 16 24-ից-17 2-3
Հաագա Հոլանդիա - ԽՍՀՄ 0 0 2 2-ից-1
Մոսկվա Լրացուցիչ խաղ Եֆիմ Գելլերի հետ (հավակնորդների մրցաշարում 2-րդ տեղի համար) 2 1 5 4,5 : 3,5
Հելսինկի Ֆինլանդիա - Էստոնական ԽՍՀ (1-ին խաղատախտակ, ընդդեմ Կ. Օյանենի ) 1 0 1 2-ից-1
Լենինգրադ ԽՍՀՄ թիմային առաջնություն (Էստոնիայի ԽՍՀ, 1-ին խաղատախտակ) 2 0 3 5-ից-3½
Վառնա 14-րդ շախմատային օլիմպիադա, (ԽՍՀՄ հավաքական, 4-րդ խաղատախտակ) 6 0 7 16-ից-9½ 3-րդ խաղատախտակ, թիմը դարձել է չեմպիոն
1963 Լոս Անջելես Միջազգային մրցաշար 6 3 5 14-ից-8½ 1-2
Մոսկվա ԽՍՀՄ մրցաշար 5 3 7 15-ից-8½ 5-7
Մոսկվա ԽՍՀՄ ազգերի 3-րդ սպարտակիադա (Էստոնիայի ԽՍՀ, 1-ին տախտակ) 4 1 3 8-ից-5½
Տարտու Էստոնական ԽՍՀ - Ֆինլանդիա (1-ին խաղատախտակ, ընդդեմ Կ. Օյանենի) 2 0 0 2-ից-2
1964 Բեյվերվեյկ Միջազգային մրցաշար 8 0 7 15-ից-11½ 1-2
Հելսինկի-Տուրկու Ֆինլանդիա - Էստոնական ԽՍՀ (1-ին խաղատախտակ, ընդդեմ Է. Բյոկի) 1 0 1 2-ից-1½
Բուենոս-Աիրես Միջազգային մրցաշար 9 1 7 17-ից-12½ 1-2
Տալլին ԽՍՀՄ թիմային առաջնության կիսաեզրափակիչ 1 2 2 5-ից-2
Թել Ավիվ 16-րդ շախմատային օլիմպիադա, (ԽՍՀՄ հավաքական, 4-րդ խաղատախտակ) 9 1 2 12-ից-10 Թիմը դարձել է չեմպիոն
1964 / 65 Հասթինգս Միջազգային մրցաշար 7 0 2 9-ից-8 1
1965 Ռիգա Հավակնորդների քառորդ եզրափակիչ 2 4 4 4 : 6
Մոսկվա ԽՍՀՄ թիմային առաջնություն
Մարիանսկե Լազնե Միջազգային մրցաշար 7 0 8 15-ից-11[47] 1-2
Տալլին ԽՍՀՄ 33-րդ առաջնություն 4 1 14 19-ից-11 6
1966 Տալլին «Կալև» - «Յուդ» (1-ին խաղատախտակ, ընդդեմ Հ. Քյարների) 2 0 0 2-ից-2
Մոսկվա ԽՍՀՄ թիմային առաջնություն
Հելսինկի Ֆինլանդիա - Էստոնիայի ԽՍՀ (1-ին խաղատախտակ, ընդդեմ Կ. Օյնենայի) 2 0 0 2-ից-2
1966 / 67 Ստոկհոլմ Միջազգային մրցաշար 7 0 2 9-ից-8 1
1967 Տալլին «Կալև» - «Յուդ» (1-ին խաղատախտակ, ընդդեմ Հ. Քյարների) 1 1 0 2-ից-1
Մոսկվա ԽՍՀՄ ազգերի 4-րդ սպարտակիադա (Էստոնիայի ԽՍՀ, 1-ին տախտակ)
Մոսկվա Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի մրցաշար 2 2 13 17-ից-8½ 9-12
Վինիպեգ Միջազգային մրցաշար 2 0 7 9-ից-5½ 3-4
1968 Ռիգա ԽՍՀՄ թիմային առաջնություն
Բամբերգ Միջազգային մրցաշար 9 0 6 15-ից-12 1
Տալլին «Կալև» - «Յուդ» (1-ին խաղատախտակ, ընդդեմ Ա․Հերմլինի) 2 0 0 2-ից-2
Ցյուրիխ Ուսումնամարզական մրցաշար շվեյցարացի շախմատիստների մասնակցությամբ 15 0 3 18-ից-16½
1969 Վեյկ ան Զե Միջազգային մրցաշար 6 1 8 15-ից-10 3-4
Տալլին «Կալև» - «Յուդ» (1-ին խաղատախտակ, ընդդեմ Հ. Քյարների) 2 0 0 2-ից-2
Տալլին Միջազգային մրցաշար 5 0 8 13-ից-9 2-3
Լուգաչովիցե Միջազգային մրցաշար 7 1 7 15-ից-106½ 2
Տաշքենդ ԽՍՀՄ թիմային առաջնության առաջին փուլ
Սոֆիա Բուլղարիա - Էստոնական ԽՍՀ (1-ին խաղատախտակ, ընդդեմ Մ. Բոբոցովի) 0 0 2 2-ից-1
Տալլին Էստոնական ԽՍՀ - Ֆինլանդիա (1-ին խաղատախտակ, ընդդեմ Հ. Վեստերինենի) 1 0 1 2-ից-1½
1970 Բուդապեշտ Միջազգային մրցաշար 5 0 10 15-ից-10 1
Տալլին Էստոնական ԽՍՀ- Բուլղարիա (1-ին խաղատախտակ, ընդդեմ Մ. Բոբոցովի) 0 0 2 2-ից-1
Բելգրադ «Դարի հանդիպում» (ԽՍՀՄ հավաքական՝ աշխարհի հավաքական, 10-րդ խաղատախտակ, Բ. Իվկովի դեմ) 2 0 2 4-ից-3
Կապֆենբերգ Եվրոպայի թիմային առաջնություն 5 0 0 5-ից-5
1971 Տալլին Միջազգային մրցաշար 8 0 7 15-ից-11½ 1-2
Պյառնու Խորհրդային շախմատիստների մրցաշար 7 1 5 13-ից-9½ 2-3
Ամստերդամ Միջազգային մրցաշար 4 1 10 15-ից-9 2-4
Երևան ԽՍՀՄ - Հարավսլավիա 1 0 2 3-ից-2
1972 Սարաևո Միջազգային մրցաշար 4 0 11 15-ից-9½ 3-5
Բուդապեշտ Հունգարիա - ԽՍՀՄ 3 0 0 3-ից-3
Մոսկվա Համամիութենական օլիմպիադա (Էստոնիայի ԽՍՀ թիմ, 1-ին տախտակ) 3 0 4 7-ից-5
Սան Անտոնիո Միջազգային մրցաշար 6 2 7 15-ից-9½ 5
1973 Մոսկվա ԽՍՀՄ հավաքականների մրցաշար 2 0 2 4-ից-3
Տալլին Միջազգային մրցաշար 6 3 6 15-ից-9 3-6
Դորտմունդ Միջազգային մրցաշար 3 1 11 15-ից-8½ 6-7
Մոսկվա ԽՍՀՄ 41-րդ առաջնություն 1 2 14 17-ից-8 9-12
Պետրոպոլիս Միջզոնալ մրցաշար 3 4 10 17-ից-8 12-13
1974 Տոլյատի ԽՍՀՄ թիմային առաջնության առաջին շրջան
1975 Տալլին Միջազգային մրցաշար 6 0 9 15-ից-10½ 1
Տալլին Էստոնական ԽՍՀ - Լենինգրադ (1-ին խաղատախտակ, Վ. Լ. Կորչնոյի դեմ) 0 1 1 2-ից-½
Վանկուվեր Կանադայի բաց առաջնություն, (շվեյցարական համակարգ) 7 0 3 10-ից-8½ 1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[48]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Կերեսի «Մրցաշար շախմատի աշխարհի առաջնության համար, Հաագա-Մոսկվա 1948» գրքի շապիկը
  • Школа шахматной игры. — Таллин, 1948. — 112 с (Переизд.: Элиста, 1997. ISBN 5-7102-0171-5)
  • Теория шахматных дебютов : Открытые дебюты. — Таллин, 1949—1952. — Ч. [1]-2.
  • Матч-турнир на первенство мира по шахматам : Гаага — Москва, 1948 г. — Таллин: Эст. гос. изд-во, 1950. — 332 с.
  • Французская защита. — Москва: Физкультура и спорт, 1958. — 262 с.
  • Сто партий. — Москва: Физкультура и спорт, 1966. — 384 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 250—252. — 120 000 экз.
  • Нейштадт Я. И. Шахматный университет Пауля Кереса. — Москва: Физкультура и спорт, 1982. — 223 с.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 156—157. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Эстонский биографический словарь. Таллинн, 2002.
  • Хеуэр В. Пауль Керес. — Москва: Олимпия Press, 2004. — 461, [1] с. (Классики шахматного мира). ISBN 5-94229-023-9.
  • Смыслов, В. В. Он между нами жил... // 64 — Шахматное обозрение. — 2006. — Вып. 1. Архивировано 9 марта 2016 года.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 OlimpBase
  5. Керес П.П. Сто партий. — М.: ФиС, 1966. — С. 42—47.
  6. «Chess Notes by Edward Winter»։ www.chesshistory.com։ Վերցված է 2022-12-30 
  7. «Vienna theme 1937 - 365Chess.com Tournaments»։ www.365chess.com։ Վերցված է 2022-12-30 
  8. 7th Chess Olympiad: Stockholm 1937
  9. Владас Микенас / Сост. В.Я. Дворкович. — М.: ФиС, 1987. — С. 72.
  10. «АВРО» — ТУРНИР, 1938
  11. AVRO 1938
  12. Партии АВРО-турнира в базе Chessgames
  13. Партии АВРО-турнира на сайте pgnmentor.com
  14. Дворкович, Владимир Яковлевич Основа и вершина пирамиды // 64 — Шахматное обозрение. — 1998. — В. 5.
  15. «АВРО» — ТУРНИР, 1938
  16. Керес П.П. Сто партий. — М.: ФиС, 1966. — С. 123—127.
  17. 8th Chess Olympiad: Buenos Aires 1939
  18. XII чемпионат СССР – 1940 год (5.09 – 3.10)
  19. 12th USSR Championship, Moscow 1940 September 5 - October 3
  20. Энциклопедия. 1941 год. Матч-турнир на звание абсолютного чемпиона СССР
  21. The Radio Match Great Britain – URSS (1946)
  22. МИСТЕРИЯ КЕРЕСА
  23. What do we not know about Paul Keres 1938–48
  24. Taylor Kingston on Keres vs. Botvinnik
  25. * Воронков Сергей։ «Подвиг «чигоринца»»։ Все чемпионаты СССР (ռուսերեն)։ ChessPro.ru։ Վերցված է 2017-05-26 
  26. «БУ-БУ-БУ» ДЕРЕВЯННОГО ЧЕЛОВЕЧКА
  27. «Zuerich Candidates (1953)»։ www.chessgames.com։ Վերցված է 2022-12-31 
  28. Турнир гроссмейстеров в Амстердаме : Сборник партий соревнования претендентов на матч с чемпионом мира по шахматам, которое происходило в Голландии с 27 марта по 1 мая 1956 г. / [Авт.-сост. Абрамов, Лев Иоахимович. — М. : Физкультура и спорт, 1958. — 179 с.
  29. Глигорич С., Рагозин В. Турнир претендентов на матч с чемпионом мира. Белград : Шахматный союз Югославии, 1960. 303 с.
  30. «1962 Curacao Candidates : 1961-63 cycle : World Chess Championship»։ www.mark-weeks.com։ Վերցված է 2022-12-31 
  31. «Tournament - Tata Steel Chess»։ web.archive.org։ 2011-08-11։ Վերցված է 2022-12-31 
  32. Партии турнира на сайте 365Chess
  33. Paul Keres' Best Games, Volume I: Closed Games, by Egon Varnusz, Cadogan Chess 1987, p. xiii
  34. Туров Б. И. Жемчужины шахматного творчества. — Москва: Физкультура и спорт, 1991. — С. 256. — 320 с. — ISBN 5-278-00269-7
  35. Sajandi sada Eesti suurkuju / Koostanud Tiit Kändler. — Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus, 2002. — 216 lk. ISBN 998570102X.
  36. «Сегодня в Эстонии отмечают 100-летие со дня рождения Пауля Кереса»։ Postimees։ 2016-01-07։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին։ Վերցված է 2016-01-07 
  37. «На этой неделе пройдут мероприятия в рамках Фестиваля памяти Пауля Кереса, 04.01.2016»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-06-ին։ Վերցված է 2016-01-04 
  38. 2 Евро Эстония 2016 "100 лет со дня рождения Пауля Кереса"
  39. Балтийские звездочки
  40. Peak Average Ratings: 20 year peak range
  41. [B81] Атака Кереса
  42. [A40] Защита Кереса - 1 d4 e6 2 c4 Bb4+
  43. A23 English, Bremen system, Keres variation
  44. Great Chess Upsets, by Samuel Reshevsky, Arco Publishing, [[New York City, 1976, p. 185.
  45. ОН МЕЖДУ НАМИ ЖИЛ...
  46. Победил С. Лундхольм.
  47. Включая очко от выбывшего из турнира А. Помара .
  48. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

]