Կլիման չափավոր է (հունվարի միջին ջերմաստիճանը - 0,4 °C Է, հուլիսինը՝ 18,5 °C), տարեկան տեղումները՝ մոտ 700 մմ։
Բուժիչ միջոցներն են՝ ածխաթթվային, երկաթային, քլորիդ֊նատրիումային աղբյուրները, ցեխաբուժությունը, խաղողաբուժությունը։ Բուժվում են սիրտ-անոթային, շարժողության, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, գինեկոլոգիական, վերին շնչառական, ստամոքսաաղիքային ուղիների, լյարդի և լեղուղիների քրոնիկական հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։