Jump to content

Սամուել Ռեշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Ռեշևսկի
լեհ.՝ Szmul Rzeszewski
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1911(1911-11-26)[1][2]
ԾննդավայրՕզորկուվ, Լեհական թագավորություն
Մահացել էապրիլի 4, 1992(1992-04-04)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Լեհաստան և  ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան
Մասնագիտությունշախմատիստ, լրագրող, bookkeeper և մարզիկ
 Samuel Reshevsky Վիքիպահեստում

Սամուել Գերման Ռեշևսկի (անգլ.՝ Samuel Herman Reshevsky, ի ծնե՝ լեհ.՝ Szmul Rzeszewski, նոյեմբերի 26, 1911(1911-11-26)[1][2], Օզորկուվ, Լեհական թագավորություն - ապրիլի 4, 1992(1992-04-04)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (1950), ԱՄՆ 1936-1944, 1946-1948 և 1969-1972 թվականների չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամուել Ռեշևսկին անց է կացնում համաժամանակյա խաղ, 1920 թվական

Սամուել Ռեշևսկին հրեական ընտանիքի 6-րդ երեխան էր։ Շախմատ խաղալ սովորել է, երբ չորս տարեկան երեք ամսական էր և շուտով հռչակվել է որպես հրաշամանուկ[3]։ Ութ տարեկանում նա առանց դժվարության հաղթանակ է տարել հայտնի խաղացողների նկատմամբ, ունեցել է համաժամանակյա խաղեր, որոնք հազվադեպ են ավարտվել պարտությամբ։ 1920 թվականի նոյեմբերին նրա ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ սկսել են եկամուտ ստանալ իրենց երեխայի տաղանդի շնորհիվ։ 1933 թվականին Ռեշևսկին ավարտել է Չիկագոյի համալսարանը, ստացել է բանկային մասնագետի որակավորում և աշխատել է որպես հաշվապահ։

Հաղթող է ճանաչվել 1936, 1938, 1940, 1941, 1942, 1946, 1969 և1972 թվականների ամերիկյան առաջնություններում։

Նրա միջազգային կարիերան սկսվել է 1936 թվականին «Մարգիտ» առաջնությունում հաղթանակելուց հետո, պարտություն կրողներից մեկը աշխարհի էքս-չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան էր[4]։ Մեկ տարի անց Նոթինգհեմում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 1937 թվականին Կեմերիի (Լատվիա) մրցաշարի հաղթողների շարքում էր, իսկ 1938 թվականին զբաղեցրեց չորրորդ տեղը աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստների մասնացությամբ անցկացված մրցաշարում։ Ռեշևսկին իր կարիերայի բարձրակետին է հասել 1940-ական թվականների վերջին, երբ աշխարհի հինգ ուժեղագույն շախմատիստների հետ միասին պայքարում էր գրոսմայստերի կոչման համար և երրորդ տեղը կիսեց Կերեսի հետ։

Այսպիսով, Ռեշևսկին 1930-ական թվականների կեսերից մինչև 1960-ական թվականների կեսերն ընկած ժամանակահատվածում եղել է լավագույն շախմատիստներից մեկը։

1955 թվականի հունիսի 25-ին հաղթանակ տանելով Միխայիլ Բոտվիննիկի նկատմամբ՝ Ռեշևսկին դարձել է Միխայիլ Չիգորինի ակումբի անդամ։

Ողջ կյանքի ընթացքում Ռեշևսկին եղել է երդվյալ հուդայական․ նրա պահանջով իր մասնակցությամբ բոլոր խաղերն անցկացվել են շաբաթ (Շաբաթ) օրը։

Սպորտային հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՄրցաշարԱրդյունքՏեղ
1932Փասադենա6 - 113-5
1935Մարգիտ7½ - 91
Յարմուտ10 - 111
1936Նոթինգհեմ9½ - 143-5
1937Կեմերի12 - 171-3
Զեմերինգ Բադեն7½ - 143-4
1937/38Հասթինգս7 - 91
1938ABPO մրցաշար (անգլ.՝ Algemene Vereniging Radio Omroep)7 - 144-6
1939Լենինգրադ-Մոսկվա10½ - 172
1945Ռադիոմրցաշար ԽՍՀՄ-ԱՄՆ (Վ․Սմիսլովի հետ)0 : 2
1948Շախմատի աշխարհի առաջնություն10½ - 203-4
1950Ամստերդամ14 - 192
1951Նյու Յորք8 -111
1953Հավակնորդների մրցախաղ16 - 282-4
1957Դալաս8½ - 141-2
1960Բուենոս Այրես13 - 191-2
1961Խաղ Ֆիշերի հետ : 5½
1964Միջզոնային մրցաշար14½ - 238-9
1967Մարիբոր9½ - 152
Միջզոնային մրցախաղ13 - 216-8
1968Հավակնորդների խաղի քառորդ եզրափակիչ Վ․ Կորչնոյի հետ : 5½
1969Նեթանիա10 - 131
1970ԽՍՀՄ-աշխարհի հավաքական (Վ․Սմիսլովի հետ) : 1½
Միջզոնային մրցաշար9½ - 2317
1971Պալմա դե Մալյորկա3-4
1973Նեթանիա10 - 152
Միջզոնային մրցաշար (Պետրոպոլիս)8½ - 1711
Լոնդոն3-4
1984Ռեյկյավիկ1-3

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кобленц А. Тайна одного феномена // «64 — Шахматное обозрение» : журн.. — 1982. — № 18. — С. 18—21.
  • Рошаль А. Вундеркинду — восемьдесят! (Интервью с С. Решевским) // «64 — Шахматное обозрение» : журн.. — 1991. — № 23—24. — С. 32—34.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 26-ին.
  4. (Нотация партии: Արխիվացված 2018-03-29 Wayback Machine)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]