Շախմատային օլիմպիադա 1937

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շախմատային օլիմպիադա 1937
ՎայրՍտոկհոլմ
Պարտիաների քանակ684
Բացման արարողությունհուլիսի 31, 1937
Փակման արարողությունօգոստոսի 14, 1937
6th Chess Olympiad 8th Chess Olympiad

Շախմատային 7-րդ օլիմպիադա, անցկացվել է 1937 հուլիսի 31 - օգոստոսի 14։ Մասնակից պետությունների քանականը ՝ 19, մեկով քիչ քան նախորդ օլիմպիադային։

Շախմատիստներին տրամարդվել էր ՙՙԳրանդ հոթել ռոյալ՚՚ հյուրանոցը։ Չնայած նրան, որ շվեդական թիմը ի սկզբանե մրցանակային տեղի չէր հավակնում, այնուամենայնիվ հանդիսատեսի հետաքրքրությունը ամբողջ առաջնության ընթացքում չէր նվազում։ Առաջնությունը անցկացվեց 2 տարի առաջ Վարշավայում Ֆիդեի համաժողովի ժամանակ ընդունված կանոնակարգով, որը նախորդի համեմատ բավականին բարդածված էր (2 ժամ ՝ 36 քայլի համար և մեկ ժամ հետագա ամբողջ քայլերի համար)։ Առաջնությունում չկային նորեկներ, բայց նրանց փորձը բավականին տարբերվում էր միմյանցից, որոշ մասնակիցներ (օրինակ դանիացիները), որոնք երբեք բաց չեն թողել ոչ մի օլիմպիադա, իսկ որոշների համար (օրինակ էստոնացիների) սա իրենց երկրորդ մրցաշարն էր։ Թիմերի միջին տարիքը գնալով նվազում էր, ինչը Ֆ.Մարշալին տվեց կատակելու առիթ

ՙՙՕ, ես այստեղ այլևս չեմ տեսնում ծանոթ մարդկանց՚՚

Մրցաշարին չէր ներկայացել Ֆրանսիայի հավաքականը, որը հավանաբար չէր մասնակցել իրենց թիմակցի ՝ աշխարհի նախկին չեմպիոն Ա.Ա. Ալեխինի պատճառով, ով հրաժարվել էր մասնակցել մրցույթին, քանի որ մրցույթի ավարտից երկու շաբաթ անց պետք է ունենար ռեվանշ - խաղ։ Դրան ի հակառակ Հոլանդիայի հավաքականը բավականին լավ մարզավիճակում էր։ Այն գլխավորում էր աշխարհի չեմպիոն Մ. Էիվեն (+8-2=3)։