Շախմատային օլիմպիադա 1933

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատային օլիմպիադա 1933
Պարտիաների քանակ 420
Բացման արարողություն հուլիսի 12, 1933
Փակման արարողություն հուլիսի 23, 1933
Շախմատային օլիմպիադա 1931 6th Chess Olympiad

5-րդ օլիմպիադա, շախմատային խաղերը կազմակերպվել են Ֆոլկստոնում 1933 թվականի հուլիսի 12-ից մինչև հուլիսի 23-ը. մասնակցել են 15 երկրներ։ Անցկացվել է 420 խաղ։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ հաջորդ Օլիմպիական խաղերը կկայանան 1932 թվականին Իսպանիայում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով իսպանական շախմատային կազմակերպությունը հրաժարվել է կազմակերպել օլիմպիադան։ ՖԻԴԵ-ի կոնգրեսում ամերիկյան շախմատային կազմակերպությունը առաջադրել է իր թեկնածությունը, և Կոնգրեսը համաձայնել է, որ հաջորդ օլիմպիական խաղերն անցկացվեն 1933 թվականին Չիկագոյում:

ՖԻԴԵ-ի հարցումները երկար ժամանակ մնում են անպատասխան, որից հետո ամերիկյան շախմատային կազմակերպությունը հայտարարել է, որ գտնվում է ֆինանսական դժվարությունների մեջ և չի կարող կազմակերպել Օլիմպիադան։

Մնացել է քիչ ժամանակ, և Մեծ Բրիտանիայի շախմատի ֆեդերացիան համաձայնել է անցկացնել Օլիմպիական խաղերը հարավային Անգլիայյի Ֆոլկստոնե առողջարանային փոքր քաղաքում։ Սպասվում էր, որ օլիմպիադային կմասնակցեն ռեկորդային թվով թիմեր, սակայն ստացվել է ընդամենը 18 դիմում, իսկ խաղերին մասնակցել են 15 երկրների թիմեր։ Խաղերի անցկացման վայրի ու ժամանակի տեղափոխման փատճառով շատերը չէին հավատում, թե Անգլիան կհասցնի կարճ ժամանակում իրականացնել կազմակերպչական աշխատանքները։ Գերմանիայի թեիմը չի մասնակցել երկրում ֆաշիզմի արագ զարգացման ու սպորտի միլիտտարիզացման պատճառով. երկրում արգելվել են մարզական կազմակերպությունները, նրանց գույքը բռնագրավվել է, իսկ ղեկավարները՝ ձերբակալվել։ Սա ազդել նաև շախմատային միությունների և կազմակերպությունների վրա, որոնք ընդգրկված էին Համագերմանական շախմատային միության կազմում, որ ղեկավարում էր ֆաշիստական կոմիսարը։ Հետագայում Գերմանիան դուրս է գալիս Շախմատի միջազգային կազմակերպությունից։

Մասնակից թիմերի մեկ երրորդին կարելի էր համարել հաղթանակի հավակնորդներ։ Դրանց թվում էին Հունգարիան, Լեհաստանը և Միացյալ Նահանգները, որոնք արդեն հաղթել էին օլիմպիադաներում, ինչպես նաև Չեխոսլովակիան, Ավստրիան և Շվեդիան:

ԱՄՆ-ի հավաքականն առաջին իսկ տուրից դարձավ առաջնորդ մեկը մյուսի հետևից հաղթելով խաղերում։ Նրան հետևում էին Չեխոսլովակիայի և Շվեդիայի հավաքականները։ Վերջին տուրում հանդիպեցին առաջին տեղի հմինական հավակնորդները՝ ԱՄՆ-ի և Չեխոսլովակիայի հավաքականները։ Այդ ժամանակն ԱՄՆ-ի հավաքակնն ուներ 37½ տոկոս միավոր Չեխոսլովակիայի հավաքականը՝ 35 տոկոս։ Չեխոսլովակիայի հավաքականը գրեթե զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, իսկ առաջին տեղը գրավելու համար նրանք պիտի ԱՄՆ-ի հետ խաղում վաստակեին 3½ միավոր։ Խաղի սկզբում հաջողությունը Չեխոսլովակիայի հավաքականի կողմն էր. Սալոմոն Ֆլորը հաղթում է Իսահակ Կեջենին, Կարեն Օպոչենսկիի՝ Սիմոնսոնին, իսկ Ռեյֆիրժ - Ռոյբեն Ֆայն խաղն ավարտվեց ոչ ոքի։ Եզրափակիչ խաղում հանդիպում են Ֆրենկ Մարշալն ու Կարել Թրեյբալը մեծ լարվածության պատճառով, հակառակորդները այնքան էլ լավ չխաղացին և հաղթեց Ամերիկացի շախմատիստը։ Այսպիսով ԱՄՆ-ի հավաքականը երկրորդ անգամ հաղթում է գավաթը։

Չեխոսլովակիայի երբևէ հավաքականի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը երկրորդն էր։ Ամենալավ արդյունքը ցույց էր տվել Կ. Օպոչենսկին։

Վերջին տուրից առաջ երրորդ տեղին հավակնում էին երեք թիմեր՝ Շվեդիայի, Լեհաստանի և Հունգարիայի հավաքականները։ Ամենամեծ հնարավորությունը ուներ Շվեդիաի հավաքականը, սակայն վերջին տուրում նրանք կարողացան հավաքել միայն 1½ միավոր, որը վաստակեցին Լատվիայի հավաքականի խաղում, հունգարացիները ոչ ոքի խաղացին անգլիացիների հավաքականի հետ, իսկ Լեհաստանի հավաքականը պարտության մատնեց Իսլանդիական թիմին (4-0) հաշվով։ Մրցության ավարտին երեք թիմերն ունեին հավասար միավորներ։ Երրորդ տեղը գրավեց Շվեդիայի հավաքականը։

Հանդիսատեսը մեծ ուշադրություն էր դարձնում Ալեքսանդր Ալյոխինի խաղին, ով վերջերս վերադարձել էր շուրջերկրյա ճանապարհորդությունից։ Առաջին խաղերում զգացնել էր տալիս հոգնածությունը։ Երկրորդ խաղում նա պարտվեց Սավելի Տարտակովերին։ Միր Մալիխ Սուլթան-Խանի դեմ հինգերորդ պարտիայում, որը տևեց մոտ (11) ժամ (108 քայլ) բեկում մտցրեց նրա խաղում։ Դրանից հետո Ալեքսանդր Ալյոխինը խաղում էր ավելի վստահորեն։

Օլիմիպիադայի շնորհիվ հայտնի դարձած նոր անուններից կարելի է նշել Անդրեյ Լիլիենտալին (Հունգարիա)։

Օլիմպիադային խաղերին զուգահեռ անցկացվում էին կանանց աշխարհի առաջնությունն ու քիչ նշանակալի մի քանի անհատական մրցաշարերում։ Երկշրջան մրցմանը մասնակցել է 8 կին շախմատիստ։ Վերա Մենչիկը մրցաշարում հաղթել է 100 % արդյունքով (14-14)։

Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղերի բաշխման չափանիշներ՝

  • Հավաքած միավորների քանակ։

Հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայր Երկիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 + = Միավորներ
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Chess kdl44.png 3 3 4 3 3 3 2 3 11 2 1 39
2 Flag of the Czech Republic.svg Չեխիա Chess kdl44.png 3 ½ 2 2 3 4 10 2 2 37½
3 {{{2}}} Շվեդիա 1 Chess kdl44.png 2 2 3 9 3 2 34
4 Flag of Poland.svg Լեհաստան 1 2 Chess kdl44.png 2 2 2 4 8 2 4 34
5 {{{2}}} Հունգարիա Chess kdl44.png 2 2 3 3 8 4 2 34
6 {{{2}}} Ավստրիա 1 2 2 Chess kdl44.png 3 2 3 3 9 2 3 33½
7 Լիտվա 0 2 2 Chess kdl44.png 3 2 4 2 7 3 4 30½
8 {{{2}}} Ֆրանսիա 1 ½ Chess kdl44.png 3 7 7 0 28
9 {{{2}}} Լատվիա 1 2 ½ 1 1 1 Chess kdl44.png 3 3 7 6 1 27½
10 Flag of England.svg Անգլիա 1 1 2 2 Chess kdl44.png 3 2 3 8 3 27
11 {{{2}}} Իտալիա ½ 2 2 2 1 1 Chess kdl44.png 3 3 3 8 3 24½
12 {{{2}}} Դանիա 2 ½ ½ ½ ½ ½ Chess kdl44.png 3 3 4 9 1 22½
13 Բելգիա Բելգիա 1 ½ ½ 1 1 0 ½ Chess kdl44.png 1 2 2 11 1 17
14 Իսլանդիա ½ 0 0 1 2 1 2 1 1 3 Chess kdl44.png 1 1 11 2 17
15 {{{2}}} Շոտլանդիա ½ ½ 1 ½ ½ 1 ½ ½ ½ 1 1 2 3 Chess kdl44.png 1 12 1 14

Հաղթող թիմերի մասնակիցների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ։

Չեխոսլովակիա։

Շվեդիա։

Անձնական լավագույն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շախմատային բառարան / գլխավոր խմբագիր Լ. Յա. Աբրամով, հավաքական Գ. Մ. Գեյլեր։ — Մ։ Ֆիզկուլտուրա և սպորտ, 1964. — 152 էջ — 120 000 օրինակ։
  • Շախմատային օլիմպիադաներ / Յու. Ավերբահ, Բ. Տուրով Մոսկվա. Ֆիզկուլտուրա և սպորտ, 1974
  • Շախմատ . հանրագիտարանային բառարան / գլխավոր խմբագիր Ա. Ե. Կարպով. — Մ. Սովետական հանրագիտարան, 1990. — 280, 557 էջ — 624 վայրկյան. — 100 000 նմուշ. — ISBN 5-85270-005-3:
  • Միջազգային շախմատային Օլիմպիադաներ։ 1927—2006 / Խանամիրյան։ Երևան. 2006. — էջ 60-66

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]