Զոհաբերելով զինվորին (ֆիլմ)
Զոհաբերելով զինվորին անգլ.՝ Pawn Sacrifice | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թեմա | Սառը պատերազմ |
Թվական | 2014, ապրիլի 28, 2016[1] և փետրվարի 4, 2016[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էդուարդ Ցվիկ[3][4][5][…] |
Պրոդյուսեր | Թոբի Մագուայր |
Սցենարի հեղինակ | Սթիվեն Նայթ[4], Ստիվեն Ջ․ Ռիվել[6] և Քրիստոֆեր Ուիլկինսոն[6] |
Դերակատարներ | Լև Շրայբեր[7][4][5][…], Լիլի Ռեյբ[7][4][5][…], Մայքլ Ստալբերգ[7][4][5][…], Փիթեր Սարսգաարդ[7][4][5][…], Թոբի Մագուայր[7][4][5][…], Ռոբին Վայգերտ, Evelyne Brochu?, Սիմուս Դևի Ֆիցպատրիկ, Սոֆի Նելիս[6], Roc LaFortune?[6] և John Maclaren?[6] |
Օպերատոր | Բրեդֆորդ Յանգ |
Երաժշտություն | Ջեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Իսլանդիա |
Նկարահանման վայր | Մոնրեալ և Լոս Անջելես |
Կինոընկերություն | Gail Katz? և PalmStar Media? |
Տևողություն | 115 րոպե |
Բյուջե | 19 միլիոն դոլար[8] |
Շահույթ | 6 միլիոն դոլար[9] |
Պաշտոնական կայքէջ |
«Զոհաբերելով զինվորին» (անգլ.՝ Pawn Sacrifice), ռեժիսոր Էդվարդ Ցվիկի կողմից նկարահանված ամերիկյան կենսագրական ֆիլմ։ 2014 թվականի սեպտեմբերին ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում[10]։ Վարձույթում թողարկումը կայացել է 2015 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է ամերիկացի գրոսմայստեր Բոբբի Ֆիշերի մասին, ով 1972 թվականին՝ Սառը պատերազմի բուռն շրջանում, շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղացել է Բորիս Սպասկու հետ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոբի Մագուայեր - Ռոբերտ Ֆիշեր
- Շեյմուս Դեյվի-Ֆիցպատրիկ - երիտասարդ Բոբբի Ֆիշերը
- Էյդեն Լավկամպ - երեխա Բոբբի Ֆիշերը
- Լև Շրայբեր - Բորիս Սպասկի
- Փիթեր Սարսգաարդ - Ուիլյամ Լոմբարդի
- Լիլի Ռեյբ - Ջոան Ֆիշեր
- Սոֆի Նելիսս - երեխա Ջոանը
- Ռոբին Վայգերտ - Ռեգինա Ֆիշեր
- Մայքլ Ստալբերգ - Փոլ Մարշալ
- Էվելին Բրոշու - Դոննա
- Կատի Նոլան - Մարիա
- Էդվարդ Զինովև - Եֆիմ Գելլեր
Անվան նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր Էդվարդ Ցվիկը ֆիլմի անունն այսպես է բացատրում. «Կան Հենրի Քիսինջերը և Ռիչարդ Նիկսոնը, ովքեր զանգել են Բոբբի Ֆիշերին. կան Բրեժնևը և ԱԱԿ-ի գործակալները, ովքեր հետևում էին Բորիս Սպասկուն։ Երկուսն էլ իրենց ժողովրդի (ձեռքում) զինվորներ էին»։
Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հիմնականում դրական արձագանք ստացավ։ Rotten Tomatoes կայքում 80 գրախոսությունների հիման վրա, 10-ից 6,5 միջին բալով, ֆիլմն ստացավ 71 % գնահատական[11]։ Metacritic կայքում ֆիլմը 29 գրախոսությունների հիման վրա ունի 100-ից 65 գնահատականը, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[12]։ Պավել Մալետին. «Ես շատ բարձր չէի գնահատի ֆիլմը՝ որպես գեղարվեստական արտադրանք։ Ֆիշերի կերպարում չի բավականացնում խորությունը և ճշմարտացիությունը (շատ միօրինակ փոխանցում է), Սպասկին ամենևին էլ բացահայտված չէ (այստեղ մեղավոր են սցենարի ծախսերը, այլ ոչ թե դերասանի աշխատանքը. ամբողջովին անհեթեթ տեսարաններ և պատասխաններ)։ Այնուամենայնիվ հնարավոր է, որ հոլիվուդյան ձևաչափում սա լավագույնն է, որ կարող էին մեզ տրամադրել ֆիլմի ստեղծողները։ Որպեսզի այդ ձևաչափում մտցվեր իսկական Ֆիշեր և Սպասկի, անհրաժեշտ կլիներ ամբողջ նկարահանման խմբի աներևակայելի վարպետություն և ավելի շատ բյուժե։ Այն, ինչն ինձ դուր է եկել, մոլագարության և երկրպագության, իր գործին նվիրված լինելու թեմայի վրա շեշտադրությունն է, ինչպես նաև գրոսմայստեր Լոմբարդիի կերպարը, ով Ֆիշերին հասկանալու համար քիչ տեղեկություն չի տալիս, քան հենց Ֆիշերը։ Վատ չի ստացվել նաև Փոլի կերպարը, չնայած այստեղ ևս չի շրջանցվել հոլիվուդյան ուռա-հայրենասիրությունը։ Իմ կարծիքով, եթե նրան ներկայացնեին այնպես, ինչպիսին նա իրականում կար, ավելի հետաքրքիր կլիներ։ Ընդհանուր առմամբ, հոլիվուդյան դաժան իրականության պայմաններում բավականին լավ ֆիլմ է, սակայն, իմ դեպքում, վնասակար է մի փոքր շատ իմանալ!»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt1596345/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.siamzone.com/movie/m/7819
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.filmaffinity.com/es/film808267.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt1596345/fullcredits
- ↑ Dondis Harold, Chase Chris (2015-09-27)։ «Chess Notes»։ The Boston Globe։ Վերցված է 2016-01-02
- ↑ «Pawn Sacrifice»։ Box Office Mojo
- ↑ «Toronto Film Review: ‘Pawn Sacrifice’»։ Variety։ 2014-09-07
- ↑ «Pawn Sacrifice (2015)»։ Rotten Tomatoes
- ↑ «Pawn Sacrifice Reviews»։ Metacritic
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.pawnsacrifice.com/ Զոհաբերելով զինվորին (ֆիլմ). պաշտոնական կայք
- Pawn Sacrifice(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Pawn Sacrifice(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Pawn Sacrifice»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Pawn Sacrifice at History vs. Hollywood
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2015 ֆիլմեր
- Էդվարդ Ցվիկի ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Շախմատային ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2014 դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին