Արթուր Յուսուպով (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Յուսուպով
Պետություն(ներ) Գերմանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 13, 1960(1960-02-13)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[2], միջազգային վարպետ, ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ
Ներկայիս վարկանիշ2559
ՖԻԴԵ համար4618777
365chessArtur_Jussupow
Chesstempo համար97891
ICCF համար97891
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1982[3], Շախմատային օլիմպիադա 1984[3], Շախմատային օլիմպիադա 1986[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3] և Շախմատային օլիմպիադա 2006[3]
Մարզական ակումբSchachgesellschaft Winterthur?
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
jussupow.de/index2.html
 Artur Yusupov (chess player) Վիքիպահեստում

Արթուր Մայակովիչ Յուսուպով (ռուս.՝ Арту́р Маякович Юсу́пов, գերմ.՝ Artur Jussupow, փետրվարի 13, 1960(1960-02-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուսաստանցի, հետագայում գերմանացի շախմատիստ, գրոսմայստեր (1980)։ Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների եզրափակիչ հանդիպման մասնակից (1986 թ.)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2005)։ Ամենաբարձր վարկանիշը եղել է 1995 թվականի հուլիսին՝ 2680, վարկանիշային ցուցակում ամենաբարձրը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ 1986 և 1987 թվականներին, Գարրի Կասպարովից և Անատոլի Կարպովից հետո, 1986 թվականի հունվարին հավասարվել է Յան Թիմանին և Ռաֆայել Վահանյանին[4]։

«Աշխատանքային վաստակի համար» մեդալակիր (ԽՍՀՄ, 1985)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Յուսուպովը ծնվել է Մոսկվայում, 1960 թվականին։ Շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում, եղել է Մ․ Բոտվիննիկի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, նախնական շրջանում մարզվել է Միխայիլ Յուդովիչի ղեկավարությամբ, հետագայում՝ Մարկ Դվորեցկիի[6]։ Նրանց համագործակցությունը տևել է երկար տարիներ, և հետագայում նրանք հիմնել են Դվորեցկի-Յուսուպով շախմատի դպրոցը, որտեղից ի հայտ են եկել հայտնի շախմատիստներ՝ Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Մովսեսյանը, Վադիմ Զվյագինցևը։ Դվորեցկու հետ համագործակցությամբ Յուսուպովը գրել է մի շարք դասագրքեր, որոնք թարգմանվել են մի քանի լեզվով։

1977 թվականին Արթուր Յուսուպովը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն, միաժամանակ լրացրել է միջազգային վարպետի նորմը։ 1979 թվականին նա իր նորամուտը նշել է ԽՍՀՄ առաջնությունում և զբաղեցրել 2-րդ տեղը։ Նա եղել է 1985 թվականի հավակնորդների մրցաշարի հաղթողներից մեկը և երեք անգամ մասնակցել է հավակնորդների հանդիպումներին (1985/1987, 1988/1989, 1991/1993)։ 1989 թվականի ապրիլին Բարսելոնայում կայացած մրցաշարում Գարի Կասպարովին հաղթելուց հետո նա ընդգրկվել է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբում։

1980-1990 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում, որի կազմում հաղթել է Եվրոպայի 2 թիմային առաջնությունում (1980, 1983), աշխարհի թիմային առաջնությունում (1985) և 5 շախմատային օլիմպիադայում (1982-1990 թթ.)։ 1986 և 1988 թվականներին Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբների գավաթի հաղթող։

1990-ականների սկզբին նա Մոսկվայի իր բնակարանում ենթարկվել է զինված հարձակման և ատրճանակով ծանր վիրավորվել որովայնից։ Դրանից անմիջապես հետո նա տեղափոխվել է Գերմանիա և 1992 թվականից հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո[7]։ Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (1999) և 200 թվականի Շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոն։ Այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ն արգելել է կոֆեինի օգտագործումը որպես դոպինգ և հայտարարել է մրցումներում համապատասխան թեստեր անցկացնելու մասին, Արթուր Յուսուպովը հայտարարել է ազգային հավաքականից դուրս գալու մասին։ Այդ կանոնների մեղմացումից հետո նա համաձայնել է խաղալ 2006 թվականի Թուրինի շախմատի օլիմպիադայում[8]։ 2005 թվականի հունվարին Բազելում դարձել է արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն, իսկ փետրվարին Ալտենկիրխենում հաղթել է Գերմանիայի անհատական առաջնությունում։

Հետագայում նա կենտրոնացել է մարզչական գործունեության վրա և Վայսենհորն քաղաքում հիմնել իր շախմատի դպրոցը, որտեղից ի հայտ են եկել մի քանի գրոսմայստեր[9]։

Մարզակ արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Արդյունք Տեղ
1977 ԽՍՀՄ պատանեկան առաջնություն 9-ից-6 3-6
ԽՍՀՄ պատանեկան առաջնություն 13-ից-10½ 1
1978 ԽՍՀՄ պատանեկան առաջնություն 13-ից-10 2
Ամստերդամ (վարպետների մրցաշար) 1
1979 ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1979 17-ից-10½ 2
1980 Էսբյերգ 1
Վրբաս 11-ից-6½ 2-4
1980/81 ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1980/1981 17-ից-10 3-5
1981 ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1981 17-ից-8½ 8-9
Կապ-Պիկոֆորդ 1
1982 Զոնալ մրցաշար (Երևան) 15-ից-10½ 1
Մեժզոնալ մրցաշար (Տոլուկա դե Լերդո) 13-ից-7½ 4-7
1983 Լինարես 10-ից-5½ 4-6
ԽՍՀՄ շախմատի առաջնություն 1983 15-ից-6½ 14-15
Ինդոնեզիա 21-ից-13½ 3
1984 Սարաևո 13-ից-7½ 3-4
Խաղ ԽՍՀՄ հավաքական - Աշխարհի հավաքական 3-ից-1½
1985 Միջզոնալ մրցաշար (Թունիս) 16-ից-11½ 1
Հավակնորդների մրցաշար 15-ից-9 1-3
Ռեյկյավիկ 5-6
1986 Հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը Յան Թիմանի հետ 6 : 3
Վինիպեգ (քաղաք)Վինիպեգ (քաղաք) 1
Բուգոյնո 14-ից-7 4-6
Հավակնորդների եզրափակիչ հանդիպումը Անդրեյ Սոկոլովի հետ 6½ : 7½
1987 ԽՍՀՄ 54-րդ առաջնություն 17-ից-10 5-6
Թիլբուրխ 14-ից-7 5
1988 Յան Էլվեստի հետ հավակնորդների հանդիպումների 1/8 եզրափակիչ 3½ : 1½
ԽՍՀՄ 55-րդ առաջնություն 17-ից-10 3-4
1989 Հավակնորդների քառորդ եզրափակիչ հանդիպում Քևին Սփրագեթի հետ 5 : 4
Հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը Անատոլի Կարպովի հետ 3½ : 4½
1995 Մադրիդ 9-ից-5 3
1996 Նուսլախ 11-ից-7 1-2
1998 Բադ Հոմբուրգ 3-4

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Школа будущих чемпионов. — СПб. : АО «Сфинкс», [1993]. Вып. 1. — 256 с. ISBN 5-87132-001-5. В соавторстве с М. И. Дворецким.
  • Секреты дебютной подготовки. — Харьков : Фолио, 1996. — 281, [2] с. (Школа будущих чемпионов; 2). ISBN 966-03-0038-7. В соавторстве с М. И. Дворецким. (2-е изд., испр. и доп. 1998. ISBN 966-03-0442-0.)
  • Техника в шахматной игре. — Харьков : Фолио, 1996. — 224 с. (Школа будущих чемпионов; 3). ISBN 966-03-0039-5. В соавторстве с М. И. Дворецким. (2-е изд., испр. и доп. 1998. ISBN 966-03-0443-9.)
  • Методы шахматного обучения. — Харьков : Фолио, 1997. — 261, [2] с. (Школа будущих чемпионов; 1). ISBN 966-03-0255-X. В соавторстве с М. И. Дворецким.
  • Позиционная игра. — Харьков: Фолио, 1997. — 272 с. (Школа будущих чемпионов; 4). ISBN 966-03-0138-3. В соавторстве с М. И. Дворецким. (2-е изд., испр. и доп. Харьков : Факт, 2001. ISBN 966-637-032-8.)
  • Развитие творческого мышления шахматиста. — Харьков : Фолио, 1997. — 232, [1] с. (Школа будущих чемпионов; 5). ISBN 966-03-0256-8. В соавторстве с М. И. Дворецким.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #112616208 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. FIDE Ratings and Statistics
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 OlimpBase
  4. Eloliste Januar 1986 bei olimpbase.org (englisch)
  5. Юсупов Артур Маякович
  6. «Артур Юсупов: «Сейчас дети играют лучше, чем в наше время»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  7. «Артур Юсупов. Искусство быть самим собой». Sports.ru. 2022 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
  8. Artur Jussupows Ergebnisse bei Schacholympiaden auf olimpbase.org (englisch)
  9. «Артур Юсупов: «Желаю армянским шахматистам немного удачи…»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Յուսուպով (շախմատիստ)» հոդվածին։