Յուրի Բալաշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Բալաշով
ռուս.՝ Юрий Сергеевич Балашов
Պետություն(ներ) Ռուսաստան և  ԽՍՀՄ
Անունը ծնվելիսկատ.՝ Iuri Sergueievitx Balaixov
Ծննդյան ամսաթիվմարտի 12, 1949(1949-03-12) (75 տարեկան)
ԾննդավայրՇադրինսկ, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1], միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
Ներկայիս վարկանիշ2382
ՖԻԴԵ համար4100263
365chessYuri_S_Balashov
Chesstempo համար15163
ICCF համար15163
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1980[2]
Պարգևներ և մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
 Yuri Balashov Վիքիպահեստում

Յուրի Սերգեևիչ Բալաշով (ռուս.՝ Ю́рий Серге́евич Балашо́в մարտի 12, 1949(1949-03-12), Շադրինսկ, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1973), Մոսկվայի չեմպիոն (1970), Լիտվայի չեմպիոն (1977)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1978)։

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1980 թվականի շախմատի օլիմպիադայի հաղթող, Ռուսաստանի հավաքականի կազմում վետերանների աշխարհի չեմպիոն (2018)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Բալաշովը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին, Կուրգանի մարզի Շադրինսկ քաղաքում, բանվորի ընտանիքում[4]։

Շախմատի առաջին կարգի նորմը լրացրել է 12 տարեկանում, իսկ 15 ​​տարեկանում դարձել է ԽՍՀՄ սպորտի ամենաերիտասարդ վարպետը։ Նրա առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Դյուկովը[5]։

1961 և 1962 թվականներին դարձել է Շադրինսկ քաղաքի, իսկ 1964 թվականին՝ Կուրգանի մարզի շախմատի չեմպիոն։ 1966 թվականից բնակություն է հաստատել Մոսկվայում։

1972 թվականին ավարտել է Լենինի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շախմատի բաժինը, նրա թեզը նվիրված է եղել Ռոբերտ Ֆիշերի գործունեությանը։

1970 թվականին հաղթել է Մոսկվայի առաջնությունում, իսկ 1977 թվականին դարձել Խորհրդային Լիտվայի չեմպիոն։ 1976 թվականի ԽՍՀՄ առաջնությունում Անատոլի Կարպովից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը։ Շախմատիստը բազմիցս ներկայացրել է ԽՍՀՄ-ը թիմային մրցումներում, մասնավորապես՝ 1971, 1972 և 1974 թվականների աշխարհի ուսանողական առաջնություններում, 1970, 1973, 1977 և 1980 թվականներին Եվրոպայի թիմային առաջնություններում, ինչպես նաև 1980 թվականի XXIV օլիմպիադայում, որտեղ ԽՍՀՄ հավաքականը դարձել է հաղթող[6]։

Յուրի Բալաշովը մասնակցել է մի շարք ազգային և միջազգային մրցաշարերի, 1980 թվականից Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ է։

Բալաշովը ակտիվ դիրքային ոճի շախմատիստ է, սիրում է տակտիկական խաղեր, մի շարք հաջողություններ է ունեցել մարզական ոլորտում։ Նա տարբեր տարիների օգնել է աշխարհի չեմպիոններ Անատոլի Կարպովն ու Բորիս Սպասկուն[7]։ 1978 թվականին Բալաշովն արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչի, իսկ 2005 թվականին՝ «ՖԻԴԵ»-ի վաստակավոր մարզիչի կոչման։

Շախմատի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար 1981 թվականին Բալաշովը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով[8]։

1990-ականների սկզբին Կուրգանում ստեղծվել է «Գրոսմայստեր Յու. Ս. Բալաշովի դպրոցը»։ Նույն դպրոցից գործում է նաև Նաբերեժնիե Չելնիում։

2001 թվականին գրոսմայստերի հայրենիքում՝ Շադրինսկում, անցկացվել է շախմատի միջազգային մրցաշար՝ Յուրի Բալաշովի մրցանակի համար, որին մասնակցել է նաև ինքը՝ Յուրի Բալաշովը։ Մրցաշարի մրցանակը եղել է այն շախմատը, որով Բորիս Սպասկին պատրաստվել է Ռոբերտ Ֆիշերի հետ հանդիպմանը[9]։

2003 թվականին Շադրինսկում տեղի է ունեցել շախմատի երկրորդ միջազգային մրցաշարը՝ Յուրի Բալաշովի մրցանակի համար։ Մրցաշարին կրկին մասնակցել է Բալաշով[10]։

Յուրի Բալաշովի մրցանակի երրորդ միջազգային մրցաշարն անցկացվել է Շադրինսկում 2005 թվականին։ 2007 թվականին Շադրինսկում տեղի է ունեցել շախմատի մանկապատանեկան հուշամրցաշար՝նվիրված Յուրի Բալաշովին։

«65+» անվանակարգում դարձել է վետերանների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն[11]։ Նա վետերանների կազմում Ռուսաստանի հավաքականի անդամ է։ Հավաքականը պարբերաբար հաղթում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ 2023 թվականին դարձել է դասական շախմատի Ռուսաստանի վետերանների չեմպիոն[12][13]։

«Աշխարհի չեմպիոն» ռուսական ֆիլմում, որը նվիրված է 1978 թվականին Բագիոյում կայացած Կարպովի և Կորչնոյի հանդիպմանը, Յուրի Բալաշովի դերը մարմնավորել է Միխայիլ Տրոյնիկը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը, շախմատի գծով սպորտի վարպետի թեկնածու է, քույրը՝ Թամարան առաջին կարգային շախմատիստուհի է, կինը (1971 թվականից) Ելենա Յուրիևնան (ծնված 1949 թ., Շմիդկե), շախմատի վարպետ է, սկսնակների համար շախմատի դասագրքերի հեղինակ։ Նրանք ունեն հինգ երեխա՝ Նատալյա, (ծնված 1972 թ.), Օլգան (ծնված 1976 թ.), Ալեքսեյը (ծնված 1983 թ., շախմատի սպորտի վարպետի թեկնածու է, նվագում է հոբոյ,, միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդիսանում է իր համերգային գործակալության ղեկավարը), Տատյանան (ծնված 1985 թ.), Ալեքսանդրը (ծնված 1987 թ.)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան, 1981 թ․
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, 1978 թ․
  • ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ, 2005 թ․

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 26. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Линдер И. М. Балашов Юрий Сергеевич // Шахматная энциклопедия / И. М. Линдер, В. И. Линдер. — М. : ООО «Издательство АСТ» : ООО «Издательство Астрель», 2004. — С. 24—25. — 320 с. — ISBN 5-17-006939-1. — ISBN 5-271-06492-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FIDE Ratings and Statistics
  2. OlimpBase
  3. «Tabelle World Team Championship 50+, 65+ 2018». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Балашов Юрий Сергеевич». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Лица Зауралья/ БАЛАШОВ Юрий Сергеевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. Юрий Балашов
  7. Arbiters — Trainers Արխիվացված 2008-12-03 Wayback Machine(անգլ.)
  8. «Москва Шахматная. Юрию Балашову — 60!». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. Паниковский В., Рублевский, Черепанов М. Маэстро Рублевский и его земляки. Славная история шахматной жизни в Курганской области. Часть II. Земляки. – Курган: Изд-во «Зауралье», 2003. – С. 169–187, 218–221
  10. Федоров А. Боевое крещение // Исеть (газета, г. Шадринск). 2003, 22 января
  11. «16.07.2018. Сборная России — чемпион мира среди ветеранов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. Юрий Балашов - чемпион России среди ветеранов
  13. Chess-Results Server Chess-results.com - Senior Men Russian Championship 2023_HL

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Բալաշով» հոդվածին։