Էդմունդ Ֆելփս
Էդմունդ Սթրոզեր Ֆելփս (անգլ.՝ Edmund Strother Phelps, Jr., հուլիսի 26, 1933[1][2][3], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 15, 2026[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ մակրոտնտեսական քաղաքականության մեջ միջժամանակային փոխանակման վերլուծության համար (2006)։
1955 թվականին Ամհերստի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, 1959 թվականին՝ Եյլի համալսարանի դոկտոր։ 1958-1966 թվականներին դասավանդել է Եյլի, 1966-1971 թվականներին՝ Փենսիլվանիայի, իսկ 1971 թվականից՝ Կոլումբիայի համալսարաններում։ 1983-1984 թվականներին եղել է Տնտեսագիտական միջազգային ատլանտյան միության նախագահը։
1982 թվականից ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, 2011 թվականից՝ ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդմունդ Ֆելփսը ծնվել է 1933 թվականին Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում[15] (այլ աղբյուրներով՝ Չիկագո քաղաքում)[16]։ Տնտեսագիտությունից գիտական աստիճանն ստացել է 1959 թվականին Յելի համալսարանում[17]։ 1971 թվականին դարձել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ մինչ այդ մի քանի տարի աշխատել է Փենսիլվանիայի համալսարանում։ 1982 թվականին ստացել է քաղաքատնտեսության մակվիկարյան պրոֆեսորի տիտղոս (հայտնի տնտեսագետ Ջոն Մակվիկարի պատվին, 1787-1868)։ 2006 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ և 1999 թվականից միակ տնտեսագետն է, ով այդ մրցանակը չի կիսել մեկ ուրիշի հետ[15][18]։
Տնտեսագիտական իր հայացքներով Ֆելպսը նոր քեյնսական է[19]։ 1968 թվականին Ֆելպսը նկարագրել է աշխատաշուկայի հավասարակշռությունը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Golden Rules of Economic Growth (1966)
- Microeconomic Foundations of Employment and Inflation Theory (1970)
- The Statistical Theory of Racism and Sexism (1972)
- Studies in Microeconomic Theory (1979-1980)
- Political Economy։ An Introductory Text (1985)
- Seven Schools of Macroeconomic Thought (1990)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- 1 2 Marcos P. Muere Edmund Phelps, Nobel de Economía y padre de la teoría neokeynesiana, a los 92 años (իսպ.) — 2026.
- 1 2 3 4 Zuckerberg M., Saverin E., Moskovitz D., Hughes C. Ֆեյսբուք — 2004.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 Fellows of the Econometric Society — Econometric Society.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Edmund S. Phelps // The New York Review of Books / R. B. Silvers, B. Epstein, E. Hardwick, I. Buruma — 1963. — ISSN 0028-7504; 1944-7744
- ↑ Preisträgerinnen und Preisträger: Liste aller Gewinner des Weltwirtschaftlichen Preises — Ifw.
- ↑ https://web.archive.org/web/20131111154633/http://english.hi.is/honorary_degrees/honorary_degrees
- ↑ Doctorats honoris causa — Paris Institute of Political Studies.
- 1 2 The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006. - Nobelprize.org
- ↑ Matt Moore; Karl Ritter. Phelps 6th American to Win Nobel in 2006. - My Way News, 09.10.2006
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006. - Nobelprize.org, 09.10.2006
- ↑ Columbia University's Phelps gets Nobel in economics. - USA Today, 09.10.2006
- ↑ Edmund Phelps, a neo-Keynesian Nobel laureate. - Khaleej Times Online, 09.10.2006
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блауг М. Фелпс, Эдмунд С. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 304-306. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆելպսի էջը Կոլումբիայի համալսարանի կայքում (անգլ.)
- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Ֆելպսի կենսագրությունը Արխիվացված 2006-07-12 Wayback Machine (անգլ.)
- Статья Э. Фелпса «Экономящие субсидии»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Ֆելփս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 15 մահեր
- 2026 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Գիտությունների դոկտորներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի երկարակյացներ