Դրախտիկ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Դրախտիկ

Դրախտիկ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 48 կմ հյուսիս-արևմուտք՝ Հոչանց գետի ձախափնյա ձորալանջին։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 59 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Գյուղից 6 կմ հարավ-արևելք՝ Նորաբերդ հանդամասում՝ Հոչանցի ձորալանջին պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները։

Ազատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել է 1996 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։