Գոհար Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գ. Գասպարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածը երգչուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։
Գոհար Գասպարյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԳոհար Միքայելի Խաչատուրյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1924(1924-12-14)[1][2]
Կահիրե, Եգիպտոս[3][1][2]
Երկիր Եգիպտոսի թագավորություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմայիսի 16, 2007(2007-05-16)[4] (82 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո[1] և սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]
ԱմուսինՏիգրան Լևոնյան
Պարգևներ
 Gohar Gasparyan (singer) Վիքիպահեստում

Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատուրյան, դեկտեմբերի 14, 1924(1924-12-14)[1][2], Կահիրե, Եգիպտոս[3][1][2] - մայիսի 16, 2007(2007-05-16)[4], Երևան, Հայաստան[2]),օպերային արվեստի մեծագույն հայ վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։

Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր։ Եղել է Կոմիտասի սաներից մեկը և տիրապետում էր ֆլեյտա գործիքին։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր։ Ուներ մի եղբայր, որը մահացել էր տիֆից։

19-րդ դարի սկզբին ծագած թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին (1769-1849), օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ։ Եգիպտացի զինվորների շրջանում սկսվում է տիֆի համաճարակ։ Մուհամմադ Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը։ Գերմանիայում ուսանած երիտասարդ բժիշկը, ով Գոհար Գասպարյանի հոր պապն էր, կարողանում է բուժել հիվանդ զինվորներին։ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք։ Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե։ Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ[5]։

Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ։ Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը[6]։

Ազգակցական կապեր է ունեցել գրող, փիլիսոփա, բառարանագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ։

1948 թվականին իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին Երևանում ծնվել է նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը։ 1956 թվականին նրանք ամուսնալուծվել են և նույն թվականի հունիսի 9-ին Մոսկվայում նա ամուսնացել է անվանի օպերային երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով։ Գոհար Գասպարյանը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում[7]։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։

Կատարողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մուսուլմանները։ 1948 թվականին հրավեր է ստանում Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և այլուր։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր։ Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»։

Երկար տարիներ նրան նվագակցել են Էլեոնորա Ոսկանյանը, Լևոն Աբրահամյանը, ինչպես նաև Հարություն Փափազյանը։

Դերերգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր։

Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ (Օլգա Զաքարյան, Ռաֆայել Հակոբյանց, Դավիթ Վարժապետյան, Էլլադա Չախոյան, Շաքե Ասչյան, Գայանե Գրիգորյան, Վարդուհի Խաչատրյան, Վարդուհի Աբրահամյան և այլք)։ Նրա ուսանողն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անգամ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի և Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։

Գոհար Գասպարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ։
- Բանաստեղծ Ավետիք Իսահակյան
Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե։
- Օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյան
Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն։
- Օպերային երգչուհի Իրինա Արխիպովա
Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին։
- Գեղանկարիչ Մարտիրոս Սարյան

Գոհար Գասպարյանը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 թ.՝ Ստալինյան մրցանակ
  • 1953 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
  • 1956 թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • 1965 թ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակ
  • 1973 թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
  • 1981 թ.՝ Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • 1984 թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի շքանշան
  • 1984 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացի
  • 1997 թ.՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Գրքեր Գոհար Գասպարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Թադևոսյան, Գոհար Գասպարյան (ակնարկ), Երևան, 1959
  • Տիգրան Լևոնյան, Էմանվել Մանուկյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2001
  • Համասփյուռ Մանուկյան, Իմ ութ և կես տարիները Գոհար Գասպարյանի հետ (հուշագրություն), Երևան, 2004
  • Ольга Захарян, Гоар Гаспарян и ее вокальная школа, Ереван, 2005
  • Արմինե Մելիք-Իսրայելյան, Նվարդ Մարուխյան, Գոհար Գասպարյան (մեկ ժամ ձայնավարժություն), Երևան, 2007
  • Արմինե Մելիք-Իսրայելյան, Գոհար Գասպարյանի ֆենոմենը, Երևան, 2007
  • Սերգեյ Առաքելյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2007
  • Ռոբերտ Դավթյան, Հայոց սոխակը (հոդվածների և հարցազրույցների ժողովածու), Երևան, 2008[15]
  • Արմինե Մելիք-Իսրայելյան, Երբ աշխարհն է ծափահարում (մենագրություն), Երևան, 2010[16]

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին ԱՄՆ-ի Աստղերի միջազգային հաշվառումը որոշեց աստղերից մեկն անվանակոչել Գոհար Գասպարյանի անունով։
  • 2020 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին անտառային 19 Ա հասցեից մինչև Վերին անտառային 122 հասցե) անվանակոչվել է Գոհար Գասպարյանի անվամբ[17]։
Գոհար Գասպարյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  3. 3,0 3,1 3,2 Гаспарян Гоар Микаэловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 http://armenianow.com/?action=viewArticle&AID=2201&CID=2243&IID=1133&lng=eng
  5. Մելիք-Իսրայելյան, Արմինե (2010). Երբ աշխարհն է ծափահարում. Երևան. էջեր 41–44.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Մելիք-Իսրայելյան, Արմինե (2010). Երբ աշխարհն է ծափահարում. Երևան. էջ 39.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Գ․Գասպարյան․ «Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»».
  8. «Հայկական կինոհամերգ 54». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  9. «Երգում է Գոհար Գասպարյանը». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  10. «Կարինե». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  11. «Անուշ». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  12. «Արշակ Երկրորդ». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  13. «Լեռնային լճի գաղտնիքը». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  14. «Գոհար». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  15. «Առասպե՞լ էր, թե՞ երգչուհի».
  16. «1965-ԻՆ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԷՐ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. «Գոհար Գասպարյանի անվան փողոց՝ Երևանում».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րաֆֆի Օրացույց, Րաֆֆի Օրացույցների Հրատարակչական Կազմ, Թեհրան, Իրան, 2008
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Գասպարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Գասպարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 693