Ալեքսանդր Թադևոսյան (երաժշտագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Թադևոսյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Թադևոսյան
Ծնվել էփետրվարի 15, 1914(1914-02-15)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 20, 2001(2001-07-20) (87 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ

Ալեքսանդր Գրիգորի Թադևոսյան (փետրվարի 15, 1914(1914-02-15), Երևան, Ռուսական կայսրություն - հուլիսի 20, 2001(2001-07-20), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ Արվեստաբանության թեկնածու (1965 թվական)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան: 1946-1948 թվականներին դասավանդել է Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական ​​դպրոցում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ​​ուսումնարանում: 1948-1959 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար, 1959-1964 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1964-1989 թվականներին՝ ավագ գիտաշխատող։

Ուսումնասիրել է հայ երաժշտության պատմության հարցերը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ։

  • «Մեծ Կոմիտասի անունով», 1959 թ.
  • «Գոհար Գասպարյան», 1959 թ.
  • «Ժամանակակիցներն Ալեքսանդր Սպենդիարյանի մասին», 1960 թ.
  • «Սպիրիդոն Մելիքյանը և հայ ժողովրդական երգը», 1964 թ.
  • «Սովետական Հայաստանի երաժշտությունը», 1973 թ.
  • «Էջեր հայ-ռուսական երաժշտական կապերի պատմությունից (19-րդ դարի 2-րդ կես-20-րդ դարի սկիզբ)», 1977 թ.
  • «Նադեժդա Պապայան», 1979 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007