Էլեոնորա Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլեոնորա Ոսկանյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1921(1921-09-06)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 24, 1999(1999-09-24) (78 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1941) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1945)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

էլեոնորա Սերգեյի Ոսկանյան (սեպտեմբերի 6, 1921(1921-09-06), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 24, 1999(1999-09-24), Երևան, Հայաստան), դաշնակահարուհի, մանկավարժ։ Պրոֆեսոր (1982)։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1964)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորա Ոսկանյանը ծնվել է Ուկրաինայի Խարկով քաղաքում։ 1938-1941 թվականներին սովորել է Խարկովի կոնսերվատորիայում, 1945 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան։ 1945 թվականին եղել է Հայֆիլհարմոնիայի դաշնակահար, 1946-1948 թվականներին՝ ԵԵԿԹ կոնցերտմայստեր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դասատու։ 1945-1999 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Որպես մենակատար և նվագակցող՝ համագործակցել է Ավետ Գաբրիելյանի, Գոհար Գասպարյանի և այլոց հետ[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Ոսկանյան Էլեոնորա | armeniaculture.am». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «AV Production - Էլեոնորա Ոսկանյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]