Վարդուհի Խաչատրյան (օպերային երգչուհի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդուհի Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վարդուհի Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1971 (49 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (1990) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995) |
Վարդուհի Ալբերտի Խաչատրյան (նոյեմբերի 20, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո):
Օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանի դուստրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 20-ին, Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանի ընտանիքում: 1986-1990 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Վլադիմիր Խաչատրյանի դասարան), 1990-1995 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Մարիաննա Հարությունյանի դասարան): 1995-1997 թվականներին աշակերտել է Գոհար Գասպարյանին[1]:
Առաջնաելույթը կայացել է 1996 թվականին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայում կատարել է Փառանձեմի դերերգը: 1997-2004 թվականներին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել մի շարք օպերաներում` Ժորժ Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» (Պոլինա), Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), Բելլինիի «Նորմա» (Ադալգիսա), Ջուզեպպե Վերդիի «Աիդա»: 1999 թվականին Լոս Անջելեսում ներկայացել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում[1]:
Ելույթ է ունեցել Իսպանիայի «Festival Castell de Peralada», Իտալիայի «Musicastello» և «Festival Euro Mediterraneo», Ֆրանսիայի «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» և «Festival d’Ambronay» և այլն, հանդես է եկել Մոնսերատ Կաբալիեի, Խոսե Կուրայի, Անգելա Ջորջուի և այլոց հետ[1][2]:
2010 թվականին «Վերադարձի» փառատոնի շրջանակներում հանդես է եկել «Օպերային դիմակներ» համերգային ծրագրում[3]:
Ապրում և ստեղծագործում է Շվեյցարիայում[4]: 2011 թվականին հիմնադրել է «Ավետիս» ասոցիացիան[5], որը Եվրոպայում տարածում է հայ մշակույթը և ներկայացնում հայ երաժիշտներին[6]:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների, արժանացել միջազգային մրցանակների:
- Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի մրցանակ, 2001 թ., Աթենք
- «Արտավազդ» ազգային մրցանակ «Տարվա լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում, 2004 թ.
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Տիգրան Չուխաճյան | «Արշակ Երկրորդ» | Փառանձեմ |
Ժորժ Բիզե | Կարմեն | Կարմեն |
Պյոտր Չայկովսկի | Պիկովայա դամա | Պոլինա |
Ջուզեպպե Վերդի | Տրուբադուր | Ազուչենա |
Բելլինի | Նորմա | Ադալժիզա |
Ջուզեպպե Վերդի | Աիդա | |
Արմեն Տիգրանյան | Անուշ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Վարդուհի Խաչատրյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ «Հայ երգչուհին՝ Կաբալիեի, իր խենթ Ազուչենայի եւ Հայաստանի մասին»
- ↑ Հայտնի օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը համերգով կբացի «Վերադարձի» փառատոնը Երևանում
- ↑ «Արդյոք հիշո՞ւմ են իմ բեմական 20-ամյակի մասին»
- ↑ «ASSOCIATION AVETIS»։ www.avetis.ch։ Վերցված է 2018-12-04
- ↑ Խատիա Բունիաթիշվիլին Ժնեւում Կոմիտաս եւ Բաբաջանյան կկատարի