Լևոն Իսահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լևոն Իսահակյան
Levon Isahakyan.jpg
Ծնվել է ապրիլի 15, 1908
Ծննդավայր Ալեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 3, 2010 (101 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Գործունեության տարիներ 1931-1978
Ազգություն հայ
Մասնագիտացում կինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
Պարգևներ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Լևոն Գևորգի Իսահակյան (ապրիլի 15, 1908, Ալեքսանդրոպոլ, Հայաստան (Ռուսական կայսրություն) - մարտի 3, 2010, Երևան, Հայաստանի Հանրապետություն), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ 1930 թ. հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Այնուհետեւ նկարահանվեց նաեւ «Վոստոկկինոյի» «Թունել», ապա՝ Լ. Քալանթարի «Խորտակված վիշապներ», Ա. Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերում: Այսքանով էլ ավարտվեց Լևոն Իսահակյանի դերասանական կարիերան, բայց սկսվեց ռեժիսորականը: Սկզբում աշխատեց որպես ռեժիսորի օգնական` Հ. Բեկնազարյանի, Ա. Մարտիրոսյանի և Ստ. Կևորկովի ֆիլմերում: 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 - 1940 թվականներին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի հաղորդավարական տեքստը գրել է Ալեքսանդր Դովժենկոն, ձայնագրել է Խմարան: Այս ֆիլմի համար Ա. Սաթյանը գրեց «Մարտիկի երգը», որը մեկընդմիշտ սիրեց ժողովուրդը:

1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը` «տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարյանի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին` նրա կրկեսային համարներով, 1970 թվականին Իսահակյանը նկարահանել է «2-Լեոնիդ -2» ֆիլմը:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։ Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմեր
1990 Երջանկություն
1989 Հասարակ պարտականություն
1989 Սովորական հերթապահություն
1988 Հարվածին ընդառաջ
1987 Դժբախտ պատահար
1987 Վթար
1989 Երեք ոսկե կանոն
1982 Ինչպե՞ս դա պատահեց
1980 Լիրիկական երթ
1970 2-Լեոնիդ-2
1963 Ճանապարհ դեպի կրկես
1959 Թռիչք անդունդի վրայով
1957 Ո՞ւմ է ժպտում կյանքը
1956 Դարեր և տարիներ
1954 Հայկական կինոհամերգ
1950 Սովետական Հայաստան
1946 Ասք ջրի մասին
1945 Հայրենի երկիր
1941 Հրդեհ անտառում
1940 Ուրախության երկիրը

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1990 Երջանկություն
1941 Խորհրդային լեզվի դաս
1937 Պուշկինյան օրերը Հայաստանում

Խաղացած դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1991 Ապստամբե՛ք, քաղաք, կոմս
1932 Պարտված վիշապները գյուղացի
1930 Անուշ Մոսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «За плечами целый век» (ռուսերեն)։ Երկրամաս։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-13-ին։ Վերցված է 2011-04-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]