Jump to content

Հարություն Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Փափազյան
Ծնվել էմայիսի 24, 1954(1954-05-24) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1972), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1977) և Մոսկվայի կոնսերվատորիա
Կայքpapart.com

Հարություն (Արթուր) Կարապետի Փափազյան (մայիսի 24, 1954(1954-05-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցը (Յ. Զարգարյանի դասարանը), 1977 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Գեորգի Սարաջևի դասարան)։ Հետագայում իր ձայնային տվյալներն զարգացրել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Յ. Ի. Միլշտեյնի մոտ[1][2]։

1980-ականներից «Արմկոնցերտ»-ի մենակատար, Երևանի կոնսերվատորիայի դասախոս[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Բաքվում դարձել է Անդրկովկասի դաշնակահարների 4-րդ մրցույթի հաղթող (1-ին մրցանակը), 1974 թվականին արժանացել է 2-րդ մրցանակին` Բ. Սմետանայի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում (Հրադեց Կրալովե), 1979 թվականին՝ Վիանա դա Մոտտայի անվան մրցույթի 1-ին մրցանակ (Լիսաբոն)[1], 1980 թվականին՝ Շոպենի անվան 10-րդ մրցույթում 3-րդ մրցանակ (Վարշավա)[3]։

Հ. Փափազյանի առային հանրային ելույթը տեղի է ունեցել Երևանում, դեռևս երաժշտական դպրոցում սովորելու ժամանակ։ Շոպենի անվան մրցույթից հետո հանդես է եկել Ավստրալիայում, Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Ճապոնիայում, Կանադայում, Շվեդիայում, Իտալիայում։ Առաջին անգամ հանդես է եկել 1985 թվականի հոկտեմբերի 20-ին Քարնեգի հոլում։ 10 տարի հետո` 1995 թվականի մարտի 28-ին, կատարել է Ֆ. Շոպենի բոլոր 24 էտյուդները (մաս 10 և մաս 25) և 24 պրելյուդաները (մաս 28), 1995 թվականի նոյեմբերի 19-ին՝ Շոպենի 7 մեծ պոլոնեզները և Սի-Մինոր սոնատը, ինչպես նաև Շոպենի Նյուկտո դո-դիեզ մինորը (մաս posth.) և Մոցարտի «Rondo alla turca»-ն։ 1997 թվականին Էվերի Ֆիշեր հոլում (Լինկոլն կենտրոն) վարպետորեն կատարել է Մոցարտ, Շոպենի 4 բալլադները և Կլոդ Դեբյուսիի պրելյուդաների 1-ին գիրքը[1]։

Հ. Փափազյանի երաժշտական խաղացանկը ընդգրկում է Դոմենիկո Սկարլատիից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ, այդ թվում՝Յ. Ս. Բախի, Լ. վան Բեթհովենի, Ֆ. Լիստի, Ֆ. Շոպենի, Ս. Վ. Ռախմանինովի, Ս. Ս. Պրոկոֆևի, Կ. Դեբյուսիի գործերից, Կոմիտասի մանրանվագներից։ Այդ ցանկում իր հատուկ տեղն ունի Ֆրեդերիկ Շոպենը։ Համագործակցում էր ձայնագրման մի շարք ընկերությունների հետ` Veriton և Maral[1]:

Նրա կատարումները տարբերվում էին իրենց լիրիկականությամբ, նուրբ ճաշակով, ոճային առանձնահատկությամբ և հնչերանգային բազմազանությամբ[2]։

  • 1972 – Դաշնակահարների IV այսրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակ (Բաքու),
  • 1974 – Բ. Սմետանայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Գրադեց-Կրալով, Չեխիա),
  • 1979 – Վ. դա Մոտտայի անվան մրցույթի 1-ին մրցանակ (Պորտուգալիա),
  • 1980 – Ֆ. Շոպենի անվան մրցույթի 2-րդ մրցանակ (Լեհաստան)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Dybowski
  2. 2,0 2,1 2,2 Все пианисты
  3. «Competition X» (անգլերեն). The International Fryderyk Chopin Piano Competition. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։