Գեորգի Սարաջև
| Գեորգի Սարաջև | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 15, 1919[1] Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] |
| Երկիր | |
| Մահացել է | մայիսի 4, 1986[2] (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | դաշնակահար և երաժշտության ուսուցիչ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1942)[1] |
| Պարգևներ | |
Գեորգի Վարդի Սարաջև (սեպտեմբերի 15, 1919[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] - մայիսի 4, 1986[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան , 1944 թվականին՝ ասպիրանտուրան, նույն ժամանակից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1966 թվականից՝ պրոֆեսոր)։ 1964 թվականից ղեկավարել է դաշնամուրային ամբիոն (1974-1977 թվականներին՝ դաշնամուրային ֆակուլտետի դեկան)։
Հանդես է եկել Հայֆիլհարմոնիայի դաշնամուրային տրիոյի կազմում։ Դաշնամուրային պիեսների (Տրիո, «!քսպրոմտ», «Երգեր առանց խոսքի», հայկական ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ) հեղինակ է։ Կազմել է «Դաշնամուրի ձեռնարկ»[3]։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Սարաջև դարձել է մի ամբողջ երաժշտական դինաստիայի հիմնադիր[4]։
- Կինը՝ Աննա Սարաջյան՝ երգչուհի։
- Որդին՝ Սերգեյ Սարաջյան՝ դաշնակահար։
- Որդին՝ Վահրամ Սարաջյան՝ թավջութակահար։
- Թոռը՝ Գեորգի Սերգեի Սարաջյան ՝ դաշնակահար։
- Թոռնուհին՝ Աննա Սերգեի Սարաջյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 212.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Zarkfoundation - Գեորգի Սարաջյան». zarkfoundation.com.
- ↑ «Георгий Сараджев» (ռուսերեն). Санкт-Петербургская филармония им. Д.Д.Шостаковича — Персоны. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։ |
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 4 մահեր
- 1986 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երաժշտական մանկավարժներ
- Խորհրդային դաշնակահարներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Մանկավարժներ այբբենական կարգով