Սերգեյ Սարաջյան
Սերգեյ Սարաջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1945 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974) |
Պարգևներ |
Սերգեյ Գեորգիի Սարաջյան (փետրվարի 12, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը 2002-2011 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Սարաջյանը ծնվել է 1945 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում[1]։ 1974 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, այնուհետև դասավանդել նույն ամբիոնում (պրոֆեսոր)[2]։ 1977-1987 թվականներին եղբոր՝ Վահրամ Սարաջյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։ Բազմիցս եղել է հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների ժյուրիի նախագահ, վարպետության դասեր է տվել Հայատանում և արտերկրում։ Հիմնադրել է Երևանի կոնսերվատորիայի հրատարակչությունը և հրատարակել «Երաժիշտ» թերթը[2]։ 2002-2011 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը[3][4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2005
- ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2011[5]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայր՝ Գեորգի Սարաջև
- Մայր՝ Աննա Սարաջյան, երգչուհի
- Եղբայր՝ Վահրամ Սարաջյան, թավջութակահար
- Դուստր՝ Աննա Սերգեյի Սարաջյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-02-13
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Սերգեյ Սարաջյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-02-13
- ↑ «Սերգեյ Սարաջյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-14-ին։ Վերցված է 2017-02-13
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-02-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորներ