Jump to content

Աննա Սարաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Սարաջյան
Ծնվել է1977
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի

Աննա Սերգեյի Սարաջյան (1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, կոմպոզիտոր[1]։ Սերգեյ Սարաջյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սարաջյանը ծնվել է 1977 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մեկ տարի սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (դաշնամուրի դասարան), ավարտել Նյու Յորքի Ջուլիարդի բարձրագույն երաժշտական դպրոցը, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրան (2005, ղեկավար՝ Հ. Միլն)։ Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։

Առաջին ելույթը՝ 1997 թվականին՝ «Քառնեգի Հոլլի» փոքր դահլիճում. երկացանկում՝ Յ. Ս. Բախի, Լ. վան Բեթհովենի, Ֆ. Շոպենի, Կ. Դեբյուսիի, Ա. Խաչատրյանի և ուրիշների գործերից։ Ելույթներ է ունեցել նաև անսամբլների հետ։

Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում (Սիցիլիա), Շվեյցարիայում, Կիպրոսում, Հնդկաստանում, ՀԱՀ-ում։ Մասնակցել է Nantucket ամառային դպրոցին Բոստոնում, Սեմպերի միջազգային երաժշտական փառատոնին Իտալիայում, Արագած միջազգային երաժշտական փառատոնին և Մոնրեալի Բախի փառատոնին[2]։

2005 թվականին բնակություն է հաստատել Մոնրեալում[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 – «Ամադեուս» ազգային մրցույթի ոսկե մեդալակիր
  • Էտլինգենի միջազգային մրցույթի Բախի անվան մրցանակակիր
  • 2002 – Dip RAM մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։