Վահրամ Սարաջյան
Վահրամ Սարաջյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 15, 1948 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2019 (71 տարեկան) |
Մասնագիտություն | թավջութակահար և մանկավարժ |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1971) |
Վահրամ Գեորգիի Սարաջյան (հուլիսի 15, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2019), հայ թավջութակահար, մանկավարժ։ Հյուսթոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր։
Գեորգի Սարաջևի որդին, Սերգեյ Սարաջյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում[1]։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան[2]։
Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր[2]։ Համագործակցել է անվանի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յու. Տեմիրկանովի և կատարողների՝ Բ. Վենգերովի, Դ. Գերինգասի, Ե. Կիսինի, Դ. Ֆիլիպսի հետ։ Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին։ Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա. Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում։ 1991 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-02-13
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007