Էլլադա Չախոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլադա Չախոյան
Ծնվել էապրիլի 25, 1949(1949-04-25) (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1972)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Էլլադա Անդրանիկի Չախոյան (անգլ.՝ Chakhoyan Ellada, ապրիլի 25, 1949(1949-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (սոպրանո)[1]։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլադա Չախոյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Երևանի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ 1972 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Գոհար Գասպարյանի դասարանը[2]։ 1977 թ. մասնագիտական դասընթացներ է ունեցել «Լա Սկալա» օպերայում։ 1972-1987 թվականներին եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար։ Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Կարմեն» (Կարմեն), Գ. Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր» (Լուչիա) և այլն։ 1973 թ. արժանացել է Գլինկայի անվան համամիութենական, 1981 թ.՝ Մարիա Կալլասի անվան միջազգային վոկալիստների մրցույթների դափնեկրի կոչման, 1984 թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։ Բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում[3]։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոզինա
  • Ջիլդա
  • Ֆրասկիտա «Կարմեն»
  • Լուչիա

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)
  • Գլինկայի անվան համամիութենական վոկալիստների մրցույթի դափնեկիր ( 1973)
  • Մարիա Կալասի անվան վոկալիստների միջազգային մրցույթի դափնեկիր. Աթենքում (2-րդ պող., 1981)

Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Ազատյան Երգչուհու ելույթը / / Կոմունիստ. Երևան. 1974 թ. Մայիսի 14։
  • Լ .Պարզյան Էլլադա Չախոյան // Մ. Ֆ. 1976 թ .: № 16. Ս.
  • Կ. Սարկիսյան Կատարողականության արվեստ // Կոմունիստ։ Երևան. 1976 թ. Հունիսի 25։
  • Ջ. Քոչինյան Ոգեշնչող արվեստ // Կոմսոմոլետներ։ Երևան. 1978 թ.
  • Օ. Միրկինա Բարձր վարպետություն // Վաչ։ Լենինգրադ. 1978 թ. Սեպտեմբերի 12-ը։
  • Է. Չախոյան «Լա Սկալա» դպրոցում // Մ. Ֆ. 1978 թ .: № 23. հետ, 17։
  • Կ. Սարգիսյան Դասախոսություն և ոգեշնչում ... / Կարգ. Հայաստան. 1980 թ., Թիվ 9, էջ 64-66։
  • Մ. Սպերանյան Էլլադա Չախոյան // Ս. կին. 1980 թ .: № 3. էջ 37։
  • Ն. Ազատյան Երգչուհու մեծ հաջողությունները/ / Կոմունիստ։ Երևան. 1981. Հուլիսի 3-ին։
  • Յուրի Առաքելյան Երգչուհու հաջողությունները / / Պրավդա։ 1981. Օգոստոսի 2
  • Ն. Ազատյան Նոր հանդիպում երգչուհու հետ / / Կոմսոմոլեց։ Երևան. Ապրիլի 7-ը
  • Յ. Դովալենկո Երգում է Էլլադա Չախոյանը // Կոմունիստ։ Երևան. 1983 թ. Փետրվարի 16
  • Ի. Զոթովա Էլլադա Չախոյան // ՍՄ. 1985 թ .: № 7. էջ 41-45։
  • Ի. Զոլոտովա Գտիր ինքդ քեզ ... / / Կոմունիստ։ Երևան. 1986 թ. Մարտի 8։
  • Վոկալա-հանրագիտարանային բառարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էլլադա Չախոյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  2. «Эллада Чахоян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  3. «Born To Be A Star: Interview with Ellada Chakoyan - Art & Fashion Magazine». Art & Fashion Magazine (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.