Մուհամմադ Ալի փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Մուհամմադ Ալի
փաշա
ModernEgypt, Muhammad Ali by Auguste Couder, BAP 17996.jpg
Իշխանություն 18051848
Արաբերեն محمد علي
Տիտղոսներ Եգիպտոսի, Սուդանի և Արաբիայի փաշա
Ծնվել է՝ մարտի 4, 1769({{padleft:1769|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:4|2|0}})[1]
Ծննդավայր Կավալա, Մակեդոնիա (արդի Հունաստանի հանրապետության հյուսիսային մասում)
Մահացել է՝ ապրիլի 3, 1849({{padleft:1849|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:3|2|0}}) (80 տարեկանում)
Վախճանի վայր Կահիրե, Օսմանյան կայսրություն
Muhammad Ali Mosque
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Egypt.svg Եգիպտոս
Ազգություն ալբան
Հաջորդող Իսմայիլ փաշա
Տոհմ Եգիպտոսի ալբանական գահատոհմ
կոնդոտյեր, քաղաքական գործիչ և զինծառայող
Երեխաներ Մուհամմադ Սայիդ փաշա, Իբրահիմ փաշա և Tusun Pasha
Կրոնական հավատքներ իսլամ
Պարգևներ Grand Cross of the Order of Franz Joseph

Մուհամմադ Ալի փաշա (1769-1849) (արաբերեն՝ محمد علي باشا), օսմանյան բանակի զորահրամանատար, ով դառնում է վալի, ապա՝ հիմք դնում փաստացի ինքնիշխան մի գահատոհմի, ինքը լինելով գրեթե անկախ միապետ՝ փաշա, առաջին անգամ ոչ պաշտոնապես կրելով խեդիվ տիտղոսը, որը պաշտոնապես չէր ճանաչվում Օսմանյան կայսրության կողմից։ Նրա հիմնադրած Եգիպտոսի ալբանական կամ կավալացի գահատոհմի (Եգիպտոսի ալբանական գահատոհմ) փաշաներից երեքը 1867 թվականից պաշտոնապես կրել են խեդիվ, ևս երկու գահակալ՝ 1914 թվականից կրել են սուլթան տիտղոսը։ 1922-1953 թվականներին այդ տոհմի գահակալները կրել են Եգիպտոսի արքա (Եգիպտոսի թագավոր), երբեմն՝ Եգիպտոսի և Սուդանի թագավոր տիտղոսը։

Մուհամմադ Ալի փաշան ղեկավարել է Եգիպտոսն ավելի քան 40 տարի (1805-1848 թթ., գրեթե 43 տարի)։ Նրա հիմնած գահատոհմը (դինաստիան) եգիպտական գահին իշխում էր մոտ 150 տարի՝ 1805 թվականից մինչև 1952 թվականի հուլիսի 23-ի՝ փոխգնդապետ Գամալ Աբդել Նասերի գլխավորած ռազմական հեղաշրջումը։

Մուհամմադ Ալին՝ լինելով ալբանացի, այնուամենայնիվ Եգիպտոսի զարգացման համար կատարել է անուրանալի քայլեր, որով էլ դարձել է եգիպտական նոր պետականության կերտողներից մեկը։

Մուհամեդ Ալի փաշայի կյանքի վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդ Ալիի ծննդավայրը՝ Կավալա քաղաքը, Մակեդոնիայում, արդի Հունաստան հանրապետության հյուսիսում: Հունական իշխանսւթյունները պահպանել են այս տունը և դարձրել քաղաքի տեսարժան վայրերից մեկը

Մուհամադ Ալին, ով հսկայական դեր է խաղացել Եգիպտոսի պատմության մեջ, ծնվել էր 1769 թվականին, ալբանացի ծնողներից՝ Մակեդոնիայի Կավալա քաղաքում։ Այն ժամանակ Մակեդոնիան Օսմանյան կայսրության Ռումելիա նահանգի մասն էր կազմում (իսկ այժմ՝ բաժանված է արդի Հունաստանի հանրապետության և Նախկին Հարավսլավական Մակեդոնիա հանրապետության միջև)։[2][3][4][5]

Ըստ բազում ֆրանսիացի, անգլիացի և այլ արևմտյան լրագրողների, ովքեր հարցազրույցներ են ունեցել Մուհամեդ Ալի փաշայի հետ, ինչպես նաև՝ համաձայն Մուհամեդ Ալիին մոտիկից իմացող մարդկանց, միակ լեզուն, որին նա սահուն տիրապետում էր եղել է ալբաներենը: Չնայած դրան, նա բավական լավ տիրապետում էր նաև թուրքերենին:[6][7]

Թուրքական աղբյուրները պնդում են, թե Մուհամեդ Ալին ծագումով թուրք է, և նրա ծնողները Մակեդոնիա են գաղթել Արևելյան Անատոլիայից, ինչպես անվանում են թուրքերը Հայկական լեռնաշխարհը:[8]

Սակայն Մուհամեդ Ալի փաշայի սերունդները հերքում են այս ենթադրությունը և որոշ պատմաբաններ պնդում են, որ նրա ընտանիքը էթնիկ ալբանացիներին էին, որոնք Մակեդոնիա էին տարագրվել Ալբանիայից:[2][3][4][5][9][10][11][12]

Մուհամեդ Ալին եղել է ծխախոտի առևտրական Իբրահիմ Աղայի 17 որդիներից մեկը[13], իսկ իր մայրը՝ Զայնաբը Հուսային Աղայի քույրն էր։

Մուհամեդ Ալին Կավալայի "գնդապետ" (չորբաջի, թուրք.՝ Çorbaci) և, փաստորեն, այդ քաղաքի ղեկավար Հուսային Աղայի զարմիկն էր կամ զարմորդին։ Երբ Մուհամեդի հայրը երիտասարդ տարիքում վախճանվեց, հորեղբայր Հուսայինը վերցնում է Մուհամեդին և մեծացնում իր զարմիկների հետ։ Իր ջանասիրության համար հորեղբայրը Մուհամեդ Ալուն շնորհում է վաշտի հրամանատարի (թուրք.՝ "Bolukbaşi") ռազմական կոչումը և հանձնարարում հավաքել Կավալայի հարկերը։

Այս պաշտոնում Մուհամեդ Ալին իրեն ցույց է տալիս որպես խոստումնալից գործիչ։ Դրանից հետո նրան շնորհվում ևս մի ռազմական կոչում. նրա զարմիկ սարեչեսմե (Sareçesme) Հալիլ Աղան հավաքագրում է Կավալայի կամավորական ռազմական մի ջոկատ, որն իր գլխավորությամբ պետք է մեկներ ֆրանսիացիներից (Նապոլեոն Բոնապարտի զորքերից) հետ խլելու Եգիպտոսը։ Մուհամեդ Ալին նշանակվում է այդ ջոկատի փոխհրամանատարը (հրամանամատարի տեղակալ)։ Հետագայում Մուհամեդ Ալին ամուսնանում է Ալի Աղայի դստեր՝ Էմինե Նոսրաթլիի հետ, որն այդ ժամանակ հարուստ այրի էր, քանի որ վախճանվել էր իր ամուսին Ալի բեյ Քաբիրը:

1801 թվականին Կավալայի վերոհիշյալ ռազմական ջոկատը, հիմնականում կազմված ալբանացիներից, Օսմանյան ավելի մեծ մի զորամասի կազմում ուղարկվում է Եգիպտոս՝ Նապոլեոն Բոնապարտի զորքերի կողմից գրավված Եգիպտոսը հետ գրավելու։ Օսմանյան զորքերը, որոնց կազմում նաև Մուհամեդ Ալիի ջոկատը, ափ են իջնում Աբուքիր նավահանգստում 1801 թվականի գարնանը։[14]

Մամլյուքյան հեծյալ

Ֆրանսիական զորքերը դուրս էին եկել Եգիպտոսից, ինչն առաջացրել էր իշխանության վակուում։ Կահիրեի Մամլյուքյան սուլթանության իշխանությունը թուլացել էր, թեպետ չէր ոչնչացել, ուստի Օսմանյան զորքերը սկսում են մարտական բախումներ ունենալ Մամլյուքների սուլթանության զորքերի հետ։[15]

Այս խառնակ ժամանակաշրջանում Մուհամեդ Ալին օգտագործում է իր հավատարիմ ալբանաական ռազմաջոկատը՝ աշխատելով երկու պայքարող կողմերի հետ, արդյունքում աստիճանաբար շահելով իշխանություն և հեղինակություն անձամբ իր համար։[16]

Հակամարտությունը շարունակվում էր, և տեղական բնակչությունը սկսում էր հոգնել իշխանության համար մղվող այդ արյունահեղ պայքարից։ 1801 թվականին, երիտասարդ ալբանացի ռազմական հրամանատարը դաշնակցում է Եգիպտոսի տեղական ղեկավարներից Ումար Մաքրամի և նշանավոր Ալ-Ազհար համալսարանի մեծ իմամի կամ շեյխի հետ։ Օսմանցիների և մամլյուքների ռազմական հակամարտության ընթացքում 1801-1805 թթ., Մուհամեդ Ալին զգուշորեն աշխատում է շահել հասարակական աջակցությունը։[17]

1805 թվականին, մի խումբ նշանավոր եգիպտացիներ, որոնց առաջնորդում էր ուլաման, պահանջում են Եգիպտոսի նահանգապետ կամ կառավարիչ՝ վալի (Wāli) Ահմադ Խուրշիդ փաշային փոխարինել Մուհամեդ Ալիյով, և օսմանցիները զիջում են։ 1809 թվականին, այնուամենայնիվ, Մուհամեդ Ալին Մաքրամին աքսորում է Դամիետա: Ըստ Աբդ ալ-Ռահման ալ-Ջաբարթիի, Մաքրամը պարզել էր, որ Մուհամեդ Ալին մտադրություն ունի խլելու իշխանությունը։[16]

Օսմանյան կայսրության Սելիմ III սուլթանը չկարողացավ դիմակայել Մուհամեդ Ալու վերելքին։ Հանդիսանալով Եգիպտոսի ժողովրդի փաստացի ընտրյալը, Մուհամեդ Ալին կարողացավ օգտվել ժողովրդական աջակցությունից և չունենալով ընդդիմություն՝ ի վերջո հասավ միանձնյա իշխանության։

Եգիպտոսը 1802-1804 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները Եգիպտոսում

Նապոլեոն Բոնապարտի արշավանքի ձախողումից հետո, երբ ֆրանսիացիները լքեցին Եգիպտոսը, երկրում մնացել էին անգլիական ավելի քան 20-հազարանոց, թուրքական 40-հազարանոց և մամլուքների 4-հազարանոց բանակները։ Նրանք թալանում և ավերում էին երկիրը, ինչը, առաջացնում էր բնակչության դժգոհությունը։ Տարաձայնություններ կային նաև այդ զորքերի ճամբարներում։ Յուրաքանչյուրն իր հերթին ցանկանում էր իր դիրքերը ամրապնդել Եգիպտոսում։ Թուրքերը այդ նպատակի իրականացման համար որոշել էին մեկընդմիշտ վերջ դնել մամլուքյան ինքնիշխանությանը, որը իրենից բավական հզոր ուժ էր ներկայացնում։ Թուրքերի դեմ պայքարում անգլիացիները մեծապես հենվում էին մամլուքների վրա։

Սուլթան Սելիմ Երրորդի օրոք թուրքերին հաջողվեց ծուղակի մեջ գցելով մամլուքներին, կոտորել մեծ մասին, իսկ մի մասին էլ գերեվարել։ Սակայն անգլիացիների՝ Կահիրեի ուղղությամբ կրակ բացելու սպառնալիքների ներքո թուրք փաշան ստիպված է լինում ազատ արձակել մոտ 2500 մամլուքների։

Անգլիան պահանջեց դուրս բերել թուրքական նավատորմը Եգիպտոսից։ Սակայն շուտով անգլիացիների գերիշխանության վերջը ևս եկավ։ 1802 թ. մարտի 27-ին Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված Ամիենյան համաձայնագրի պայմանների համաձայն անգլիացիները պետք է լքեին Եգիպտոսը։ Եվ որքան էլ նրանք փորձում էին երկարաձգել էվակուացիան, այդուհանդերձ հիմնական ուժերն արդեն 1802 թ. սկզբին դուրս էին բերվել երկրից, իսկ մնացած մասը դուրս եկավ Ալեքսանդրիայից 1803 թ. մարտին:

Egypt under Muhammad Ali Dynasty map en.svg

Անգլիացիները, այնուամենայնիվ, չէին հրաժարվել իրենց նվաճողական պլաններից։ Նրանք իրենց հետ Լոնդոն տարան մամլուքների առաջնորդ Մուհամադ Էլֆին, որպեսզի հարմար պահին նրան նորից եգիպտական ասպարեզ իջեցնեն։ Նապալեոնն իր հերթին չէր հրաժարվել Եգիպտոսից, և 1802 թ. այնտեղ ուղարկեց իր լավագույն հետախույզներից Սեբաստիանիին, որպեսզի վերջինս հիմք նախապատրաստի նոր արշավանքի համար։ Սեբաստիանին կապեր հաստատեց երկու այլ մամլուք առաջնորդների՝ Իբրահիմ բեյի և Օսման Բարդիսի հետ։

Օգտվելով այն հանգամանքից, որ անգլիացիները լքում են Եգիպտոսը, թուրք փաշան որոշեց վերսկսել մամլուքների դեմ պայքարը։ 1802 թ. նա իր զորքերն ուղարկեց Վերին Եգիպտոս, որտեղ կային մամլուքների կուտակումներ։ Մամլուքները, որոնք այդ պահին արդեն դաշինք էին կազմել բեդվին շեյխերի հետ, կարողացան դիմակայել և անգամ ետ շպրտեցին թուրքերին։ Ավարը բաժանել չկարողանալու պատճառով իրավիճակը լարված էր թուրքական բանակում։ Դրա հետևանքով Կահիրեում չէին դադարում զինվորական ընդվզումները։ Երկրում քաոս էր հաստատվել. միայն մեկ ամսվա ընթացքում մեկը մյուսի հետևից պաշտոնանկ արվեց 3 փաշա։ Օսմանյան բանակի խոշորագույն ջոկատներից մեկը՝ ալբանականը, միացավ մամլուքներին։ 1803 թ. մայիսին Կահիրեն գրավվեց մամլուքների և ալբանացիների կողմից։ Օսմանյան իշխանությունը սկսեց կրել ձևական բնույթ։ Եռապետությունը, որը բաղկացած էր երկու մամլուք բեյերից և մեկ ալբանացի հրամանատարից՝ Մուհամադ Ալիից, սկսեց ղեկավարել երկիրը։ Սակայն մամլուքյան իշխանության վերջը մոտենում էր. 500 տարուց ավելի իշխող մամլուքները սպառել էին իրենց։

Մուհամմադ Ալին՝ զորահրամանատար Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

30-ամյա հասակում Բարձր Դռան հրամանով Մակեդոնիայի Կավալա քաղաքից Եգիպտոս ռազմարշավի ուղարկված ալբանական 300-հոգանոց ջոկատի փոխհրամանատարի կարգավիճակով Եգիպտոս ժամանած Մուհամադ Ալին առաջին իսկ օրերից աչքի ընկավ իր ռազմական տաղանդով և քաջությամբ։ Շուտով նա դարձավ Եգիպտոսում բոլոր ալբանական ջոկատների հրամանատար։ Առաջին հաջողություններից ոգևորված նա որոշեց գրավել ողջ երկիրը, և այդ նպատակով նա դաշինքի մեջ մտավ մամլուքների հետ։

Թվում էր, թե մամլուքները կրկին հաստատվել էին Եգիպտոսում։ Նրանք վերադարձրել էին իրենց իշխանությունն ու տիրույթները, վռնդել էին թուրքերին։ Մամլուքների հաղթանակից որոշեցին օգտվել անգլիացիները, ովքեր այդ ժամանակ վերսկսել էին պատերազմը Ֆրանսիայի դեմ։ Նրանց գործակալը՝ Մուհամադ Էլֆին, 1804 թ.-ն ուղարկվեց Ալեքսանդրիա։

Դեպքերը ցույց տվեցին, որ ֆրանսիացիների ջանքերը զուր չէին անցել։ Եգիպտոսում իշխող մամլուքները Օսման Բարդիսի գլխավորությամբ հանդես եկավ անգլիական գործակալի դեմ։ Մուհամադ Էլֆիի ջոկատը ոչնչացվեց, իսկ Էլֆին փախավ անապատ։ Վերադառնալով մայրաքաղաք հաղթանակած մամլուքները դեմ առան ժողովրդական ապստամբության։ Օգտվելով մամլուքյան բանակում առկա պառակտումներից, Կահիրեի բնակչությունը որոշել էր թոթափել մամլուքյան լուծը։

Ապստամբության գլուխ կանգնեց հոգևորականությունը՝ Ալ-Ազհարի շեյխերը։ Նշանակված օրը Կահիրեում մարդիկ հրաժարվեցին հարկեր վճարելուց։ Օսման Բարդիսի դղյակը ոչնչացվեց, իսկ ինքը Բադրիսը փախավ Կահիրեից։ Բնակչության բողոքն ուղղված էր նաև ալբանացիների դեմ, բայց Մուհամմադ Ալին լինելով ճկուն քաղաքական գործիչ, հասկացավ աճող ժողովրդական շարժման ուժը և անցավ նրանց կողմը։ Ալ-Ազհարում շեյխերի առջև ելույթ ունենալով, իրեն հռչակեց եգիպտացի ժողովրդի պաշտպան, իր ալբանական ջոկատները դուրս բերեց մամլուքների դեմ։ Այս ճկուն քայլըն էլ ապահովեց Եգիպտոսի վրա նրա իշխանության հաստատումը։ Շեյխերի խորհուրդը նրան ընտրեց կայմակամ, այսինքն եգիպտական փաշայի տեղակալ։ Մամլուքները շրջափակման մեջ գցեցին Կահիրեն։ Քաղաքը դիմադրեց շրջափակմանը գրեթե 4 ամիս։ Մուհամադի հեղինակությունը, ով ղեկավարում էր Կահիրեի ինքնապաշտպանությունը, կտրուկ աճեց։ Բարձր Դուռը, զգալով աճող վտանգը, հրամայեց Մուհամմադ Ալիին վերադառնալ հայրենիք։ Դա Կահիրեում դժգոհություն առաջացրեց. Խանութները և արհեստանոցները փակվեցին, սկսվեցին ժողովրդական շարժումներ։ Արդյունքում Բարձր Դուռը ստիպված էր հետ վերցնել հրամանը։ Օգտվելով այն փաստից, որ Մուհամմադ Ալին ողջ 1804-1805 թթ. հետապնդում էր մամլուքներին Վերին Եգիպոտոսում, թուրք փաշան սկսեց կեղեքել Կահիրեի բնակչությանը։ Նա հավաքեց հաջորդ տարվա հարկերը, վերսկսվեց թալանը, սպանությունները, բռնությունները։ Բնակչությունն այլևս չէր կարող հանդուրժել այդ ամենը։

Մուհամմադ Ալիի դրոշը
Մուհամմադ Ալիի զինանշանը

1805 թ. Կահիրեում ծագեց համաժողովրդական ապստամբություն։ Փաշան գահընկեց արվեց և Մուհամմադ Ալին հռչակվեց Եգիպտոսի կառավարիչ։ Սուլթան Սելիմ III ստիպված էր ճանաչել Մուհամմադ Ալիին որպես Եգիպտոսի փաշա։ Այդ ընթացքում վերսկսվել էր պատերազմը Ֆրանսիայի և Անգլիայի միջև։ Օսմանյան կայսրությունը ևս ներքաշվեց պատերազմի մեջ։ Այս անգամ նա հանդես էր գալիս որպես Ֆրանսիայի դաշնակից։ Անգլիական նավատորմը սկսեց շարժվել Եգիպտոսի ուղղությամբ, 1807 թ. մարտի 17-ին նրանք Ալեքսանդրիայում դեսանտ իջեցրին՝ նպատակ ունենալով գրավել Եգիպտոսը։

Եգիպտացիները Մուհամմադ Ալիի գլխավորությամբ պայքարի մեջ մտան անգլիացիների դեմ։ Կահիրե մտնելու երկու անհաջող փորձերից հետո անգլիացիներ փակվեցին Ալեքսանդրիայում, Մուհամմադ Ալին զորքով շարժվեց այդ ուղղությամբ։ Անգլիական դեսանտի հրամանատարը հաշտություն խնդրեց։ 1807 թ. սեպտեմբերին անգլիական զորքերը դուրս բերվեցին Ալեքսանդրիայից, իսկ Մուհամմադ Ալին սկսեցընկալվել որպես Եգիպտոսի ժողովրդի փրկիչ։ Նա սկսեց ղեկավարել Եգիպտոսը։ Հաճախ նա ոչ միայն չէր հնազանդվում սուլթանին, այլև պատերազմում էր վերջինիս դեմ։

Մամլյուքների կոտորածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամլյուքների կոտորածը Կահիրեի միջնաբերդում

Մամլյուքները դեռևս մեծագույն սպառնալիքն էին Մուհամեդ Ալու համար։ Մամլյուքներն իշխել էին Եգիպտոսում մոտ 600 տարի և իրենց ձեռքն էին հավաքել ամբողջ երկիրը։ Մուհամեդ Ալին որոշեց նախ ոչնչացնել մամլյուքյան ղեկավարներին, ապա՝ անցնել շարքային կազմին։ Նա մամլյուքյան հրամանատարներին հրավիրեց տոնակատարության Կահիրեlի միջնաբերդ՝ ի պատիվ իր որդու՝ Թուսունի, որը պետք է ռազմական արշավանք կատարեր դեպի Արաբիա (Օսմանա-սաուդյան պատերազմը)։ Տոնակատարությունը տեղի ունեցավ 1811 թվականի մարտի 1-ին։ Երբ մամլյուքները հավաքվեցին Կահիրեի միջնաբերդում և շրջապատվեցին Մուհամեդ Ալու զորքերի կողմից, նա հրաման տվեց սպանել նրանց։[18][19] Երբ մամլյուքյան առաջնորդները սպանվեցին, Մուհամեդ Ալին իր զորքերն ուղարկեց Եգիպտոսով մեկ՝ արմատախիլ անելու մամլյուքյան զորքերի մնացորդները։

Մուհամեդ Ալին նպատակ ուներ Եգիպտոսը վերածելու տարածաշրջանային գերտերության, որը, նրա տեսակետից, բնականորեն պետք է փոխարիներ քայքայվող Օսմանյան կայսրությանը։ Եգիպտոսի վերաբերյալ իր տեսակետը նա ամփոփել է հետևյալ կերպ.

"Ես շատ լավ գիտեմ որ (Օսմանյան) Կայսրությունը գնում է դեպի կործանման օրը... Նրա ավերակների վրա ես կկառուցեմ լայնարձակ թագավարություն... մինչև Եփրատ ու Տիգրիս":[20]

Օսմանա-սաուդյան պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ Ալին՝ Եգիպտոսի փաշա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական նոր բանակի և նավատորմի ստեղծումը Մուհամեդ Ալիի գլխավորությամբ
Մուհամեդ Ալիի արքունական խորհուրդը

Իշխանության գալուց հետո Մուհամմադ Ալին սկսեց մի շարք բարեփոխումների իրականացում։ Դրանցից առաջինը հողային բարեփոխումներն էին։ Այդ բարեփոխումները մեծ հաշվով ուղղված էին մամլուքների դեմ։ 1808 թ. նա վերցրեց մուլթազիմների տիրույթները, 1812 թ. խլեց մամլուքներին պատկանող բոլոր հողերը, իսկ 1814 թ. ամբողջությամբ վերացրեց իլթիզամի համակարգը։ Ալժմ գյուղացին հարկը վճարում էր ոչ թե մուլթազիմին, այլ անմիջապես պետությանը։ Այդպիսով վերացավ գյուղացու կախվածությունը մուլթազիմից։ Այս փոփոխությունները քիչ թե շատ թեթևացրին գյուղացու կարգավիճակը, այդուհանդերձ ֆեոդալական կարգը այդպես էլ չվերացավ, և եթե նախկինում գյուղացին ենթարկվում էր շահագործման ավատատեր-կալվածատիրոջ կողմից, ապա այժմ՝ ամբողջ պետության։ Շուտով անհատներից բռնագրավված բոլոր հողերը, որոնք անցել էին պետությանը, տրվեցին այլ անհատների։

1830-ական թթ. Մուհամմադ Ալին սկսեց հողերը բաժանել իր բարեկամ-հարազատներին։ Փոփոխություններից դժգոհ մամլուքները 1809-1810 թթ. երկու անգամ ապստամբեցին, սակայն անհաջող։ 1811 թ. Մուհամմադ Ալին որոշեց վերջնականապես ազատվել մամլուքներից և զինվորական շքերթի ժամանակ, որին մասնակցում էին 500 մամլուքներ, շրջապատեցին և կոտորեցին նրանց։ Միայն մի մասին հաջողվեց փախչել Սուդան։

Ընդունելություն Մուհամեդ Ալիի արքունիքում

Հողային բարեփոխումներին հաջորդեցին ռազմական բարեփոխումները։ Իշխանության գալուց անմիջապես հետո Մ. Ալին ձեռնամուխ եղավ մշտական բանակի ստեղծմանը։ Կադրերի և զենքի բացակայության պատճառով գործը դանդաղ էր առաջ գնում։ Սկզբնապես նոր ձևավորվող բանակի հիմքը կազմում էին ալբանացիները։ Եգիպտացիներին բանակ չէին վերցնում։ Արաբական թերակղզի արշավանքից հետո (1811-1819) Ալին սկսեց բանակ զորակոչել Եգիպտացի ֆելահին։ Այս զորքերը նրան մեծ հաղթանակներ բերեցին Սիրիայում։ Սկզբնական շրջանում բանակի ուսուցմամբ զբաղվում էին արտասահմանյան զինվորական մասնագետները։ Արաբիա կատարած արշավանքից հետո Մ. Ալին Ասուանում ստեղծեց ճամբար, որտեղ հազարավոր երիտասարդներ վերապատրաստում էին անցնում ֆրանսիացի և իտալացի զինվորական մասնագետների մոտ։ Դրա հետ մեկտեղ Ալին ստեղծեց ռազմական դպրոցներ հրամանատար դասի վերապատրաստման համար։ Զինվորական նոր զորամասերի համար ֆրանսերերնից թարգմանվեցինֆրանսիական զինվորական կանոնադրությունները։ 30ականներին եգիպտական կանոնավոր մշտական բանակը հասավ մեծ թվերի։ 1833 թ. այն հաշվվում էր 36 հետևակային ջոկատ, յուրաքանչյուրը 3000 զինվոր, 180 հազար զինվոր, կար նաև ոչ մշտական զորք, որի թիվը հասնում էր 40 հազար զինվորի։

Մուհամեդ Ալու դամբարանը

Մուհամմադ Ալին չսահմանափակվեց ցամաքային բանակի ստեղծմամբ։ Նա ձեռնամուխ եղավ նավատորմի ստեղծմանը։ Մարսելից, Լիվոռնոյից գնում էր նավեր, հետագայում Ալեքսանդրիայում բացվեց նավաշինարան, որտեղ նավերի կառուցումը ընթանում էր շատ արագ տեմպերով։ Նավաշինարանի 8 հազար աշխատողների մեծագույն մասը եգիպտացիներ էին։ Ստեղծվեցին նավաստիների ազգային կադրեր, կարճ ժամանակահատվածում 15 հազար եգիպտացիներ սովորեցին ծովային գործը։

Ձևականորեն Եգիպտոսը շարունակվում էր համարվել Օսմանյան կայսրության փաշայություններից մեկը, իսկ Մուհամադ Ալին՝ փաշա, որը ենթարկվում էր սուլթանին ու Բարձր Դռանը։ Իրականում սակայն Մուհամմադ Ալին կատարում էր Բարձր Դռան միայն այն հրամանները, որոնք հարմար էր գտնում կատարել։ Իր դիրքերն ամրապնդելու համար Մուհամմադ Ալին իրականացրեց վարչական բարեփոխումներ։ Վերացնելով հին մամլուքյան ադմինիստրատիվ համակարգը ստեղծեց կենտրոնական պետական ապարատ։

Մուհամմադ Ալի փաշայի մզկիթը

Եգիպտոսում նշանակվեցին մի քանի նախարարներ եվրոպական օրինակով, հստակ բաժանվեցին յուրաքանչյուրի գործառույթները։ Դրանք էին՝ ֆինանսների, առևտրի, ռազմական, ազգային լուսավորության, արտաքին և ներքին գործերի և այլն։ Նախարարություններին կից ստեղծվեցին խորհուրդներ, որոնք զբաղվում էին հատուկ հարցերով, օրինակ՝ ծովային հարցերով, հողագործությամբ, առողջապահությամբ և այլն։ Տեղի ունեցավ վարչատարածքային նոր բաժանում։ Եգիպտոսը բաժանվեց 7 նահանգների։ Յուրաքանչյուրը ղեկավարում էր մուդիրը՝ նահանգապետը, որի գործառույթների մեջ էր մտնում հարկերի հավաքում, պետական գործարանների և արտադրամասերի, ջրանցքների, կամուրջների, ճանապարհների վերահսկում և այլն։

Մշակույթի և կրթության բնագավառում բարեփոխումները ևս հսկայական էին. բազմաթիվ երիտասարդներ պետության հաշվին մեկնում էին եվրոպական երկրներ՝ սովորելու։ Բացվեցին առաջին աշխարհիկ դպրոցները, որտեղ ուսուցանցվում էր թուրքերեն, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն։ Մշակութային կարևոր իրադարձություն էր 1822 թ. Եգիպտոսում առաջին տպարանի բացումը, որտեղ սկսեցին հրատարակվել գրքեր արաբերենով, թուրքերենով և պարսկերենով։

Եգիպտոսի մասնակցությունը միջազգային ռազմական կոնֆլիկտներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական ապստամբության ճնշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք–եգիպտական պատերազմներ (1831-1833)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք–եգիպտական պատերազմ (1831-1833)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Լուցկի «Արաբական երկրների նորագույն պատմություն», 1965 թ, Մոսկվա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի ալբանական գահատոհմ

  1. SNAC
  2. 2,0 2,1 Warren Isham; George Duffield; Warren Parsons Isham; D Bethune Duffield; Gilbert Hathaway (1858)։ Travels in the two hemispheres, or, Gleanings of a European tour։ Doughty, Straw, University of Michigan։ էջեր 70–80 
  3. 3,0 3,1 Samuel Shelburne Robison (1942)։ History of Naval Tactics from 1530 to 1930:The Evolution of Tactical Maxims։ The U.S. Naval Institute։ էջ 546 
  4. 4,0 4,1 William Wing Loring (1884)։ «A Confederate Soldier in Egypt»։ Dodd, Mead & company։ էջ 28 
  5. 5,0 5,1 George Duffield, Divie Bethune Duffield, Gilbert Hathaway (1857)։ Magazine of Travel: A Work Devoted to Original Travels, in Various Countries, Both of the Old and the new։ H. Barns, Tribune Office։ էջ 79 
  6. Hassan Hassan (2000)։ In The House of Muhammad Ali։ American University in Cairo Press 
  7. Arthur Goldschmidt (2001)։ A Concise History of the Middle East: Seventh Edition։ Westview Press։ էջ 195 
  8. Abu-Manneh Butrus։ «Mehmed Ali Paşa and Sultan Mahmud II: the genesis of a conflict»։ Turkish Historical Review (Article) (Brill Academic Publishers) 1 (1): 5։ ISSN 1877-5454։ doi:10.1163/187754610X495003 
  9. «Albanian Royal Family -»։ albanianroyalcourt.al։ Վերցված է հունիսի 24, 2015 
  10. Kwarteng, K. (2011)։ Ghosts of Empire: Britain's Legacies in the Modern World։ Bloomsbury։ էջ 226։ ISBN 9780747599418։ Վերցված է հունիսի 24, 2015 
  11. Razmara, N. (2007)։ Ups & Downs։ AuthorHouse։ էջեր 1–76։ ISBN 9781425954390։ Վերցված է հունիսի 24, 2015 
  12. Lewis, R., Micklewright, N. (2006)։ Gender, Modernity and Liberty: Middle Eastern and Western Women's Writings: A Critical Sourcebook։ I. B. Tauris։ էջ 89։ ISBN 9781860649578։ Վերցված է հունիսի 24, 2015 
  13. «Muhammad Ali Pasha»։ http://www.faroukmisr.net/ 
  14. Cleveland, William L, A History of the Modern Middle East, (Boulder: Westview Press, 2009), 65-66
  15. Tom Little, Egypt, (New York: Frederick A. Praeger, 1958), 57.
  16. 16,0 16,1 Little, 57.
  17. P.J. Vatikiotis, The History of Egypt, (Baltimore, MD: Johns Hopkins University Press, 1985), 51.
  18. Cleveland, 67. Reports vary about how many died. William Cleveland claims 74 killed while H. Wood Jarvis claims nearly 500. Whatever the actual number, it is clear that the event dealt a serious blow to the Mamluks.
  19. H. Wood Jarvis, Pharaoh to Farouk, (London: John Murray, 1956), 124.
  20. Georges Douin, ed. Une Mission militaire francaise aupres de Mohamed Aly, correspondance des Generaux Belliard et Boyer (Cairo: Société Royale de Geographie d'Egypte, 1923)