Ռաֆիկ Հակոբյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆիկ Հակոբյանց
Ռաֆիկ Հակոբյանց.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 11, 1942(1942-08-11)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էփետրվարի 6, 2014(2014-02-06) (71 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ
Գործիքներջութակ և վոկալ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ռաֆիկ Հակոբի Հակոբյանց (օգոստոսի 11, 1942(1942-08-11), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2014(2014-02-06), Երևան, Հայաստան[1]), հայ օպերային երգիչ, դոցենտ (2002), պրոֆեսոր (2009)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական երաժշտական կրթությունն ստացել է հատուկ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ 1962-1967 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում, 1973 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ Գոհար Գասպարյանի ղեկավարությամբ։ 1963-1969 թվականներին աշխատել է պետական ֆիլհարմոնիայի, ապա՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերում։ 1970 թվականին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1995 թվականին վոկալի դասեր է տվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[3]:

1988 թվականին՝ Վերդիի ծննդյան 175-ամյակի առիթով, պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի մտահղացմամբ, դիրիժոր Լևոն Շաբանյանի և ռեժիսոր Նորայր Սարգսյանի ներկայացմամբ Երևանի օպերային թատրոնում բեմ է բարձրացել «Վերդիանա» թատերականացված գալա համերգը, որը ներառել է հատվածներ Վերդիի 14 օպերաներից[4]:

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]