Գեորգ Կանտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Գեորգ Կանտոր
Georg Cantor
Georg Cantor2.jpg
Ծնվել է փետրվարի 19 (մարտի 3), 1845[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել է հունվարի 6, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})[2][1] (72 տարեկանում)
Հալե, Q896664?, Province of Saxony, Պրուսիա[2]
Քաղաքացիություն Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Մասնագիտություն մաթեմատիկոս, փիլիսոփա և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտ բազմությունների տեսություն
Անդամակցություն Լեոպոլդինա և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[4]
Գիտական ղեկավար Էռնստ Էդուարդ Կումմեր
Պարգևներ
Georg Cantor Վիքիպահեստում

Գեորգ Ֆերդինանդ Լյուդվիգ Ֆիլիպ Կանտոր[5] (գերմ.՝ Georg Ferdinand Ludwig Philipp Cantor, փետրվարի 19 (մարտի 3), 1845[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - հունվարի 6, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})[2][1], Հալե, Q896664?, Province of Saxony, Պրուսիա[2]), գերմանացի մաթեմատիկոս, առավել հայտնի որպես բազմությունների տեսության հիմնադիր։ Մշակել է անվերջ բազմությունների և տրանսֆինիտ թվերի տեսությունները։ Ապացուցել է բոլոր իրական թվերի անհաշվելիությունը, որով ցույց է տվել ոչ համարժեք, այսինքն՝ տարբեր հզորության անվերջ բազմությունների գոյությունը, ձևակերպել է բազմության հզորության ընդհանուր հասկացությունը։ Կանտորը 1879—1884 թթ. համակարգված ձևով շարադրել է անվերջության մասին իր ուսմունքի սկզբունքները։ Ներուծել է սահմանային կետի, ածանցյալ բազմության հասկացությունները, զարգացրել իռացիոնալ թվերի տեսություններից մեկը, ձևակերպել անընդհատության աքսիոմներից մեկը։ Կանտորի գաղափարները չեն ընդունել ժամանակակիցները, մասնավորապես Քրոնեկերը, սակայն հետագայում դրանք մեծապես ազդել են մաթեմատիկայի զարգացման վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1845 թ. Սանկտ Պետերբուրգում հրեաների ընտանիքում։ Նա վեց երեխաներից ամենամեծն էր։ Ծնողներից ժառանգել էր նկարչական տաղանդ և հիանալի նվագում էր ջութակ։ 1856 թ. ընտանիքով տեղափոխվել են Գերմանիա` Ֆրանկֆուրտ: 1862 թ. Կանտորն ընդունվում է Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտ (այժմ-Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց): Բայց մեկ տարի անց մահանում է նրա հայրը` նրան կտակելով մեծ գումար, և Գեորգը տեղափոխոխվում է Բեռլինի համալսարան, որտեղ դասավանդում էին հայտնի գիտնականներ Կարլ Վեյերշտրաս և Լեոպոլդ Քրոնեկերը։ 1867 թ. ավարտում է Բեռլինի համալսարանը։ 1874 թ. ամուսնանում է Վալի Գութմանի հետ և ունենում վեց երեխա։ Մահացել է 1918 թ. հունվարի 6-ին Գերմանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 243 CC-BY-SA-icon-80x15.png