Ամբողջ թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամբողջ թվերի բազմության նշանը

Ամբողջ թվերի բազմությունը՝ , կազմված է բնական թվերից (1, 2, 3…), տեսքի թվերից և զրո թվից։ Այն սահմանվում է որպես բնական թվերի փակում գումարում (+) և հանում (-) թվաբանական գործողությունների նկատմամբ։ Այսինքն, երկու ամբողջ թվերի գումարը, տարբերությունը և արտադրյալը նորից ստացվում է ամբողջ թիվ:
Ամբողջ թվերի դիտարկումն առաջացել է երկու բնական թվերի տարբերության ուսումնասիրության ժամանակ։ Ամբողջ թվերը հանդիսանում են օղակ գումարման և բազմապատկման գործողությունների նկատմամբ։
Ամբողջ թվերի բազմությունը նշանակվում է -ով (գերմ.՝ Zahlen թիվ բառից)։