Նիկոլա Բուրբակի
Նիկոլա Բուրբակի ֆր.՝ Nicolas Bourbaki | |
---|---|
![]() | |
Տեսակ | collective pseudonym?, գեղարվեստական անձ, գիտական ընկերություն և ընկերություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1935[2][3] |
Գլխադասային գրասենյակ | Բարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս |
Կայք | bourbaki.fr bourbaki.fr/index-de.html bourbaki.fr/index-en.html bourbaki.fr/index-es.html |
Նիկոլա Բուրբակի (ֆր.՝ Nicolas Bourbaki), ֆրանսիական մաթեմատիկոսների խմբի ծածկանուն։ Կազմավորվել է 1937 թվականին, Բարձրագույն նորմալ դպրոցի նախկին սաներից։ Հիսուննանց անդամները խմբից «դուրս» են մնում։ Ճշգրիտ կազմը և անդամների թիվը չի հրապարակվել։ Խմբի նպատակն է եղել իրականացնել Դավիթ Հիլբերտի մտադրությունը՝ մաթեմատիկական տարբեր տեսությունները շարադրել ձևական աքսիոմատիկ եղանակով։
1939 թվականից լույս է տեսել «Մաթեմատիկայի տարրերը» բազմահատոր տրակտատը, որում զարգացվում է ձևական աքսիոմատիկ համակարգ, որը հեղինակների մտահղացմամբ, որպես «ընդհանուր ըմբռնման մասնակի տեսակետներ», պետք է ընդգրկի մաթեմատիկայի եթե ոչ բոլոր, ապա գոնե գլխավոր բաժինները։ Շարադրանքը, որի հիմքը կազմում են աքսիոմաների միջոցով սահմանվող կառուցվածքները (խմբի, դաշտի, կարգի, տոպոլոգիական և այլ կառուցվածքներ), խիստ վերացական է, տրվում է միայն տեսությունների տրամաբանական կմախքը։ Դատողության եղանակն ընդհանուրից մասնավորին անցնելն է։ Տրակտատը նախապատրաստվում է «Բուրբակի սեմինարում», որին կարող են մասնակցել նաև ուրիշ երկրների մաթեմատիկոսներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #140993142 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ https://www.bourbaki.fr/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 618)։ ![]() |
|