Jump to content

Բաշխականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաշխականություն, դիստրիբուտիվություն (լատիներեն՝ distributivus - բաշխական), գործողությունների հատկություն (սովորական իմաստով արտադրյալի հատկություն գումարի նկատմամբ)։ Թվերի դեպքում արտահայտվում է (a+b)c=ac+bc նույնությամբ։ Ընդհանուր դեպքում R՝ բազմության վրա տրված f հանրահաշվական գործողությունը կամ f օպերատորը բաշխական է R-ի վրա տրված ∗ հանրահաշվական գործողության նկատմամբ, եթե R-ի բոլոր տարրերի համար f(a∗b)=f(a)∗f(b)։ Օրինակ, բազմությունների գումարի (∪) և հատման (∩) գործողությունները բաշխական են միմյանց նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 292)։