Թվային առանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թվային առանցք կամ թվային ուղիղ, ուղիղ, որի վրա ընտրված են.

որևէ Օ կետ - հաշվարկման սկիզբ,
սլաքով նշված դրական ուղղություն,
երկարության չափման մասշտաբ:

Իրական թվերի և թվային առանցքի միջև ստեղծված է փոխմիարժեք համապատասխանություն. կոորդինատների սկզբնակետը համընկնում է 0-ի հետ, ցանկացած կետի թվային արժեքին համապատասխանում է նրա հեռավորությունը հաշվման սկզբնակետից. դրական ուղղությամբ «պլյուս» նշանով, բացասական ուղղությամբ՝ «մինուս» նշանով։ Այսպիսով, թվային ուղիղը բաղկացած է կոորդինատների սկզբնակետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից, որոնցից մեկը համապատասխանում է դրական, մյուսը՝ բացասական ուղղությանը։ Այսպիսի համապատասխանության դեպքում ուղղի վրա կետերի բնական դասավորվածությունը համաձայնեցվում է թվերի կարգավորվածության հետ։

Թվային ուղիղ

Թվային ուղիղը հաճախ օգտագործվում է որպես իրական թվերի բազմության ակնառու ներկայացում (օրինակ, գրաֆիկների կառուցման համար)։ Այդ դեպքում ուղղի հատվածները պատկերում են թվային միջակայքեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выгодский М. Я. Справочник по элементарной математике М.: АСТ, 2003. — ISBN 5-17-009554-6.