Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն
De Morgan House.jpg
Տեսակգիտական ընկերություն և open-access publisher?[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրվածհունվարի 16, 1865
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՊարգևներAthena Prize?
Կայքlms.ac.uk

Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն (անգլ.՝ London Mathematical Society), առաջատար մաթեմատիկական ընկերություն Մեծ Բրիտանիայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1865 թվականի հունվարի 16-ին, առաջին նախագահը եղել է Օգաստես դե Մորգանը: Առաջին հավաքները տեղի են ունեցել Համալսարանական քոլեջում, բայց շուտով փոխադրվել է Փիքադիլի փողոցում գտնվող Բյոլինգտոն-հաուս: Ընկերությունն առաջին հերթին զբաղվում էր կենսական անհրաժեշտություն ունեցող մաթեմատիկական պրոբլեմների քննարկմամբ և սեփական ամսագրի հրապարակմամբ: 1998 թվականին Ընկերությունը տեղափոխվում է Բլումսբերիի Ռասսել-պուրակում տեղավորված նոր շենք, որը կոչվում էր Դե Մորգան Հաուս (անգլ. De Morgan House) ի պատիվ նրա առաջին նախագահի:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հրապարակում է ժամանակակից մաթեմատիկական գիտության բոլոր ուղղություններին վերաբերվող գրքեր և պարբերական մամուլ, կազմակերպում է մաթեմատիկական կոնֆերանսներ, մաթեմատիկական հետազոտությունների և մաթեմատիկական կրթության աջակցության համար միջոցների հավաքագրում, ինչպես նաև շնորհում է ընկերության մրցանակներ և պարգևներ մաթեմատիկայի բնագավառում:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության կողմից թողարկվում է երեք թղթե ամսագրեր` Proceedings, Journal, և Bulletin, մեկ էլեկտրոնային ամսագիր, (Journal of Computation and Mathematics), ինչպես նաև հատուկ նորությունների տեղեկագիր իր անդամների համար:

Հրապարակվում է չորս գրքային շարք` Monographs, Lecture Notes, Student Texts և (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության հետ համատեղ), History of Mathematics, ընկերությունը մասնակցում է նաև չորս թարգմանությունների շարքի հրապարակմանը, Russian Mathematical Surveys, Izvestiya: Mathematics և Sbornik: Mathematics (Ռուսական Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ), Transactions of the Moscow Mathematical Society (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության հետ համատեղ):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը շնորհում է հետևյալ պարգևները`

  • Դե Մորգանի մեդալ` ամենահեղինակավոր պարգև
  • Պոյի Մրցանակ` երկու կամ երեք տարին մեկ
  • Բերեվիկի բարձրագույն մրցանակ
  • Ուայթխեդի բարձրագույն մրցանակ
  • Նեյլորի մրցանակ
  • Բերեվիկի մրցանակ
  • Ֆրյոյլիխի մրցանակ` երկու տարին մեկ
  • Ուայթխեդի մրցանակ` տարին մեկ անգամ

Ընկերության նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օգաստես դե Մորգան` 1865-1866
  • Ջեյնս Ջոզեֆ Սիլվեստր` 1866-1868
  • Արթուր Քելի` 1868-1870
  • Ջոն Ուիլյամ Ստրետ (լորդ Ռելեյ)` 1876-1878
  • Ջեյմս Ուիթբերդ Լի Գլեյշեր` 1884-1886
  • Ուիլյամ Թոմսոն (լորդ Կելվին)` 1898-1900
  • Հորացիո Լեմբ` 1902-1904
  • Ուիլյամ Բյորնսայդ` 1906-1908
  • Օգաստես Էդվարդ Խաֆ Լավ` 1912-1914
  • Ջոզեֆ Լարմոլ` 1914-1916
  • Հեկտոր Մանրո Մակդոնալդ` 1916-1918
  • Գոդֆրի Հարոլդ Հարդի` 1926-1928
  • Էդմունդ Թեյլոր Ուիտտեկեր` 1928-1929
  • Սիդնի Չեպմեն` 1929-1931
  • Ջորջ Նեվիլլ Վաթսոն` 1933-1935
  • Էդուարդ Արթուր Միլն` 1937-1939
  • Գոդֆրի Հարոլդ Հարդի` 1939-1941
  • Ջոն Իդենզոր Լիթլվուդ` 1941-1943
  • Լուիս Ջոել Մորդել` 1943-1945
  • Վիլյամ Վոլանս Դուգլաս Հոջ` 1943-1945
  • Էդվարդ Չարլզ Տիտչմար` 1945-1947
  • Ջոն Հենրի Կոնստանտայն Ուայթհեդ` 1947-1949
  • Մայքլ Ֆրենսիս Ատյա` 1974-1976
  • Տերրի Ուոլլ` 1978-1980
  • Պոլ Մորից Կոն` 1982-1984

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oakes, Susan Margaret; Pears, Alan Robson; Rice, Adrian Clifford (2005). The Book of Presidents 1865–1965. London Mathematical Society. ISBN 0-9502734-1-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sutton C., Suber P. Society Open Access Research (SOAR) Catalog — 2007.