Ուիլյամ Թոմսոն
Ուիլյամ Թոմսոն, 1-ին Բարոն Կելվին (անգլ.՝ William Thomson, 1st Baron Kelvin, հունիսի 26, 1824[1][2][3][…], Բելֆասթ[4][5] - դեկտեմբերի 17, 1907[1][2][3][…], Լարգս, Largs, Այրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս։ Բացառիկ ընդունակությունների համար 10 տարեկանում ընդունվել է Գլազգոյի համալսարան[12], այնուհետո, 1843 թ․՝ Քեմբրիջի համալսարանը, որն ավարտելուց հետո, 22 տարեկանում, դարձել է Գլազգոյի համալսարանի բնափիլիսոփայության ամբիոնի ղեկավար[13] (1846 - 1899 թթ.), 1904 թ.՝ նաև այդ համալսարանի նախագահը։ 1851 թ. ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1890 - 1895 թթ. եղել է այդ ընկերության նախագահը։ Գիտության մեջ ունեցած իր ակնառու վաստակի համար 1892 թ. Թոմսոնն ստացել է լորդի տիտղոս և կոչվել լորդ Կելվին։
Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստիկայի, ջերմահաղորդակցության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ սեռի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ։
Ջեյմս Պրեսկոտ Ջոուլի հետ բացահայտել է, որ ծակոտկեն միջնորմով իրական գազերի դանդաղ հոսույթի ժամանակ դրանց ջերմաստիճանը փոխվում է, որը գիտության մեջ հայտնի է «Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ» անունով։ Նա ուսումնասիրել է նաև բյուրեղների մագնիսական հատկությունները, բացահայտել ֆեռոմագնիսների տեսակարար ջերմահաղորդականության կախումը դրանց մագնիսացումից (Թոմսոնի էֆեկտ), ստեղծել մի շարք գերզգայուն էլեկտրաչափեր, համապիտանի կողմնացույց և այլ սարքեր։
Միավորների միջազգային համակարգում 1 Կ ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասն է։ 1 Կ = 1C
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Томсон Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Թուրինի Գիտությունների Ակադեմիա — 1757.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ The London Gazette, London gazette // The London Gazette — UK: Office of Public Sector Information, 1892. — Iss. 26260. — P. 991. — ISSN 0374-3721
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ William Lord Kelvin of Largs Thomson — Pour le Mérite for Sciences and Arts.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ П. Эткинс, Порядок и беспорядок в природе, М, Мир, 1987, ст. 15.
- ↑ П. Эткинс, Порядок и беспорядок в природе, М, Мир, 1987, ст. 16.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 323
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1824 ծնունդներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 1907 մահեր
- Շոտլանդիայում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների թագավորական արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Գլազգոյի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիր
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անգլիացի աստղագետներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Անգլիացի քաղաքական գործիչներ
- Անգլիացի ճարտարագետներ
- Բրիտանացի ճարտարագետներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ