Jump to content

Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ, դրոսել-էֆեկտ, գազի ջերմաստիճանի փոփոխությունը ադիաբատ դրոսելման, այսինքն՝ ծակոտկեն միջնորմով, դիաֆրագմայով կամ վենտիլով դանդաղ հոսելիս (առանց շրջակա միջավայրի հետ ջերմափոխանակության) գազի ճնշման նվազման դեպքում։ Հայտնաբերել և հետազոտել են Ջ․ Ջոուլը և Ու․ Թոմսոնը 1852-1862-ին։ Դրոսելման ժամանակ, երբ գազի ճնշումը -ից նվազում է մինչև արժեքը, նրա ծավալը, ընդհակառակը, -ից մեծանում է մինչև արժեքը։ Ընդ որում սկզբում ծախսվում է աշխատանք, իսկ այնուհետև գազը, ընդարձակվելով, կատարում է աշխատանք։ Իդեալական գազի դեպքում, ըստ Բոյլ-Մարիոտի օրենքի, ։ Իրական գազերի դեպքում, ջերմաստիճանի և ճնշման սկզբնական արժեքներից ու գազի տեսակից կախված, -ը կարող է մեծ կամ փոքր լինել -ից։

Գազի ջերմաստիճանի փոփոխությունը դրոսելման ժամանակ (այսինքն՝ Ջոուլ-Թոմսոնի էֆեկտի հետևանքով) պայմանավորված է երկու մեծությամբ․

  1. գազի ընդարձակման ժամանակ մոլեկուլների փոխադարձ ձգողության ուժերի դեմ կատարած աշխատանքի առաջացրած ջերմաստիճանի փոփոխությամբ,
  2. մեծության փոփոխության հետ կապված աշխատանքի առաջացրած ջերմաստիճանի փոփոխությամբ։ Ջոուլ-Թոմսոնի էֆեկտում հիմնական մեծությունը անդամն է, որը միշտ դրական է և պայմանավորում է գազի հովացումը։ Իսկ մեծությունը կարող է լինել և՛ դրական (), և՛ բացասական ()․ դրա բացարձակ արժեքը սովորաբար փոքր է և չի գերազանցում մեծության 10-15%-ը։ Մեծ մասամբ -ն բացասական է, և փոքր է լինում -ից։ Քանի որ -ի մեծությունն ու նշանը կախված են սկզբնական պայմաններից, ուստի միևնույն գազի համար տարբեր ջերմաստիճանների և ճնշումների դեպքում Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ կարող է տարբեր լինել՝ դրական (գազը հովանում է) կամ բացասական (գազը տաքանում է)։ Ջոուլ-Թոմսոնի էֆեկտի նշանի փոփոխությունը կոչվում է ինվերսիա (շրջում)։ Սենյակային ջերմաստիճանում գազերի մեծ մասի համար Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ ճնշման արժեքների լայն տիրույթում դրական է։ Ջրածնի և հելիումի համար Ջոուլ-Թոմսոնի էֆեկտի սովորական պայմաններում բացասական է, ինվերսիան վրա է հասնում միայն բավականաչափ ցածր ջերմաստիճաններում (հելիումի համար՝ -236°С ջերմաստիճանում)։

Ճնշման ոչ մեծ տատանումների դեպքում -ի փոքր արժեքներով բնութագրվող Ջոուլ-Թոմսոնի էֆեկտը կոչվում է դիֆերենցփալ էֆեկտ։ Դրոսելում ճնշման մեծ անկումների դեպքում գազի ջերմաստիճանը կարող է զգալիորեն փոխվել։ Օրինակ, 17°С սկզբնական ջերմաստիճանում 200-ից մինչև 1 մթն դրոսելման դեպքում օդը հովանում է 35 °C-ով։ Այս ինտեգրալ էֆեկտն ընկած է գազերի հեղուկացման տեխնիկական պրոցեսների հիմքում։ Քանի որ Ջոուլ-Թոմսոնի էֆեկտի մեծությունը որոշվում է միջմոլեկուլային փոխազդեցությամբ, ուստի այն կարեոր նշանակություն ունի իրական գազերի հատկությունների հետազոտման համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ландау Л․ Д․, Лифщиц Е․М․, Статистическая физика․ М․, 1964 (Теоретическая физика, т․ 5)․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 523)։