Գոտլոբ Ֆրեգե
| Գոտլոբ Ֆրեգե գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 8, 1848[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վիսմար, Մեկլենբուրգ Շվերին[2] |
| Մահացել է | հուլիսի 26, 1925[1][2][3][…] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Բադ-Կլայնեն, Free State of Mecklenburg-Schwerin, Վայմարյան Հանրապետություն[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ենայի համալսարան (1871)[2], Գյոթինգենի համալսարան (1873)[2][4] և Grosse Stadtschule zu Wismar? (1869)[2][5] |
| Ազդվել է | Բերնարդ Բոլցանո[6] |
| Երկեր | Sinn und Bedeutung?, Begriffsschrift?, The Foundations of Arithmetic?, Frege's theorem?, Frege's propositional calculus?, Frege's Puzzle?, Frege system?, principle of compositionality?, Frege–Church ontology? և Grundgesetze der Arithmetik? |
| Մասնագիտություն | տրամաբան, վերլուծաբան փիլիսոփա, լեզվի փիլիսիփա, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս |
| Աշխատատու | Ենայի համալսարան |
| Ամուսին | Margarete Katharina Sophia Anna Lieseberg?[2] |
| Ծնողներ | հայր՝ Karl Alexander Frege?[2], մայր՝ Auguste Bialloblotzky?[2] |
| Անդամություն | Լեոպոլդինա[7] |
Գոտլոբ Ֆրեգե (լրիվ անունը՝ Ֆրիդրիխ Լյուդվիգ Գոտլոբ Ֆրեգե, գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege, նոյեմբերի 8, 1848[1][2][3][…], Վիսմար, Մեկլենբուրգ Շվերին[2] - հուլիսի 26, 1925[1][2][3][…], Բադ-Կլայնեն, Free State of Mecklenburg-Schwerin, Վայմարյան Հանրապետություն[2]), գերմանացի տրամաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս։
Եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր (1879–1918)։ Մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրներից է։ «Գաղափարագրություն» աշխատությունում (1879) առաջին անգամ սահմանել է պրեդիկատների տրամաբանության հիմնական գաղափարները, մասնավորապես՝ քվանտորները։ «Թվաբանության հիմնական օրենքներ» աշխատությունում (հ․ 1–2, 1893–1903) տրամաբանության գաղափարների հիման վրա կառուցել է ձևայնացված թվաբանության համակարգ։
Ֆրեգեի աշխատությունները վճռական դեր են խաղացել լոգիցիզմի հիմնավորման և զարգացման գործում։ Ֆրեդեի համակարգում Բերտրան Ռասելի հայտնաբերած հակասությունները կարևոր դեր են խաղացել բազմությունների տեսության պարադոքսների վերլուծության համար։ Հոտլոբ Ֆրեգեն նաև տրամաբանական իմաստաբանության հիմնադիրներից է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стяжкин Н․ И․, Формирование математической логики, М․, 1967․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Michael A.E. Dummett Encyclopædia Britannica
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.google.cat/books?id=OjMZJCvRf8wC&pg=PA24 — P. 24.
- ↑ Zalta E. N. Stanford Encyclopedia of Philosophy — Stanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
- ↑ https://www.leopoldina.org/de/mitglieder/mitgliederverzeichnis/member/3299/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոտլոբ Ֆրեգե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 731)։ |
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Հուլիսի 26 մահեր
- 1925 մահեր
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի գերմանացի մաթեմատիկոսներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի գերմանացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գիտության փիլիսոփաներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Բազմությունների տեսության մասնագետներ