Ալափարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այլաբերքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալափարս (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ալափարս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
ՀամայնքԱլափարս
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԱյլաբերք, Այլաբեր
Մակերես32,94 կմ²
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2350 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր, ռուսներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունալափարսեցի
Ժամային գոտիUTC+4
Ալափարս (Հայաստան)##
Ալափարս (Հայաստան)
Ալափարս (Կոտայքի մարզ)##
Ալափարս (Կոտայքի մարզ)

Ալափարս, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 30 կիլոմետր հյուսիս-արևելք։ Նախկինում կոչվել է Այլաբեր, Այլաբերք։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալափարս-Այլաբերք բնակատեղիում մարդը դեռևս ապրել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Բնակչությունը 2500 մարդ, տարածքը՝ 32.94 կմ2։ Ալափարսն ունի 1 տիպային դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն։ Մայրաքաղաք Երևանից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Հրազդանից 20 կմ հեռավորության վրա, Չարենցավան քաղաքից 5,5 կմ հեռավորության վրա։ Ալափարսը հարակից է արևելքից՝ քաղաք Չարենցավանին, հյուսիս-արևմուտքից՝ Արզական, Բջնի, հյուսիսից Սոլակ, հյուսիս-արևելքից Ֆանտան, հարավից Կարենիս, հարավ-արևմուտքից Քարաշամբ և Թեղենիք գյուղերին։

Ալափարսում մարդն ապրել է դեռևս երրորդ հազարամյակում, որի վառ ապացույցն է «Սանգյառ» ամրոց-բնակատեղին։ Ալափարսը հիմնադրվել է 470 թվականին։ XVII դարում գյուղն ամայացել է, ապա վերաբնակեցվել 1830 թ. Խոյից, Մակուից, Վանից, Ալաշկերտից ներգաղթած հայերով։ Առաջինը ժամանել է Խոյեցիների քարավանը 60 տուն 200 շնչով և բնակություն հաստատել գյուղի ներքին թաղամասում, իսկ երկրորդը Մակուի Շահբուլաղ գյուղի քարավանը 40 տուն՝ 150 շունչ և հաստատվել վերին աղբյուրամերձ թաղամասում։

20-րդ դարում Ալափարսի դերը մեծ է եղել Հայաստանի կյանքում։ 1950-ական թվականներին շահագործման է հանձնվել Ալափարսի պոմպակայանը, որը հիմնադրել և ավելի քան կես դար ղեկավարել է Ավետիք Ավետյանը։ Ալափարս աղբյուրի քաղցրահամ ջուրը հայտնի է Հայաստանում և արտերկրում «Նոյ» աղբյուրի ջուր անունով։

Ալափարսը հայտնի է միջնադարյան հուշարձաններով, որոնք ունեն երկարամյա պատմություն։ Այստեղ են գտնվում Սուրբ Վարդան եկեղեցին կառուցված V դարում Գրիգոր իշխանի կողմից, Սուրբ Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Թուխ մանուկ մատուռը։ Ալափարսը դպրոց է ունեցել նաև 200 տարի առաջ, այդ դպրոցն են հաճախել շրջանի մոտակա գյուղերի դպրոցահասակ երեխաները։

Ալափարսի դպրոցը հիմնադրվել է 1870 թ.–ին։ Սկզբում ունեցել է 25 աշակերտ, մեկ ուսուցիչ՝ Քերոբ Ավետիսյան։ 1890-ական թվականների սկզբին փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել 1907 թ.-ին՝ 21 աշակերտով։ 1913 թ.-ին դարձել է եռամյա (102 աշակերտ, որից 12-ը՝ աղջիկ), 1921 թ.-ին՝ քառամյա։ Ալափարսի դպրոցի և 1929 թ.-ին բացված կոլտնտեսական երիտասարդական (կոլերիտ) դպրոցի հիման վրա 1930 թ.-ին ստեղծվում է յոթնամյա դպրոց։ 1935 թ.-ից միջնակարգ է։ Ալափարսի դպրոցը 1970–1971 ուսումնական տարում ուներ 24 դասարան՝ 658 աշակերտով, 32 ուսուցիչ–ուսուցչուհիներով։ 100-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակ, Թուխ Մանուկից՝ խոսքերի հեղինակ Ավետիք Իսահակյան, քանդակի հեղինակ Ավետիք Ավետյան
  • մ.թ.ա. 5-րդ հազարամյակ - Յամաջ՝ բացօթյա կայանների համալիր «Ալափարս»
  • մ.թ.ա. 3-րդ հազարամյանկ - Սանգյառ ամրոց։
  • մ.թ.ա. 2-րդ հազարամյանկ - Այլաբերդ բնակատեղի։
  • մ.թ.ա. 2-րդ հազարամյակ - Յամաջ բնակավայր։
  • III դար Այլբերք բնակավայր։
  • VI դար Այլաբեր բնակավայր։
  • X դար Այլաբերք բնակավայր։
  • XVIII դար Ալափարս բնակավայր։

Ալափարսի շրջան՝ Ալափարս շրջկենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի հունիսի 26-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կենտգործկոմը որոշում ընդունեց կազմակերպել նոր վարչատնտեսական շրջան՝ Ալափարս շրջկենտրոնով։ Շրջանը կազմվեց հետևյալ գյուղերից՝ Քյանքան, Դայայլու, Կույլի, Թեսխարաբ, Կզկալա, Դախարաբա, Նովի-Նիկոլաևկա, Նուռնուս, Թղիթ, Քարաշամբ, Ղարաջորան, Արգել, Թուլանբի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Արզական, Աղվերան, Գյումուշ, Ավազան, Ֆանտան, Ախտա, Բիրշալու, Բուժական, Սաչալու և Ալափարս - շրջկենտրոն։ 25 բնակավայրերից կազմված Ալափարսի շրջանը ուներ 665 քառակուսի կիլոմետր տարածք։ Շրջանային Կուսակցության կազմակերպության առաջին քարտուղարն էր սկզբունքային կոմունիստ Հ. Օհանջանյանը։ Շրջանային բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները տեղակայված էին Սբ. Վարդան Զորավար եկեղեցու մոտակայքի շենքերում։ 1930 թվականին շրջանում քաղաքական կազմակերպչական աշխատանքները խոր հիմքերի վրա դնելու համար Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը Ալափարս գործուղեց Նաիրի Զարյանին և բոլշևիկ Հայկ Մհերյանին։ Նաիրի Զարյանը կոլեկտիվացման աշխատանքների մասին մի ընդարձակ նամակ ուղարկում Խանջյանին։ Այստեղ է Նաիրի Զարյանը գրում «Ռուշանի քարափը» պոեմը և մի շարք բանաստեղծություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մեծ մասը 1829-1930 թթ.-ին գաղթել են պատմական Վասպուրականի Մակու քաղաքից (այժմյա Իրան

Ալափարսի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի Բնակչություն
1831 267 մարդ [2]
1922 2881 մարդ [2]
1959 1891 մարդ [2]
1970 2125 մարդ [2]
1979 2046 մարդ [2]
1989 2207 մարդ [2]
2001 2527 մարդ [2]
2004 2096 մարդ [2]
2011 2076 մարդ [3]
2012 2350 մարդ


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նշանավոր ուխտատեղին գտնվում է գյուղի կենտրոնում։ Կառուցվել է IV-V դարերում, սակայն մեզ հասել 1857 թ.-ի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ։

Ալափարս գաղթած Խոյեցիները ըստ ավանդության իրենց հետ բերում են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված, սրբացված երկու սև քար, որոնցից մեկը պահ տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում, որը նույնպես ուխտատեղի է։ Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով։ Սբ. Վարդանը ունի երկու մուտք։

Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մեծ շուքով նշվում է Սբ. Վարդանա ուխտը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ոչ միայն տարածաշրջանից և Հայաստանից, այլ նաև արտասահմանից։

Թուխ Մանուկ մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուխ Մանուկ
Սուրբ Հովհաննես եկեղեցի

Թուխ Մանուկ մատուռ սրբատեղին ունի բազմադարյա պատմություն։ Սրբավայրը գոյություն է ունեցել Քրիստոնեության ընդունումից առաջ, որը գտնվել է աղբյուր մոտ և խորհրդանշել է ջրի պաշտամունքը։ Քրիստոնեության ընդունումից հետո դարձել է քրիստոնեական մատուռ։ Թուխ Մանուկ սրբավայրի անունն այնքան է տարածվել, որ տարեկան հազարավոր մարդիկ այցելում են մատուռ «մուրազատու» խաչքարը տեսնելու և իրենց մուրազին հասնելու համար։ Մատուռը գտնվում է գյուղի հյուսիս-արևելքում։ Մատուռը XX դարում պահպանվել է Նվարդ և Ավետիք Ավետյանների շնորհիվ։ 2012 թվականին մատուռը վերանորոգվել է համագյուղացիների ջանքերով։

Սուրբ Հովհաննես - Ծիրանավոր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռախորան եկեղեցին կառուցվել է VII դարում։ Եկեղեցին գտնվում է Սբ. Վարդանից քիչ հյուսիս-արևելք։ Եկեղեցին և գյուղը IX-X դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո։ Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահատված խաչեր։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (1897 թ)

Գյուղի կենտրոնում վեր է խոյանում հիասքանչ կառուցվածքով (թե արտաքին, թե ներքին) Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1897 Մակվեցիների կողմից՝ ինչ-որ դեպքերի պատճառով։ Գործի կազմակերպումն ստանձնում է դաբին-խալիֆա Հակոբ Աղաբաբյանը։ Նա մեկնում է Էջմիածին հանդիպելու Խրիմյան Հայրիկ հայոց կաթողիկոսին և նրա համաձայնությունը ստանալու համար։ Ստանալով կաթողիկոսի համաձայնությունը նա վերադառնում է Ալափարս եկեղեցու ճարտարապետի հետ։ 1891 թվականի գարնանը փորվում է եկեղեցու հիմքը 30 մետր երկարությամբ և 18 մետր լայնությամբ։ Շինարարությունն իրականացնելու համար Ալեքսանդրապոլից Ալափարս են հրավիրվում մեծահամբավ վարպետներ Աբիսողոմ Զաֆարյանն ու Կարապետը։ Եկեղեցու կառուցմանը օժանդակում են նաև Երևան տեղափոխված Ալափարսեցի մեծահարուստները, Սահակ Սահակյանը տրամադրում է 1000 ռուբլի, որի մասին վկայում են արևելյան պատի արձանագրությունները։ Միասնական ջանքերի շնորհիվ վեր է խոյանում սրբատաշ քարերով կառւցված քառամույթ տաճարը։ Ալափարսի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին XIX դարում կառուցված լավագույն հոգևոր շենքերից մեկն է։[փա՞ստ]

2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի միջոցներով[4]։ Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է Մարիամ Աստվածածնի ուխտը։

Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոջա Խաչատուր Ավետյան[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX-XX դարերում Ալափարսեցի ամենանշանավոր անձը մեծահարուստ կալավածատեր՝ կուլակ Խոջա Խաչոն էր։ Խոջա Խաչոին ճանաճում էին ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ Կոտայքի գավառում և Երևանի նահանգում։ Նրա կալվածքի սահմանները անցել են Ալափարսի տարածքից և՝ արևելքում հասել մինչև Գութանասար (այդ տարածքների մի մասի վրա կառոցվել է Չարենցավան քաղաքը), հյուսիսից հարավ ձգվել Հրազդան գետի ափերով մոտ 4 կմ հասել մինչև Կարենիս գյուղ (մոտ 1700 հա)։ Առատաձեռն և բարի Խոջային և նրա ընտանիքին հարգում էին բոլորը, Խոջա Խաչոն իր քարավանով Ալափարսեր բերել նաև իր ծառաներին և նրանց ընտանիքներին։ Տեղի սարավանդը տեղացիները մինչ օրս էլ անվանում են «Խոջի դոշ, Խաչոի դոշ»։ Խոջա Խաչոն ամուսնացած էր Մանուշակ Ավետյանի հետ, Խաչատուր Ավետյանը ուներ 3 որդի՝ Ավետիք, Արամ և Գեղամ։ Նրա 3 որդիները Խորհրդային տարիներին երբ սկսվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը մեկնեցին ռազմաճակատ։ Պատերազմից ետ վերադարձավ միայն Ավետիքը։

Ավետիք Ավետյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Խաչատուրի Ավետյան (1920 - հուլիսի 17, 1997)։ Խոջա Ավետիքը ծնվել է 1920 թվականին մեծահարուստ կալվածատեր Խոջա Խաչատուրի ընտանիքում, ամուսնացած էր Նվարդ Մանասյանի հետ։ Սովորել է Ալափարսի տարածաշրջանային դպրոցում, այնուհետև ծառայության է անցնում ԽՍՀՄ ԶՈւ կազմում։ 1940-1943 թթ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մասնակցել է մի շարք ճակատամարտերի և տարածքների գրավման։ 1943-ին վիրավորվելով թշնամու կողմից և դառնալով 2-րդ կարգի հաշմանդամ վերադարձել է Հայաստան։ 1955 թվականին հիմնդարել և ղեկավարել է «Ալափարս» պոմպակայանը, արժանացել է ԽՍՀՄ մի շարք մեդալների և շքանշանների։ 1955 թվականից մինչև 1997 թ հուլիսի 17-ը աշխատել է Ալափարս պոմպակայանի տնօրեն։ Եղել է մի շարք միութենական նշանակության հիմնարկենրի անդամ։

Մելիք Քոչարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Թադևոսի Քոչարյան (մայիսի 1, 1911 - 1992)։ Դրամատուրգ Մելիք Քոչարյանը ծնվել է 1911 թ. մայիսի 1-ին։ 1927 թվականին ընդունվել է մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցը, որն ավարտել է 1930-ին։ 1928 թ. ընդունվում է Սունդուկյանի անվան թատրոն, մեկ տարի այստեղ աշխատելուց հետո տեղափոխվում նորաբաց պատանի հանդիսատեսի թատրոն՝ դառնալով այստեղ առաջատար դերասան։ Նրա դրամաները բեմադրվել են. «Մեծ հաղթանակի ճանապարհը», «Չքավորը», «Վարդ և Նվարդ», «Կույր երաժիշտը», «Կամո», «Բադալյանների ընտանիքը«, «Ջումշուդ Վարանդացի», «Ռաիսա Տարասովա», «Սամվել», «Հարազատ Մարդիկ», «Վաղվա մեծ օրը», «Մուսա լեռան 40 օրը» և այլն։ 1965-ին արժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության մրցանակին։

Արա Արամյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Հայկի Արամյանը ծնվել է 1956 թ. մարտի 11-ին։ 1978 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ 2003 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից։ 2003-2004 թթ. եղել է Հայաստանի քաղաքաշինության նախարար։ 2004-2006 թթ.՝ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական։ 2006-2012 թթ.՝ «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ։ 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Կովալենկո Շահգալդյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալենկո Սուրենի Շահգալդյանը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 14-ին։ 1953-1963 թթ. - սովորել և ավարտել է Ալափարսի միջնակարգ դպրոցը։ 1963-1969 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1996 թթ. - սովորել և ավարտել է Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտը։ 1995-1999 թթ եղել է - «Արմավտո» ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։ 1999 թ. ընտրվել է Չարենցավանի քաղաքապետ։ 2001 թ. հունվարի 18-ին նշանակվել է Հայաստանի Կոտայքի մարզպետ։ 2014 թ. մայիսի 30-ին նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության Խորհրդի անդամ է։

Այլ ալափարսեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենայն Հայոց Կաթղիկոս Մուշե Ալափարսեցի։
  • Երևանի Հոգևոր Թեմի առաջնորդ Խաչիկ Տեր-Գրիգորյան։
  • ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Թաթիկ Սարյան
  • Բանասիրական Գիտությունների Դոկտոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության գիտխորհրդի և Հայ աշուղների միության նախագահ, ԳԱԱ անդամ Շավիղ Գրիգորյան։
  • Բժշկական Գիտությունների Դոկտոր, Պրոֆեսոր Միշա Հայրապետյան։
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Միհրան Տեր-Գրգորյան։
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Միսակ Օհանյան։
  • ՀԽՍՀ ջրաէներգետիկայի ինստիտուտի վարիչ Տեխնիկական Գիտությունների Դոկտոր Արամայիս Նազարյան։
  • Գյուղատնտեսական Գիտությունների Դոկտոր Վազգեն Գևորգյան։
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Իվանյան։
  • ՀՄՊի 89-րդ դիվիզիայի 526-րդ դասակի հրամանատար, «Կարմիր Աստղի» շքանշանակիր, ՀԽՍՀ ՆԳՆ Արաբկիրի միլպետ, դատախազ Արարատ Կարապետյան։
  • ԽՍՀՄ Դատախազության վաստակավոր աշխատակից, դատախազ Դերենիկ Պողոսյան։
  • ԽՍՀՄ հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության հաստոցաշինական գործարանի Տնօրեն Հենրիկ Ավետիքի Ավետյան։
  • Մաթեմաթիկա-ֆիզիկական Գիտությունների Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ անդամ Լևոն Շավիղի Գրիգորյան։
  • ՀՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Սուրենի Շահգալդյան։
  • Կոտայքի մարզային դատախազ, Ոստիկանության փոխգնդապետ Պերճ Երանոսի Պողոսյան։
  • Ֆիզ-մաթ գիտությունների թեկնածու Վանիկ Հայկի Կակոյան։
  • ՀՀ զինկոմիսարի առաջին տեղակալ, գնդապետ Գագիկ Գևորգի Կարապետյան։
  • ՀՀ Հրազդանի, Չարենցավանի, Արարատի զինկոմիսար, փոխգնդապետ Հենրիկ Գևորգի Կարապետյան։
  • ՀՀ Հանրապետական Զինկոիսարիատի փոխգնդապետ Աշոտ Արարատի Կարապետյան։
  • ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության բաժնի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Գագիկի Կարապետյան։
  • ՀՀ ԿԱ ՀՊԾ հանքարտադրողների ոլորտի հարկային տեսչության պետ Կարեն Գագիկի Կարապետյան։
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Հայկի Արամյան։
  • ՀՀ Անշարժ գույքի կադաստրի Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի տեղամասի պետ Յուրիկ Աղասի Հայրապետյան։
  • ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Սամվել Սերգոյի Հակոբյան։
  • Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Կովալենկոյի Շահգալդյան։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալափարսի արևելքում Յամաջ լեռն է, որի լանջերին էլ փռված է Ալափարսը։ Արևմուտքում երևում են Արագած լեռը և Արայի լեռը։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում տարածվում է՝ Ծաղկունյաց լեռնաշղթան ամենաբարձր գագաթը՝ Թեղենիսը։ Հարավ-արևմուտքում մինչև Հրազդան գետի կիրճը տարածվում է սարահարթ անունը Դուզ։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 9» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  3. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  4. Ալափարս գյուղում վերաօծվել է XIX դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալափարս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143