Սուրբ Վարդան եկեղեցի (Ալափարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Վարդան Զորավար, եկեցեցի և ուխտատեղի Կոտայքի մարզի Ալափարս գյուղի կենտրոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 4-5 դարերում, սակայն մեզ հասել 1857 թ-ի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ։ Ալափարս գաղթած Խոյեցիները ըստ ավանդության իրենց հետ բերում են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված, սրբացված երկու սև քար, որոնցից մեկը պահ տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Ս. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում, որը նույնպես ուխտատեղի է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով։ Ս. Վարդանը ունի երկու մուտք։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մեծ շուքով նշվում է Ս. Վարդանա ուխտը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ոչ միայն տարածաշրջանից և Հայաստանից, այլ նաև արտասահմանից։