Միքայել Հայրապետյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միքայել Հայրապետյան (այլ կիրառումներ)
Միքայել Խաչատուրի Հայրապետյան
MHKK.jpg
Ծնվել է1926, մարտի 21
Երևան
Մահացել է1998, հոկտեմբերի 17
Երևան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԲժշկություն
Ալմա մատերԵրևանի բժշկական ինստիտուտ
Գիտական աստիճանպրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր
Ինչով է հայտնիվիրաբույժ-ուռուցքաբան

Միքայել Խաչատուրի Հայրապետյան (1926, մարտի 21, Երևան - 1998, հոկտեմբերի 17, Երևան), հայ բժիշկ, վիրաբույժ-ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1954

1956-1993 թթ. աշխատել է Բ․ Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում, 1969-1974 թթ.՝ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1974-ից՝ Երևանի բժշկական ինստիտուտում իր նախաձեռնությամբ կազմակերպված ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ 1993-1998 թթ., միաժամանակ՝ Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ։

Աշխատանքները վերաբերում են ուռուցքների ախտորոշման և բուժման հարցերին։ ՀՀ-ում առաջինն է կիրառել ուռուցքները պունկցիայով կենսազննելու առանձին մեթոդներ, մշակել լիմֆոգրանուլեմատոզի արմատական վիրահատման եղանակներ։ Ամբիոնին կից ստեղծել է (Ա․ Հայրապետյանի հետ) ցրտաբուժության կաբինետ։

Եղել է ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության, ռենտգենաբանության և ճառագայթաբանության պրոբլեմային հանձնաժողովի նախագահ (1978-1992

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Հայրապետյանը Խաչատուրը դեռ փոքր տարիքում որբացել է։ Ծառայել է 6 տարի բանակում ակտիվ մասնակցել է ռուս-թուրքական կռիվներին իսկ 1918 թ. Հայկական հանրապետական բանակում՝ հայ-թուրքական պատերազմին պատերազմի ավարտից հետո նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջանների ազատագրմանը։

1930-ականներին ընտանիքով տեղափոխվում են Երեւան։ Բնակվում էին մեկ հարկանի առանձնատանը որը գնտվում էր թաղված այգիների մեջ նեղ ու ծուռումուռ մի փողոցի վրա՝ Ֆիզկուլտուրնիկների փ. Այգեստան թաղամասում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օդաչու դառնալու՝ դպրոցի տնօրենի առաջարկը չնդունելով հեռացվում է երկու ընկերների հետ։

1942 թ. դպրոցական ընկերների՝ Ռաֆայելի եւ Ալբերտի հետ միասին ընդունվում է առանց ընդունելության քննությունների Բժշկական Տեխնիկում։ Պատերազմի պատճառով ուսումնական տարին կրճատվում էր և արդեն 6 ամիս անց սովորում էին տեխնիկումի 3-րդ կուրսում։ Մ. Հայրապետյանի հուշերից՝ «Խմբերն այնքան էին փոքրացել որ երկրորդ կուրսի ավարտին մնացել էինք 16 հոգով՝ մեծ մասը աղջիկներ, տղաներ վեցը՝ ես Ալբերտը, Ռաֆիկը, Մարտինը, Պետիկն ու Խաչիկը։ Երրորդ կուրսում այս 16 էլ եղանք մեր կուրսի շրջանավարտները»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Հայրապետյանը ամուսնացել է Ռոզա Մարգարյանի հետ։ Ունեցել են երկու դուստր՝ Աննան և Անժելան, երկուսն էլ մասնագիտությամբ բժիշկներ։

Տպագրված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուռուցքաբանություն, Հայրապետյան Մ. Խ. 1997 թ.
  • Կրծքագեղձի հիվանդություններ, Հայրապետյան Մ.Խ., Հայրապետյան Ա.Մ., Երևան 1992 թ.
  • Կլինիկական ուռուցքաբանության ձեռնարկ, Տրապեզնիկով Ն.Ն., Շայն Ա.Ա., Հայրապետյան Մ.Խ. 1990 թ.
  • Ստամոքսային համակարգի ուռուցքներ, Հայրապետյան Մ.Խ. 1989 թ.
  • Բիոպսիա, Հայրապետյան Մ.Խ., 1988 թ.
  • Կլինիկական ուռուցքաբանություն, Հայրապետյան Մ.Խ., 1986 թ.
  • Մասթոպաթիա, Հայրապետյան Մ.Խ., 1985 թ.
  • Դիմա-ծնոտային ուռուցքների կլինիկական ախտորոշումը եւ բուժումը, Հայրապետյան Մ.Խ., 1982 թ.
  • Լիմֆոգրանուլեմատոզ, Հայրապետյան Մ.Խ., Աբրամով Մ.Ղ., 1982 թ.
  • Պարանոցի առաջնային ուռուցքներ, Հայրապետյան Մ.Խ, 1977 թ.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png