Շավիղ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շավիղ Գրիգորյան
Ծնվել էմարտի 28, 1922(1922-03-28)
ԾննդավայրԱլափարս, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 25, 2012(2012-12-25)[1] (90 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Շավիղ Գրիգորյան Վիքիդարանում

Շավիղ Սուրենի Գրիգորյան (մարտի 28, 1922(1922-03-28), Ալափարս, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2012(2012-12-25)[1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2002 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961–1981 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հեղինակել է գիտական մենագրություններ, պատմվածքներ։ Մամուլում հանդես է եկել գիտական բազմաթիվ հոդվածներով։ Եղել է «Սայաթ-Նովա» մշակութային միության գիտխորհրդի և Հայ աշուղների միության նախագահը։ 1999 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ[2]։

Ուսումնասիրությունները վերաբերում են գուսանական և աշուղական երգարվեստի խնդիրներին։ Կազմել է աշուղ Աշխույժի երկերի (1963 թ.), «Ով Հայաստան» (2002 թ.) և այլ ժողովածուներ։ Հեղինակ է «Հայոց հին գուսանական երգերը» (1971 թ.), «Իմ Ջիվանին» (1997 թ.), «Հայ աշուղական գրականության պատմություն» (2002 թ.), «Կարոտի գինը» (1991 թ., իրապատում ակնարկներ, էսսեներ) և այլ գրքերի։ Հայ աշուղների միության նախագահ (2004 թ.)[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սազայի և Ենգի», 1958 թ.
  • «Շիրին, Տաղարան», 1966 թ.
  • «Հովհաննես Թումանյան», 1969 թ.
  • «Աշուղ Սազայի», 1971 թ.
  • «Կարոտի գինը», 1991 թ.
  • «Իմ Ջիվանին», 1997 թ.
  • «Աշուղ Սազայի, Ով Հայաստան», 1998 թ.
  • «Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին», 1999 թ.
  • , «Հայ աշուղական գրականության պատմություն», 2002 թ.
  • «Սայաթ-Նովա», 2004 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://avproduction.am/?ln=am&page=person&id=1961
  2. Շավիղ Գրիգորյանի կենսագրությունը avproduction կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005