Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Ալափարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
ALAPARS SAINT HOLY MOTHER Եկեղեցի Սբ. Աստվածածին 2.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱլափարս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Կառուցման սկիզբ1891
Կառուցման ավարտ1897

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Ալափարս գյուղում։

Եկեղեցին կառուցվել է 1897 թվականին Մակվեցիների կողմից՝ ինչ-որ դեպքերի պատճառով։ Գործի կազմակերպումն ստանձնում է դաբին-խալիֆա Հակոբ Աղաբաբյանը։ Նա մեկնում է Էջմիածին հանդիպելու Խրիմյան Հայրիկ հայոց կաթողիկոսին և նրա համաձայնությունը ստանալու համար։ Ստանալով կաթողիկոսի համաձայնությունը նա վերադառնում է Ալափարս եկեղեցու ճարտարապետի հետ։

1891 թվականի գարնանը փորվում է եկեղեցու հիմքը 30 մետր երկարությամբ և 18 մետր լայնությամբ։ Շինարարությունն իրականացնելու համար Ալեքսանդրապոլից Ալափարս են հրավիրվում մեծահամբավ վարպետներ Աբիսողոմ Զաֆարյանն ու Կարապետը։ Եկեղեցու կառուցմանը օժանդակում են նաև Երևան տեղափոխված Ալափարսեցի մեծահարուստները, Սահակ Սահակյանը տրամադրում է 1000 ռուբլի, որի մասին վկայում են արևելյան պատի արձանագրությունները։ Միասնական ջանքերի շնորհիվ վեր է խոյանում սրբատաշ քարերով կառւցված քառամույթ տաճարը։ Ալափարսի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում կառուցված լավագույն հոգևոր շենքերից մեկն է։

2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի միջոցներով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]