Ագարակաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք[1]
Հիմնադրված է1828 թ.
ԲԾՄ1160 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1301 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ագարակաձոր (Հայաստան)##
Ագարակաձոր (Հայաստան)
Ագարակաձոր (Վայոց ձորի մարզ)##
Ագարակաձոր (Վայոց ձորի մարզ)

Ագարակաձոր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակաձոր գյուղը գտնվում է Արփա գետի ձախ ափին՝ Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանում, ծովի մակարդակից 1120 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 3 կմ դեպի հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 119 կմ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձային է՝ չոր, ցամաքային, ամառները՝ շոգ, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը ներկայիս կառուցվածքով հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Ընդհանուր առմամբ հիշատակվում է դեռևս 12-ից 13-րդ դարերից։ Այն եղել է Օրբելյանների կալվածքը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը՝ Տարսայիճ Օրբելյանը (13-րդ դար) կառուցել է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև՝ Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակաձոր գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[3]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 12 անուն հուշարձանախումբ ընդհանուր 52 անուն հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակաձորի բնակչությունը ներգաղթել է 1828-1829 թվականներին Խոյ, Սալմաստ գավառներից, ինչպես նաև Մակուից։

Ստորև ներկայացված է Ագարակաձոր գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների[4].

Տարի Բնակչություն
1831 216 մարդ [5]
1897 346 մարդ [5]
1914 382 մարդ [5]
1926 277 մարդ [5]
1959 480 մարդ [5]
1970 283 մարդ [5]
1979 930 մարդ [5]
1989 1200 մարդ [6]
2001 1283 մարդ [5]
2011 1301 մարդ [2]


Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակաձոր համայնքում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն ունի 340 տնտեսություն։

Համայնքի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ Մշակում են հացահատիկ, կերային մշակաբույսեր և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, բուծելով խոշոր և մանր եղջերավոր անասուններ։

Արոտավայրերը զբաղեցնում են 912 հա տարածք։ Պահուստային հողերը յուրացվում և օգտագործվում են որպես վարելահողեր։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ և չոր տափաստաններ են, որոնք վերամշակվել են՝ վերածվելով կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։

Արդյունաբերության հիմքը սննդի արդյունաբերությունն է։ Գյուղում գործում են «Ջերմուկ» հանքային ջրերի մեկ գործարան, երկու քարի մշակման արտադրամաս, որոնք օգտագործում են Գնիշիկից և Սիսիանից բերված հումքը։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում հայտնաբերված է տուֆի հանքավայր, բայց այն ունի պահուստային նշանակություն և չի շահագործվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, ստորագրված 20.06.2003 թվականին, (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 540.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ , էջ 50