Շահումյան (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Շահումյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՀարություն Նավասարդյան
Մակերես4.8 կմ²
ԲԾՄ940 մետր
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1451 մարդ (2005)
Խտություն302 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇահումյան
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1130[2]
Շահումյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Շահումյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Շահումյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Աշխարհագրություն

Հեռավորությունը մարզկենտրոնից 28 կմ։ Ընկած է Վաղարշապատ-Աշտարակ ավտոխճուղու վրա։ Նախկինում ունեցել է Խաչի, Մոլադուրսուն, Մուլլադուրսուն, Շաումյան անվանումները։ Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Գյուղի շրջակայքում պահպանված են ավերված եկեղեցու մնացորդներ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Գտնվելու վայրը

Շահումյան գյուղը գտնվում է Գարդմանա գավառում։ Գարդմանա գավառը նույնպես պատմության մեջ տարբեր անուններով է հիշատակվում՝ Գարդմանաձոր, Գարդման, Գարդմանական ձոր, Գարդմանոց ձոր, Գարդմանք ձորն Գարդմանա և այլն։ Գարդման գավառը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նահանգում։ Այն տարածվում է Կոիւրիի աջակողմյան վտակ Շամխորի և նրա ձախ օժանդակ Գարդմանի ավազանում։[3]

Բնակչություն

Գյուղի բնակչության նախնիները 1828-1829 թթ ներգաղթել են Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։

Տարի 1831 1897 1939 1959 1979 2001 2005
Բնակիչ 120 297 291 509 693 1119 1451

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1451 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 27%, աշխատունակներ՝ 63%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 493 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (121 հա), պտղատու (19 հա) և խաղողի այգիները (2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 8 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ՀՀ մարզերի կոդեր
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. Նալթակյան Հովհաննես Մեր գյուղն ու մեր գյուղացիները։-Եր,։ «Զանգակ-97» հրատ․, 2002

Արտաքին հղումներ