Քիմիայի միջազգային օլիմպիադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
29-րդ ՔՄՕ-ի մեդալ

Քիմիայի միջազգային օլիմպիադա (ՔՄՕ, անգլ.՝ IChO, International Chemistry Olympiad), ամենամյա մրցաշար ավագ դպրոցի աշակերտների համար։ ՔՄՕ-ն համարվում է Միջազգային առարկայական օլիմպիադաներից մեկը։ ՔՄՕ-ի հիմնական նպատակն է մեծացնել աշակերտների հետաքրքրվածությունը քիմիայի հանդեպ։ ՔՄՕ-ի Միջազգային ինֆորմացիոն կենտրոնը[1] գտնվում է Բրատիսլավայում, Սլովակիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր գույնով նշված են ՔՄՕ կազմակերպած երկրները, իսկ կապույտ և կանաչ գույներով նշված են այլ մասնակից երկրներ

ՔՄՕ կազմակերպելու գաղափարը առաջին անգամ ի հայտ է եկել 1968 թվականին Չեխոսլովակիայում։ Առաջին օլիմպիադան կայացել է 1968 թվականի մայիսի 18-21 Պրահայում, որին մասնակցել է ընդամենը երեք երկիր։ 1971 թվականին ՔՄՕ-ն չկայացավ ընդունող երկրի ու կազմակերպիչի ոչ ճիշտ պայմանավորվածության պատճառով։ Ներկայումս, Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցում է ավելի քան 70 երկիր (այդ թվում նաև Հայաստանը) և ավելի քան 300 մասնակից։

Օլիմպիադայի կանոններն ու կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր պատվիրակություն կազմված է ոչ ավելի քան 4 աշակերտներից և 2 ղեկավարներից։ Պատվիրակությունը կարող է ներառել նաև հյուրեր և գիտական դիտորդներ։ Աշակերտները պետք է լինեն 20 տարեկանից ցածր և չպետք է սովորեն համալսարանում։ Մասնակցել ցանկացող նոր երկրները պետք է գիտական դիտորդներ ուղարկեն երկու հաջորդական քիմիայի օլիմպիադաներին։

40-րդ ՔՄՕ-ի ոսկե մեդալ

Օլիմպիադան բաղկացած է երկու փուլերից՝ տեսական ու փորձնական։ Երկուսն էլ տևում են 5 ժամ և անց են կացվում երկու տարբեր օրերի ընթացքում (սովորաբար սկզբից անց է կացվում փորձնական փուլը)։ Տեսական փուլը 60 միավոր է, իսկ փորձնականը՝ 40։ Յուրաքանչյուր փուլ գնահատվում է անկախ մյուսի արդյունքից և մասնակցի ընդհանուր միավորը երկու փուլերի միավորների գումարն է կազմում։ Գիտական ժյուրին առաջարկում է խնդիրները, իսկ միջազգային ժյուրին, որը կազմված է բոլոր երկրների ղեկավարներից, քննարկում է խնդիրները և թարգմանում դրանք մայրենի լեզվով։ Մասնակիցները ստանում են խնդիրները իրենց նախընտրած լեզվով։ Այնուհետև մասնակցի աշխատանքը գնահատվում է և՛ գիտական ժյուրիի, և՛ տվյալ երկրի ղեկավարների կողմից։ Մինչև քննությունների ավարտը կամայական շփում ղեկավարների և մասնակիցների միջև արգելված է։

Օլիմպիադան իր մեջ է ներառում քիմիայի տարբեր բնագավառներ՝ օրգանական քիմիա, անօրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա, անալիտիկ քիմիա, բիոքիմիա, սպեկտրոսկոպիա և այլն։ Ամեն տարի ՔՄՕ-ի ընդունող երկիրը կազմում է նախապատրաստական խնդիրներ։ Բոլոր մասնակիցները գնահատվում են իրենց սեփական արդյունքի հիման վրա և թիմային միավոր սահմանված չէ։

Հայաստանի արդյունքները ՔՄՕ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի աշակերտները սկսել են մասնակցել ՔՄՕ-ին սկսած 2006 թվականից։

Մասնակիցների ընտրությունը կատարվում է մի քանի փուլերի ընթացքում. դպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներից հետո ընտրվում են ամենաբարձր գիտելիքներ ցուցադրած աշակերտները և նրանցից կազմվում է օլիմպիական խմբակ, որտեղ էլ շարունակվում են ուսումնակրթական դասընթացները։ Այնուհետև երկու կամ երեք ընտրողական փուլերից հետո որոշվում է մասնակիցների վերջնական ցանկը։

Հայաստանի պատվիրակությունները ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի[2] (ԵՊԲՀ) դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը։

Հայաստանի աշակերտները մասնակցել են 2006-2014 և 2016-2019 թվականների ՔՄՕ-ներին։ 2015 թվականին ՔՄՕ-ն անց է կացվել ք.Բաքվում (Ադրբեջան), որին Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել։

Հ/հ Տարի Վայրը Հայ մասնակիցների թիվը  Ոսկե մեդալ  Արծաթե մեդալ  Բրոնզե մեդալ


 Գովասանագիր
55 2023 Ցյուրիխ, Շվեյցարիա Շվեյցարիա 4 1 - 2 1
54 2022 Տյանցզին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Առցանց 4 - 1 3 -
53 2021 Օսակա, Ճապոնիա Ճապոնիա, Առցանց 4 - - 3 -
52 2020 Ստամբուլ, Թուրքիա Թուրքիա, Առցանց 4 - 1 1 -
51 2019 Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա 4 - - 1 2
50 2018 Բրատիսլավա, Սլովակիա Սլովակիա / Պրահա, Չեխիա Չեխիա 4 - - - -
49 2017 Նախոն-Պատոմ, Թաիլանդ Թաիլանդ 4 - - 2 1
48 2016 Թբիլիսի, Վրաստան Վրաստան 4 - - 1 -
47 2015 Բաքու, Ադրբեջան Ադրբեջան - - - - -
46 2014 Հանոյ, Վիետնամ Վիետնամ 4 - - - -
45 2013 Մոսկվա, Ռուսաստան Ռուսաստան 4 - - 2 -
44 2012 Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 4 - - 4 -
43 2011 Անկարա, Թուրքիա Թուրքիա 4 - - - -
42 2010 Տոկիո, Ճապոնիա Ճապոնիա 4 - - 1 -
41 2009 Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 4 - - - -
40 2008 Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա 4 - - 1 -
39 2007 Մոսկվա, Ռուսաստան Ռուսաստան 3 - 2 1 -
38 2006 Կյոնջու, Հարավային Կորեա Հարավային Կորեա 3 - - - 1

Հայաստանի մասնակիցների արդյունքները ՔՄՕ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը առաջին անգամ մասնակցել է ՔՄՕ-ում 2006 թվականին։ Մինչ օրս հայաստանյան թիմերը արժանացել են 1 ոսկե, 4 արծաթե ու 22 բրոնզե մեդալների և 5 գովասանագրի։

Տարի Մասնակից Դպրոց Դասարան Մրցանակներ
2023 Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան XII  Ոսկե մեդալ
Խառատյան Արման Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց X  Բրոնզե մեդալ


Մխիթարյան Տիգրան «Ֆոտոն» վարժարան XII  Բրոնզե մեդալ


Պետրոսյան Յուրի Քվանտ վարժարան XII  Գովասանագիր
2022 Աղեկյան Հայկ «Հերացի» ա/դ XII  Բրոնզե մեդալ


Սաղեյան Սոնա Քվանտ վարժարան XII  Բրոնզե մեդալ


Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան XI  Արծաթե մեդալ
Հարությունյան Տիգրան Արագածոտնի մարզ, գ․Նորաշենի մ/դ XII  Բրոնզե մեդալ


2021 Աղեկյան Հայկ «Հերացի» ա/դ XI  Բրոնզե մեդալ


Ներսիսյան Սևադա ք․ Հրազդանի թիվ 13 ա/դ XII
Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան X  Բրոնզե մեդալ


Հարությունյան Տիգրան Արագածոտնի մարզ, գ․Նորաշենի մ/դ XI  Բրոնզե մեդալ


2020 Խառատյան Լևոն Վանաձորի N:11 ա/դ XII  Արծաթե մեդալ
Պետրոսյան Արտյոմ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց XII  Բրոնզե մեդալ


Թադևոսյան Գագիկ «Հերացի» ա/դ XII
Հակոբյան Արեն Ֆիզմաթ դպրոց XI
2019 Աղեկյան Մովսես «Հերացի» ավագ դպրոց XII  Բրոնզե մեդալ


Մաթևոսյան Հովհաննես «Հերացի» ավագ դպրոց XII  Գովասանագիր
Խառատյան Լևոն Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց XI  Գովասանագիր
Պետրոսյան Արտյոմ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց XI
2018 Աղեկյան Մովսես «Հերացի» ավագ դպրոց XI
Մաթևոսյան Հովհաննես «Հերացի» ավագ դպրոց XI
Հարությունյան Հրաչուհի Ֆիզմաթ դպրոց XI
Պետրոսյան Նարեկ «Ֆոտոն» վարժարան XII
2017 Խաչատրյան Համլետ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց XII  Բրոնզե մեդալ


Սաղյան Սպարտակ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց XII  Բրոնզե մեդալ


Կիրակոսյան Սուսաննա Երևանի թիվ 184 ավագ դպրոց XII  Գովասանագիր
Պերոսյան Նարեկ «Ֆոտոն» վարժարան XI
2016 Սաղյան Սպարտակ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց XI  Բրոնզե մեդալ


Խաչատրյան Համլետ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց XI
Բատիկյան Սամվել Անանիա Շիրակացու անվան ճեմարան XII
Կիրակոսյան Սուսաննա Երևանի թիվ 184 ավագ դպրոց XII
2014 Խաչատրյան Հրաչյա Նոր Գեղիի թիվ 1 մ/դ XII
Դալլաքյան Օլգերտ Էվրիկա XII
Հարությունյան Արամ Անանիա Շիրակացու անվան ճեմարան XII
Ավթանդիլյան Տիգրան Քվանտ վարժարան XII
2013 Ղարախանյան Վահե Ֆիզմաթ դպրոց XII  Բրոնզե մեդալ


Ծերունյան Վարդգես Ֆիզմաթ դպրոց XII  Բրոնզե մեդալ


Դալլաքյան Օլգերտ Էվրիկա XI
Խաչատրյան Հրաչյա Նոր Գեղիի թիվ 1 մ/դ XI
2012 Գալոյան Ալեքսեյ Քվանտ վարժարան XII  Բրոնզե մեդալ


Չիթչյան Դավիթ Քվանտ վարժարան XII  Բրոնզե մեդալ


Գրիգորյան Լիլիթ Անանիա Շիրակացու անվան ճեմարան XI  Բրոնզե մեդալ


Ղարախանյան Վահե Ֆիզմաթ դպրոց XI  Բրոնզե մեդալ


2011 Գալոյան Ալեքսեյ Քվանտ վարժարան XI
Առաքելյան Աշխեն Էվրիկա XI
Գրիգորյան Լիլիթ Անանիա Շիրակացու անվան ճեմարան X
Ղարախանյան Վահե Ֆիզմաթ դպրոց X
2010 Սարգսյան Էդվարդ Էվրիկա XI  Բրոնզե մեդալ


Ասլանյան Արթուր Ուսում դպրոց XI
Արզումանյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց XI
Թամազյան Վահագն Քվանտ վարժարան XI
2009 Մխիթարյան Սմբատ Քվանտ վարժարան XI
Թամազյան Վահագն Քվանտ վարժարան X
Սարգսյան Էդվարդ Էվրիկա X
Ասլանյան Արթուր Ուսում դպրոց X
2008 Դշխունյան Նարեկ Անանիա Շիրակացու անվան ճեմարան X  Բրոնզե մեդալ


Ղահրամանյան Արշավիր Քվանտ վարժարան X
Ալոյան Տաթևիկ Արմավիրի վարժարան IX
Ղարիբյան Հայկազ Ֆիզմաթ դպրոց IX
2007 Բարդախչյան Սամվել Ֆիզմաթ դպրոց X  Արծաթե մեդալ
Դշխունյան Նարեկ Անանիա Շիրակացու անվան ճեմարան IX  Արծաթե մեդալ
Ղահրամանյան Արշավիր Քվանտ վարժարան IX  Բրոնզե մեդալ


2006 Եպիսկոպոսյան Դավիթ Քվանտ վարժարան X  Գովասանագիր
Բարդախչյան Սամվել Ֆիզմաթ դպրոց X
Դավինյան Անդրանիկ Գյումրու թիվ 1 մ/դ X

Անցած օլիմպիադաները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՄՕ հ/հ Քաղաք Երկիր Ամսաթիվ Մասնակից
երկրների
թիվը
Մասնակիցների
թիվը
Կայք
55 Ցյուրիխ Շվեյցարիա Շվեյցարիա Հուլիս 16-25, 2023 90 355 [3]
54 Տյանցզին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Հուլիս 10-18, 2022 84 326 [4]
53 Օսակա Ճապոնիա Ճապոնիա Հուլիս 25- օգոստոսի 2, 2021 79 309 [5]
52 Ստամբուլ Թուրքիա Թուրքիա Հուլիս 23-29, 2020 60 231 [6]
51 Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա Հուլիս 21-30, 2019 80 --- [7]
50 Բրատիսլավա / Պրահա Սլովակիա Սլովակիա / Չեխիա Չեխիա Հուլիս 19-29, 2018 76 --- [8]
49 Նախոն-Պատոմ Թաիլանդ Թաիլանդ Հուլիս 6-15, 2017 76 --- [9]
48 Թբիլիսի Վրաստան Վրաստան Հուլիս 23-օգոստոսի 1, 2016 82 312 [10]
47 Բաքու Ադրբեջան Ադրբեջան Հուլիս 20-29, 2015 75 292 [11]
46 Հանոյ Վիետնամ Վիետնամ Հուլիս 20-29, 2014 75 291 [12]
45 Մոսկվա Ռուսաստան Ռուսաստան Հուլիս 15-24, 2013 73 291 [13]
44 Վաշինգտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հուլիս 21–30, 2012 72 283 [14]
43 Անկարա Թուրքիա Թուրքիա Հուլիս 9–18, 2011 70 273 [15]
42 Տոկիո Ճապոնիա Ճապոնիա Հոևլիս 19-28, 2010 67 267 [16]
41 Քեմբրիջ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Հուլիս 18-27, 2009 64 250 [17]
40 Բուդապեշտ Հունգարիա Հունգարիա Հուլիս 12-21, 2008 x x [18]
39 Մոսկվա Ռուսաստան Ռուսաստան Հուլիս 15-24, 2007 x x [19]
38 Կյոնջու Հարավային Կորեա Հարավային Կորեա Հուլիս 1-11, 2006 x x [20]
37 Թայբեյ Թայվան Թայվան Հուլիս 16-25, 2005 x [21]
36 Քիլ Գերմանիա Գերմանիա Հուլիս 18-27, 2004 61 233 [22]
35 Աթենք Հունաստան Հունաստան Հուլիս 5-14, 2003 x x [23]
34 Խրոնինգեն  Նիդերլանդներ Հուլիս 5-14, 2002 x x
33 Մումբայ Հնդկաստան Հնդկաստան Հուլիս 6-15, 2001 x x [24]
32 Կոպենհագեն Դանիա Դանիա Հուլիս 2-11, 2000 x x
31 Բանգկոկ Թաիլանդ Թաիլանդ Հուլիս 4-11, 1999 47 184
30 Մելբուրն Ավստրալիա Ավստրալիա Հուլիս 5-14, 1998 47 184
29 Մոնրեալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Հուլիս 6-15, 1997 47 184
28 Մոսկվա Ռուսաստան Ռուսաստան Հուլիս 13-22, 1996 45 175
27 Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Հուլիս 13-20, 1995 42 163
26 Օսլո Նորվեգիա Նորվեգիա Հուլիս 3-11, 1994 39 156
25 Պերուջա Իտալիա Իտալիա Հուլիս 11-22, 1993 38 152
24 Պիցբուրգ և Վաշինգտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հուլիս 11-22, 1992 33 132
23 Լոձ Լեհաստան Լեհաստան Հուլիս 7–15, 1991 30 118
22 Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա Հուլիս 8–17, 1990 28 102
21 Հալե Գերմանիա Գերմանիա Հուլիս 2–10, 1989 26 104
20 Էսպոո Ֆինլանդիա Ֆինլանդիա Հուլիս 2–9, 1988 26 104
19 Վեսպրեմ Հունգարիա Հունգարիա Հուլիս 6–15, 1987 26 103
18 Լեյդեն Նիդերլանդներ Նիդերլանդներ Հուլիս 6–15, 1986 22 86
17 Բրատիսլավա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հուլիս 1–8, 1985 21 83
16 Ֆրանկֆուրտ Գերմանիա Գերմանիա Հուլիս 1–10, 1984 21 84
15 Տիմիշուարա Ռումինիա Ռումինիա Հուլիս 2–11, 1983 18 72
14 Ստոկհոլմ Շվեդիա Շվեդիա Հուլիս 3–12, 1982 17 68
13 Բուրգաս Բուլղարիա Բուլղարիա Հուլիս 13–23, 1981 14 55
12 Լինց Ավստրիա Ավստրիա Հուլիս 13–23, 1980 13 52
11 Սանկտ Պետերբուրգ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հուլիս 2–11, 1979 11 44
10 Տորուն Լեհաստան Լեհաստան Հուլիս 3–13, 1978 12 48
9 Բրատիսլավա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հուլիս 4–14, 1977 12 47
8 Հալե Գերմանիա Գերմանիա Հուլիս 10–19, 1976 12 46
7 Վեսպրեմ Հունգարիա Հունգարիա Հուլիս 1–10, 1975 12 48
6 Բուխարեստ Ռումինիա Ռումինիա Հուլիս 1–10, 1974 9 36
5 Սոֆիա Բուլղարիա Բուլղարիա Հուլիս 1–10, 1973 7 28
4 Մոսկվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հուլիս 1–10, 1972 7 28
չի կայացել — — — 1971
3 Բուդապեշտ Հունգարիա Հունգարիա Հուլիս 1–5, 1970 7 28
2 Կատովիցե Լեհաստան Լեհաստան Հունիս 16–20, 1969 4 20
1 Պրահա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հունիս 18–21, 1968 3 18

x -> անհրաժեշտ տեղեկատվությունը անհասանելի էր համապատասխան կայքէջերում։

Հաջորդ օլիմպիադաները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՄՕ հ/հ Քաղաք Երկիր Տարի Ամսաթիվ Վիճակը Կայքը
58 Ուզբեկստան Ուզբեկստան 2026 Հաստատված չէ
57 ԱՄԷ ԱՄԷ 2025 Հուլիսի Հաստատված չէ
56 Ալ-Ռիադ Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 2024 Հուլիսի 21–31 Հաստատված [25]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՔՄՕ-ի Միջազգային ինֆորմացիոն կենտրոն (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-08-23 Wayback Machine
  2. ԵՊԲՀ (պաշտոնական կայք)
  3. ՔՄՕ 2023 (պաշտոնական կայք)
  4. ՔՄՕ 2022 (պաշտոնական կայք)
  5. ՔՄՕ 2021 (պաշտոնական կայք)
  6. ՔՄՕ 2020 (պաշտոնական կայք)
  7. ՔՄՕ 2019 (պաշտոնական կայք)
  8. ՔՄՕ 2018 (պաշտոնական կայք) Արխիվացված 2018-09-09 Wayback Machine
  9. ՔՄՕ 2017 (պաշտոնական կայք) Արխիվացված 2017-07-06 Wayback Machine
  10. ՔՄՕ 2016 (պաշտոնական կայք)
  11. ՔՄՕ 2015 (պաշտոնական կայք)
  12. ՔՄՕ 2014 (պաշտոնական կայք) Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
  13. ՔՄՕ 2013 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-06-22 Wayback Machine
  14. ՔՄՕ 2012 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-02-12 Wayback Machine
  15. ՔՄՕ 2011 (պաշտոնական կայք)
  16. ՔՄՕ 2010 (պաշտոնական կայք)
  17. ՔՄՕ 2009 (պաշտոնական կայք)
  18. ՔՄՕ 2008 (պաշտոնական կայք)
  19. ՔՄՕ 2007 (պաշտոնական կայք)
  20. ՔՄՕ 2006 (պաշտոնական կայք) Արխիվացված 2015-07-15 Wayback Machine
  21. ՔՄՕ 2005 (պաշտոնական կայք) Արխիվացված 2017-07-14 Wayback Machine
  22. ՔՄՕ 2004 (պաշտոնական կայք)
  23. ՔՄՕ 2003 (պաշտոնական կայք)
  24. ՔՄՕ 2001 (պաշտոնական կայք)
  25. ՔՄՕ 2024 (պաշտոնական կայք)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմիայի միջազգային օլիմպիադա» հոդվածին։