Էսպոո
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Էսպոո | |||
| ֆիններեն՝ Espoon kaupunki շվեդ.՝ Esbo stad | |||
| |||
| 60°12′20″N 24°39′20″E / 60.20556°N 24.65556°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Ուուսիմաա | ||
| Ներքին բաժանում | Pohjois-Espoo?, Vanha-Espoo?, Suur-Tapiola?, Suur-Matinkylä?, Suur-Leppävaara?, Suur-Kauklahti? և Suur-Espoonlahti? | ||
| Հիմնադրված է | 1458 թ. | ||
| Առաջին հիշատակում | 1431 | ||
| Մակերես | 312,35 կմ² | ||
| ԲԾՄ | 27 մետր | ||
| Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] և շվեդերեն[1][2] | ||
| Բնակչություն | ▲325 716 մարդ (դեկտեմբերի 31, 2025)[3] | ||
| Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
| Փոստային դասիչ | 02100–02980 | ||
| Պաշտոնական կայք | espoo.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.) | ||
|
| |||
Էսպոո (ֆիններեն՝ Espoo [ˈespoː], շվեդ.՝ Esbo [ˈɛsbo] Էսբյու), քաղաք Ֆինլանդիայում, երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Տարածքը կազմում է 528,03 կմ², որից 312,29 կմ² ցամաք է, 17,94 կմ² ներքին ջրեր են, իսկ մնացած 197,80 կմ²՝ ծով։
Տեղակայված է երկրի հարավում՝ Բալկանի Ֆիննական ծոցի ափի վրա։ Լինելով Հելսինկիի քաղաք-արբայնակ՝ մտնում է Մեծ Հելսինկիի կազմի մեջ։
Էսպոոն պաշտոնապես համարվում է երկլեզու քաղաք։ Բնակչության մեծ մասը (83,6%) խոսում է ֆիններեն, իսկ մյուսները (8,3%)՝ շվեդերեն։ Բնակչության 8%-ի համար ֆիններենը և շվեդերենը մայրենի լեզուներ չեն։
2012 թվականին Էսպոոն եղել է Ֆինլանդիայի նվազագույն դոտացիոն մունիցիպալիտետը, որը իր գործունեությունը ծավալել է ներքին ինքնաֆինանսավորման հաշվին[4]։ Ըստ 2012 թվականի մունիցիպալիտետական ընտրությունների արդյունքների, կանանց բաժինը քաղաքային սովետում ամենաշատը եղել է Ֆինլանդիայում (ավելի քան 53 %)[5]։ Քաղաքային սովետի ներկայացուցիչը 2013 թվականից մինչև 2015 թվականների ընթացքում եղել է Թիմո Սոյնին` Իսկական ֆիններ կուսակցության առաջնորդը։
Քաղաքի օրը նշվում է օգոստոսի 27-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Բնակչության 1999-2025 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է Հոնկա ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Ֆինլանդիայի Վեյկաուսլիգա բարձրագույն մրցարշավի չեմպիոնատին, ինչպես նաև՝ հոկեյի էսպոո Բլյուզ ակումբը, որը մասնակցում է ֆիննական ՍՄ մրցարշավին։
1990 թվականի մարտի 8-14-ը Բարոնա մրցասպարեզի սառցադաշտում տեղի ունեցավ հոկեյի կանանց առաջնությունը, այդ թվում նաև վերջնախաղը և 3-րդ հորիզոնականի համար պայքարը, որտեղ Ֆինլանդիայի կանանց թիմը հաղթեց Շվեդիայի թիմին 8:2 հաշվով և դարձավ կանանց թիմերի աշխարհի չեմպիոնատի հնգակի բրոնզե մեդալակիր։
Քաղաքակրթություն և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականից քաղաքում գործում է երիտասարդական թատրոն (շվեդ.՝ Unga Teatern), որը Ֆինլանդիայի ամենահին մանկական և պատանեկական թատրոնն է[10]։
Էսպոոն հայտնի մեղեդային դեթ մետալ Children of Bodom խմբի և նրա անդամների մեծ մասի ծննդավայրն է։ Էսպոոյում է գտնվում Բոդոմ լիճը, որտեղ կատարած սպանությունը դարձել է խմբի անվան հիմքը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մորմոնների տաճար
- Fortum ընկերության ղեկավար կայան
- Աալտո համալսարան
- «Serena» ակվապարկ
- Microsoft Mobile ընկերության ղեկավար կայան
- Remedy Entertainment տեսախաղերը ստեղծողների ղեկավար կայան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fortum ընկերության ղեկավար կայան
- Աալտո համալսարանի գլխավոր շինություն
- Microsoft Mobile ընկերության ղեկավար կայան
- էսպոոյի 55 շրջաններ
Հարևան քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաուրա Լեպիստյո՝ ֆիգուրիստ, որը Եվրոպայի առաջնությունյան անհատական կարգում ստացել է երկրի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը։
- Փեթրի Լինդրուս՝ Norther և Ensiferum խմբերի մենակատար։
- Կիմի Ռայկկոնեն՝ Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ։
- Հելվի Հյամյալյայնեն՝ ֆիննական գրող։
- Սեմ Լեյք՝ գրող, Remedy Entertainment-ի սցենարիստ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- 1 2 Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- 1 2 Population growth slowed down in 2025 — Statistics Finland.
- ↑ Больше 100 муниципалитетов живут за счет госдотаций // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 августа 2012.(Ստուգված է 9 օգոստոսի 2012)
- ↑ Горсовет города Эспоо оказался «самым женским», самый «мужской» совет - в Утсйоки // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 29 октября 2012.(Ստուգված է 29 հոկտեմբերի 2012)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ http://vrk.fi/default.aspx?docid=8517&site=3&id=0
- ↑ Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
- ↑ Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
- ↑ «Unga teatern — teatteria lapsille ja nuorille» (ֆիններեն). Unga Teatern. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսպոյի մունիցիպալիտետ (ֆին.)(շվեդ.)(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպոո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
