Կիմի Ռայկկոնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմի Ռայկկոնեն
Kimi-Matias Räikkönen
Kimi Räikkönen Moscow 2013.jpg
Ծնվել է հոկտեմբերի 17, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:17|2|0}}) (36 տարեկան)
Ծննդավայր Էսպոո
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա
Մասնագիտություն Ֆորմուլա 1 ավտոարշավորդ, Q10842936? և ավտոարշավորդ
Ամուսին Եննի Դալման
Պարգևներ և
մրցանակներ
Q1997220?, Q174076? և Q174076?
Հարազատներ եղբայր՝ Ռամի Ռայկկոնեն
Կայք kimiraikkonen.com
Kimi Räikkönen Վիքիպահեստում

Կիմի-Մաթիաս Ռայկկոնեն (ֆին.՝ Kimi-Matias Räikkönen, երբեմն հանդիպում է ազգանվան արտասանության այլ տարբերակ` Ռեյկկյոնեն, որը ավելի մոտ է ֆիներեն հնչողությանը), ֆինն ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի պիլոտ։ 2007 թվականի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն (2003 և 2005 թվականներին)։ Համարվում է ներկայիս լավագույն ավտոարշավորդներից մեկը։

Կիմի Ռայկկոնենը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Ֆինլանդիայում, Էսպոո քաղաքում։ 10 տարեկանից նա մասնակցել է կարտինգի մրցույթներին, որոնցում բավականին մեծ հաջողությունների է հասել։

Իր կարիերան Ֆորմուլա 1-ում սկսել է 2001 թվականից «Զաուբեր» թիմում։ 2002 թվականին նա տեղափոխվեց «Մերսեդես Մակլարեն» թիմ։ Այս թիմում 5 տարի հանդես գալու ընթացքում երկու անգամ դարձավ փոխչեմպիոն։

2007 թվականին տեղափոխվեց Սկուդերիա Ֆերրարի և նույն թվականին դարձավ չեմպիոն։ Հաջորդ տարի նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեկ տարի անց նա ժամանակավորապես լքեց Ֆորմուլա 1-ը, և 2 տարի հանդես եկավ WRC-ում։ 2010 թվականին հանդես եկավ «Citroen Junior» թիմում, իսկ հաջորդ տարի` սեփական մասնավոր «ICE 1 Racing» թիմում։

2012 թվականին պայմանագիր կնքեց Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի հետ 2 տարի այդ թիմում հանդես գալու վերաբերյալ։

«Լոտուս»-ում նա նույնպես հաջող ելույթ ունեցավ և ավարտեց մրցաշարը երրորդ հորիզոնականում։

2014 թվականից Ռայկկոնենը կրկին սկսեց հանդես գալ Ferarri-ում, որտեղ նրա թիմակիցն է աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]