Մեգապոլիսների առարկայական օլիմպիադա
Մեգապոլիսների առարկայական օլիմպիադա, (ՄԱՕ) միջազգային թիմային ամենամյա մրցույթ է դպրոցականների համար մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգապոլիսների առարկայական օլիմպիադան անցկացվում է ամեն տարի Մոսկվայի քաղաքապետի նախաձեռնությամբ։ Նրանում մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ, ովքեր բնակվում են աշխարհի մեծ քաղաքներում /մեգապոլիսներում/։ Առաջին օլիմպիադան անց է կացվել 2016 թ.-ին, որի ժամանակ մասնակցել են 173 աշակերտներ 22 մեծ քաղաքներից։
Մրցույթն անց է կացվում մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից, որոնց կարող են մասնակցել յուրաքանչյուր թիմի 8-ական և յուրաքանչյուր առարկայից 2-ական աշակերտ։ Մասնակից քաղաքների կողմից թիմի ղեկավար կազմում կարող են ընդգրկվել երեք մասնագետ-ուսուցիչներ մաթեմատիկա և ինֆորմատիկա, ֆիզիկա ու քիմիա առարկաներից, որոնք կարող են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից մայրենի լեզվով թարգմանել առաջադրանքները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, մասնակցել աշխատանքների բողոքարկմանը։ Թիմի ղեկավարներից մեկը միաժամանակ հանդիսանում է կոնտակտային անձ և կազմակերպիչներին է տրամադրում տեղեկատվություն թիմի մասին գրանցման բոլոր փուլերում։ Մրցույթը բաղկացած է բլից-տուրից և երկու հիմնական փուլերից[1]։
Բլից-տուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլից-տուրի ժամանակ յուրաքանչյուր թիմին առաջարկվում է լուծել 80 առաջադրանք երկու ժամվա ընթացքում, և այստեղ կարևորը ոչ միայն առաջադրանքների ճիշտ կատարելն է, այլ նաև արագությունը։ Բլից-տուրը ինքնուրույն մրցույթ է և նրա արդյունքը չի հաշվարկվում հիմնական փուլերի արդյունքների հետ։ Բլից-տուրի առաջադրանքների բարդությունը համապատասխանում է դպրոցական ավարտական քննությունների մակարդակին և նրանում կարող են ընդգրկվել մասնակից քաղաքների թիմերի ղեկավարների կողմից առաջարկված երկուական առաջադրանքներ յուրաքանչյուր առարկայից, որոնք բավարարում են որոշակի պայմանների /պատասխանները պետք է լինեն ընտրովի, որոնցից ճիշտ է միայն մեկը, կամ ամբողջ թիվ/։
Հիմնական փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթի հիմնական փուլերը կախված են առարկայից։ Մասնավորապես, ֆիզիկա և քիմիա առարկաների փուլերը բաժանված են տեսական և փորձարարական մասերից, իսկ մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների երկու փուլերում էլ կատարում են նմանատիպ առաջադրանքներ։ ՄԱՕ-ի երկու փուլերի առաջադրանքները կազմում են մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ռուսական թիմերի միջազգային օլիմպիադաների ղեկավարների կողմից։ Առաջադրանքների բարդությունը մոտավորապես համապատասխանում է տվյալ առարկայի միջազգային օլիմպիադայի մակարդակին։ Մասնակիցների աշխատանքները ստուգվում են միջազգային ժյուրիի կողմից, որի անդամներն են մեծ գիտնականներ և հայտնի ուսուցիչներ։
Մշակութային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱՕ-ի մասնակիցներին ոչ միայն սպասվում է լարված մրցակցություն, այլ նաև հարուստ մշակութային ծրագրեր։ Նրանց համար նախատեսված է էքսկուրսիաներ, այցելություն թանգարաններ, զբոսնք ջերմանավով և ոտքով։ Մշակութային ծրագրերը բոլորի համար մեծ տպավորություններ և հնարավորություն է տալիս ձեռք բերել ընկերներ ամբողջ աշխարհում։
Անցած մրցույթների թվային տվյալներ և որոշ արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան քաղաքի թիմը առաջին անգամ ՄԱՕ-ին մասնակցել է 2016 թվականին։ Թիմային մրցույթների թվային տվյալները և որոշ արդյունքները բերված են աղյուսակում։
ՄԱՕ-ի հ/հ Տարի | Քաղաքների թիվը | Մասնակիցների թիվը | 1-ին կարգի մրցանակակիր թիմեր | Երևան քաղաքի թիմի արդյունքը |
---|---|---|---|---|
6 / 2021 | 35 | 257 | Մոսկվա, Բուխարեստ, Սանկտ-Պետերբուրգ, Կրակով, Հոնկոնգ, Հանոյ | 2-րդ կարգ |
5 / 2020 | 31 | 224 | Մոսկվա, Հանոյ, Բուխարեստ, Հոնկոնգ, Կրակով | 2-րդ կարգ |
4 / 2019 | 45 | 352 | Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Շանհայ | 3-րդ կարգ |
3 / 2018 | 33 | 257 | Մոսկվա, Շանհայ, Սանկտ-Պետերբուրգ, Հոնկոնգ | 2-րդ կարգ |
2 / 2017 | 36 | 276 | Մոսկվա, Հոնկոնգ, Շանհայ | Չեն մասնակցել |
1 / 2016 | 22 | 173 | Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Բելգրադ | 2-րդ կարգ |
Երևան քաղաքի թիմի մասնակիցների անհատական արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան քաղաքի թիմի կազմում ՄԱՕ-ին մինչ օրս մասնակցել են 40 աշակերտներ, ովքեր անհատական արդյունքներով արժանացել են 18 արծաթե և 13 բրոնզե մեդալների։ ՄԱՕ-ի անհատական արդյունքները բերված են աղյուսակում։
ՄԱՕ-ի հ/հ Տարի | Մասնակից | Կրթօջախ | Առարկա | Մեդալ | Ղեկավար |
---|---|---|---|---|---|
6 / 2021 | Ասատրյան Վահրամ | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]() |
Մկրտումյան Նարեկ |
Համբարձումյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]() |
||
Խալաթյան Արայի | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | ![]() |
Մուրադյան Լևոն | |
Պարզյան Ռազմիկ | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | |||
Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Թոփչյան Հրանտ | ||
Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | |||
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | Քիմիա | ![]() |
Դավինյան Անդրանիկ | |
Աղեկյան Հայկ | Հերացի ա/դ | Քիմիա | ![]() |
||
5 / 2020 | Կարագուլյան Մհեր | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]() |
Ասատրյան Գուրգեն |
Բաբասյան Էրիկ | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | |||
Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | ![]() |
Անդրեասյան Արմեն | |
Կոստանյան Էմիլ | Ֆիզմաթ դպրոց | Ինֆորմատիկա | ![]() |
||
Գյոլեցյան Արտաշես | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | ![]() |
Կուրղինյան Բիլոր | |
Կարախանյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | |||
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | Քիմիա | ![]() |
Դավինյան Անդրանիկ | |
Աղեկյան Հայկ | Հերացի ա/դ | Քիմիա | |||
4 / 2019 | Դիլանյան Վաչագան | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]() |
Մինասյան Դավիթ |
Արզումանյան Լորետա | Քվանտ վարժարան | Մաթեմատիկա | ![]() |
||
Անդրեասյան Սամվել | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | ![]() |
||
Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | ![]() |
||
Հունանյան Եվա | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | ![]() |
Թոփչյան Հրանտ | |
Կիրակոսյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | ![]() |
||
Հակոբյան Արեն | Ֆիզմաթ դպրոց | Քիմիա | ![]() |
Հակոբյան Ռոբերտ | |
Բոյաջյան Զոհրաբ | Հերացի ա/դ | Քիմիա | |||
3 / 2018 | Փանոսյան Լյովա | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]() |
Մինասյան Դավիթ |
Չթչյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]()
| ||
Անդրեասյան Սամվել | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | ![]()
| ||
Բեգլարյան Նարեկ | Ֆիզմաթ դպրոց | Ինֆորմատիկա | ![]()
| ||
Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | ![]() |
||
Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | ![]()
| ||
Աղեկյան Մովսես | Հերացի ա/դ | Քիմիա | ![]() |
Սիմոնյան Սոնյա | |
Մաթևոսյան Հովհաննես | Հերացի ա/դ | Քիմիա | ![]()
| ||
2 / 2017 | Երևանի թիմը չի մասնակցել ՄԱՕ-ին | ||||
1 / 2016 | Մկրտչյան Միքայել | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]() |
Մինասյան Դավիթ |
Ներսիսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | ![]() | ||
Միքաելյան Համլետ | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | ![]()
| ||
Գալստյան Խաժակ | Ֆիզմաթ դպրոց | Ինֆորմատիկա | ![]() | ||
Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | ![]() |
Կուրղինյան Բիլոր | |
Եղիազարյան Միքայել | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | |||
Հարությունյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | Քիմիա | ![]() |
||
Հարությունյան Հրաչուհի | Ֆիզմաթ դպրոց | Քիմիա |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱՕ, 2021 թվական
ՄԱՕ, 2021 թվական
ՄԱՕ, 2021 թվական
ՄԱՕ, 2021 թվական
ՄԱՕ, 2021 թվական
ՄԱՕ, 2021 թվական
ՄԱՕ, 2019 թվական
ՄԱՕ, 2019 թվական
ՄԱՕ, 2019 թվական
ՄԱՕ, 2019 թվական
ՄԱՕ, 2018 թվական
ՄԱՕ, 2018 թվական
ՄԱՕ, 2018 թվական
ՄԱՕ, 2016 թվական
ՄԱՕ, 2016 թվական
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՄԱՕ-ի պաշտոնական կայքը (ռուսերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-08-ին։ Վերցված է 2018-10-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավարտվեց ՄԵԳԱՊՈԼԻՍՆԵՐԻ 3-րդ միջազգային օլիմպիադան
- Հուշանվերներ՝ Մեգապոլիսների միջազգային օլիմպիադայում 2-րդ կարգի արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին
- Մեգապոլիսների օլիմպիադա 2016
- Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում
- Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին
|