Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա (ԻՄՕ) (անգլ.՝ IOI, International Olympiad in Informatics), դպրոցականների միջև ամենամյա մրցույթ ինֆորմատիկա առարկայից։ ԻՄՕ-ն առաջին անգամ անց է կացվել 1989 թվականին։
Մրցույթը բաղկացած է երկու օրից, որոնցում մասնակիցներին առաջարկվում է լուծել և գրել ալգորիթմական խնդիրների համար ծրագրեր։ Մասնակիցները մրցում են անհատապես, յուրաքանչյուր երկրից կարող են մասնակցել ոչ ավել, քան չորս մասնակից (2009 թվականին մասնակից երկրների թիվը կազմեց 85)։ Մասնակիցները սովորաբար ընտրվում են ազգային մրցույթների արդյունքում։
Մրցույթի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի յուրաքանչյուր օր մասնակիցներին սովորաբար առաջարկվում է լուծել երեք (2009-2010 թվականներին՝ չորս) խնդիր հինգ ժամվա ընթացքում։ Յուրաքանչյուր մասնակից լուծում է խնդիրները ինքնուրույն, օգտվելով մի համակարգչից։ Խստիվ արգելվում է մեկ այլ մասնակցի հետ շփումը, ուսումնական դասագրքերից օգտվելը և այլն։ Սովորաբար խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է գրել ծրագիր C, C++ կամ Pascal լեզուներով և այն ուղարկել մինչև մրցույթի հինգերորդ ժամի լրանալը։ Մրցույթից հետո ծրագիրը գնահատվում է այն գաղտնի թեստերով (սովորաբար՝ 10-20 թեստեր) անցկացնելու արդյունքում։ Մասնակիցը ստանում է միավորներ յուրաքանչյուր ճիշտ լուծված թեստի համար, պայմանով, որ ծրագրի աշխատանքի ժամանակը և նրա կողմից օգտագործված հիշողության ծավալը տեղավորվում է խնդրի լուծման պայմանների մեջ նշված սահմանափակումներին։ Երբեմն անհրաժեշտություն է լինում մասնակիցներին շփվելու գաղտնի գրադարանի հետ։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել խնդիրներ ոչֆիկսված մուտքային տվյալներով, որոնք կախված են մասնակցի ծրագրի ռեակցիայից, օրինակ, խաղերի դեպքում։ Կան նաև խնդիրներ բաց մուտքային տվյալներով, այսինքն, մրցույթի սկզբում մասնակցին տրվում են թեստեր, որոնց պատասխանները նա պետք է ուղարկի խնդիրը լուծող ծրագրի հետ միասին։ Այսպիսով, մասնակիցը կարող է ընտրել. լուծել խնդիրը ձեռքով, գրել ծրագիր, որը կլուծի նրա փոխարեն, կամ կհամատեղի այդ երկու մեթոդները։
Երկու օրերի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի ստացված միավորները գումարվում են առանձին-առանձին։ Պարգևատրման արարողության ժամանակ մասնակիցները պարգևատրվում են ըստ վարկանիշի, որը ձևավորվում է հավաքված միավորների գումարի հիման վրա։ Մասնակիցների 50%-ից ոչ ավելին պարգևատրվում է մեդալներով այնպես, որ ոսկի:արծաթ:բրոնզ:առանց մեդալի հարաբերակցությունը կազմի մոտավորապես 1:2:3:6-ի (այսինքն, մասնակիցների 1/12-րդ մասը ստանում է ոսկե մեդալներ)։
Անցած օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջիկա օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վայրը | Երկիրը | Անցկացման ժամանակը |
2027 | Պոտսդամ | Գերմանիա | 2027 |
2026 | Ուզբեկստան | 2026 | |
2025 | Սուկրե | Բոլիվիա | Հուլիսի 27—Օգոստոսի 3, 2025 |
2024 | Ալեքսանդրիա | Եգիպտոս | Սեպտեմբերի 1—8, 2024 |
2023 | Սեգեդ | Հունգարիա | Օգոստոսի 28—Սեպտեմբերի 4, 2023 |
Հայաստանի մասնակիցների արդյունքներն ԻՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը առաջին անգամ մասնակցել է ԻՄՕ-ում 1996 թվականին։ Հայաստանյան թիմերը արժանացել են 1 ոսկե, 7 արծաթե և 31 բրոնզե մեդալների /չեն մասնակցել 1997 թվականին/։
Տարի | Մասնակից | Կրթօջախ | Մրցանակներ | Ղեկավար | Գիտական ղեկավար |
---|---|---|---|---|---|
2023 | Եգորյան Ծովակ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ
|
Անդրեասյան Արմեն | Անդրեասյան Սամվել |
Գևորգյան Գագիկ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ
|
|||
Աբելյան Սամվել | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ
|
|||
Պետրոսյան Համլետ | Քվանտ վարժարան | ||||
2022 | Խալաթյան Արայի | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Մուրադյան Լևոն |
Գևորգյան Գագիկ | Քվանտ վարժարան | ||||
Աբելյան Սամվել | Ֆիզմաթ դպրոց | ||||
Պետրոսյան Համլետ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
2021 | Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Արծաթե մեդալ | Անդրեասյան Արմեն | Մուրադյան Լևոն |
Կոստանյան Էմիլ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | |||
Խալաթյան Արայի | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Խաչատրյան Աննա | Ֆիզմաթ դպրոց | ||||
2020 | Կոստանյան Էմիլ | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն |
Անդրեասյան Սամվել | Քվանտ վարժարան | Արծաթե մեդալ | |||
Խալաթյան Արայի | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
2019 | Անդրեասյան Սամվել | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | |
Վարդանյան Վարդան | Քվանտ վարժարան | ||||
Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Մարգարյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | ||||
2018 | Մարտիրոսյան Վահան | Ֆիզմաթ դպրոց | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն | |
Մաղաքյան Գագիկ | Ֆիզմաթ դպրոց | ||||
Ադամյան Ալեն | Քվանտ վարժարան | ||||
Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | ||||
2017 | Գալստյան Խաժակ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն |
Միքաելյան Համլետ | Քվանտ վարժարան | ||||
Մարտիրոսյան Վահան | Ֆիզմաթ դպրոց | ||||
Մաղաքյան Գագիկ | Ֆիզմաթ դպրոց | ||||
2016 | Շահինյան Մուշեղ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Համբարձումյան Կարեն, Հարությունյան Հրայր |
Մուրադյան Լևոն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | |||
Մաթևոսյան Աշոտ | Քվանտ վարժարան | ||||
Մկրտումյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | ||||
2015 | Շահինյան Մուշեղ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն |
Գրիգորյան Էդուարդ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Գևորգյան Ալբերտ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Մարտին Միրաքյան | Այբ դպրոց | ||||
2014 | Շահինյան Մուշեղ | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն |
Գրիգորյան Էդուարդ | Քվանտ վարժարան | Արծաթե մեդալ | |||
Գալստյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | |||
Հայրապետյան Սպարիկ | Այբ դպրոց | Բրոնզե մեդալ | |||
2013 | Սահակյան Ալբերտ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն |
Համբարձումյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | ||||
Մինասյան Էդգար | Ֆիզմաթ դպրոց | ||||
Գրիգորյան Էդուարդ | Քվանտ վարժարան | ||||
2012 | Մամիկոնյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Փիլիպոսյան Տիգրան |
Հարությունյան Հրայր | Գորիսի թիվ 4 դպրոց | Բրոնզե մեդալ | |||
Վարդանյան Արմեն | Ֆիզմաթ դպրոց | ||||
Դավթյան Ռոբերտ | Քվանտ վարժարան | ||||
2011 | Վարդանյան Արմեն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Սարիբեկյան Հայկ |
Դավթյան Ռոբերտ | Ֆիզմաթ դպրոց | ||||
Մամիկոնյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | ||||
Գրիգորյան Էդուարդ | Քվանտ վարժարան | ||||
2010 | Տեփանյան Հայկ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն |
Չատրչյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Վարդանյան Արմեն | Ֆիզմաթ դպրոց | ||||
Գրիգորյան Էդուարդ | Քվանտ վարժարան | ||||
2009 | Սարիբեկյան Հայկ | Քվանտ վարժարան | Արծաթե մեդալ | Անդրեասյան Արմեն | Հայկազյան Լևոն |
Սուքիասյան Միքայել | թիվ 67 դպրոց | Բրոնզե մեդալ | |||
Տեփանյան Հայկ | Քվանտ վարժարան | ||||
Չատրչյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | ||||
2008 | Սարիբեկյան Հայկ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Փիլիպոսյան Էդուարդ |
Կարապետյան Մարտուն | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Հակոբյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | ||||
Բլրցյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | ||||
2007 | Շատախցյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | Դումանյան Վահրամ | Անդրեասյան Արմեն |
Կարապետյան Մարտուն | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Սարիբեկյան Հայկ | Քվանտ վարժարան | ||||
Կոստանդյան Կարապետ | Քվանտ վարժարան | ||||
2006 | Մնացականյան Արմեն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Գասպարյան Կիրակոս |
Շատախցյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | ||||
Նալբանդյան Վահագն | Ֆիզմաթ դպրոց | ||||
Կոստանդյան Կարապետ | Քվանտ վարժարան | ||||
2005 | Մուսոյան Վահե | Քվանտ վարժարան | Ոսկե մեդալ | Անդրեասյան Արմեն | Ասլամազյան Գևորգ |
Մնացականյան Արմեն | Ֆիզմաթ դպրոց | ||||
Ծիրունյան Արմեն | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | ||||
Գուլյան Վահե | թիվ 129 դպրոց | ||||
2004 | Մուսոյան Վահե | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Ասլամազյան Գևորգ |
Հայոցյան Հայկ | Քվանտ վարժարան | ||||
Սողոմոնյան Մկրտիչ | Քվանտ վարժարան | ||||
Գուլյան Վահե | ՀԱՊՀ ա/դ | ||||
2003 | Մուսոյան Վահե | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | Անդրեասյան Արմեն | Սողոյան Սպարտակ |
Գևորգյան Սարգիս | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | |||
Հայոցյան Հայկ | Քվանտ վարժարան | ||||
Հայկազյան Լևոն | Ֆոտոն վարժարան | ||||
2002 | Հայկազյան Դավիթ | Ֆոտոն վարժարան | Բրոնզե մեդալ | Փիլիպոսյան Տիգրան | |
Սիմոնյան Վահան | Քվանտ վարժարան | ||||
2001 | Հայկազյան Դավիթ | Ֆոտոն վարժարան | Եղիազարյան Վլադիմիր | Փիլիպոսյան Տիգրան | |
Հակոբյան Ռուբեն | ՀԱՊՀ ա/դ | ||||
Սիմոնյան Վահան | Քվանտ վարժարան | ||||
Բելլույան Մինաս | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | ||||
2000 | Հարությունյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Եղիազարյան Վլադիմիր | Աբրահամյան Արտաշես | |
Մկրտչյան Սևակ | Ֆիզմաթ դպրոց | ||||
Բեկետովսկի Արեգ | Քվանտ վարժարան | ||||
Բելլույան Մինաս | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | ||||
1999 | Հարությունյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Եղիազարյան Վլադիմիր | Աբրահամյան Արտաշես | |
Մկրտչյան Սևակ | Ֆիզմաթ դպրոց | ||||
Կոշտոյան Արտակ | Ֆոտոն վարժարան | ||||
Գյուրջյան Սևադա | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | ||||
1998 | Պողոսյան Սամվել | Քվանտ վարժարան | Եղիազարյան Վլադիմիր | Աբրահամյան Արտաշես | |
Կոշտոյան Արտակ | Ֆոտոն վարժարան | ||||
Գյուրջյան Սևադա | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | ||||
Գեոլեցյան Գրիգոր | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | ||||
1996 | Հայրապետյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | Եղիազարյան Վլադիմիր | Աբրահամյան Արտաշես | |
Հայրապետյան Արա | Ֆիզմաթ դպրոց | ||||
Պողոսյան Վահագն | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | ||||
Պետրոսյան Սահակ | թիվ 132 դպրոց |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ
- ԻՄՕ-ի միջազգային կոմիտեի կայքը
- ԻՄՕ-ի քարտուղարության կայքը
- Օլիմպիադայի նախկին ֆորումը (փակվել էր և հետագայում բացվեց որպես զուտ չինական ֆորում ծրագրավորումից)
- Լուսանկարներ մի շարք անցած օլիմպիադաներից
|