Քվանտ վարժարան
Քվանտ վարժարան | |
---|---|
Տեսակ | վարժարան |
Հիմնադրված է | 1991 |
Տնօրեն | Ռոբերտ Վարդանյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շենգավիթ վարչական շրջան |
Հասցե | Երևան, Բագրատունյաց 23/2 |
Կայք | eschool.am |
Քվանտ վարժարան, Հայաստանի Հանրապետության փորձարարական, ոչ պետական առաջին դպրոց։ Հիմնադրվել է 1991 թվականի սեպտեմբերին։ Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ[1]։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քվանտ վարժարանում ընդունելությունը կատարվում է սահմանված կարգով։
Ընթացիկ կարգից զատ կատարվում է նաև մրցութային կերպով՝ օժտված երեխաների համար, որը վարժարանում գործում է 1996 թվականից սկսած։ Մրցույթում հաղթողները վարժարանում սովորում են անվճար կամ արտոնյալ պայմաններով, իսկ առավելագույն միավորներ ձեռք բերած աշակերտներին շնորհվում է կրթաթոշակ։
Դասապրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով՝ հետևյալ հոսքերով.
- ֆիզիկամաթեմատիկական
- քիմիակենսաբանական
- պատմաբանասիրական
- տնտեսագիտական
- Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր, ընդ որում առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ՝ միջազգային հոսքը՝ 11-րդ դասարանից սկսած։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Քվանտ» վարժարանի պաշտոնական կայք»։ eschool.am։ Վերցված է 2021-07-13