Լեզվաբանության միջազգային օլիմպիադա
Լեզվաբանության միջազգային օլիմպիադան (IOL) տասներկու միջազգային գիտական օլիմպիադաների մեջ նորագույններից է։ Լեզվաբանության միջազգային օլիմպիադայի հապավումը հետևյալն է` IOL (International Linguistics Olympiad): Այս օլիմպիադան նպաստում է մաթեմատիկական, տեսական լեզվաբանության և տրամաբանության ոլորտների առաջընթացին[1]։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվաբանության միջազգային օլիմպիադան տարբերվում է մյուս գիտական օլիմպիադաներից, քանի որ օլիմպիադան իր մեջ ընդգրկում և՛ անհատական, և՛ թիմային մրցույթներ։ Անհատական մրցույթը բաղկացած է 5 խնդիրներից, որոնք ընդգրկում են տեսական, մաթեմատիկական և կիրառական լեզվաբանության հիմնական ոլորտները` հնչյունաբանություն, մորֆոլոգիա, իմաստաբանություն և այլն, որոնք պետք է լուծվեն վեց ժամվա ընթացքում։
Սկսած երկրորդ միջազգային օլիմպիադայից թիմային մրցույթը բաղկացած է լինում մեկ բավականին դժվար և ժամանակատար խնդրից։ Աշակերտներին տրված է լինում 3-4 ժամ խնդիրը լուծելու համար։
Գրեթե բոլոր միջազգային գիտական օլիմպիադաների նման, այստեղ նույնպես խնդիրները թարգմանվում են մի քանի լեզուներով, և ուստի այն պետք է գրված լինի որևէ լեզվական սահմանափակումներից ազատ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն մյուս օլիմպիադաների, խնդիրների թարգմանությունները տրամադրվում են բազմալեզու խնդիրների կոմիտեի կողմից, քանի որ մրցակիցները կարող են որոշակի առավելություններ ձեռք բերել, եթե նրանք ծանոթ լինեն միմյանց։ Խնդիրները հիմնականում թարգմանված են աշխարհի համեմատաբար հայտնի լեզուներով։ Մասնակից երկրները հնարավորություն ունեն ընտրելու իրենց հարմար 6000 լեզուներից մեկը (չհաշված մեռած լեզուները)։ Հանձնաժողովը կարող է չօգտագործել արհեստական կամ գեղարվեստական լեզվի միջամտությունները։ Մարզիչները իրավունք ունեն աշխատել իրենց թիմերի հետ ողջ շաբաթվա ընթացքում։
Ամեն դեպքում լավագույն մեթոդը այս խնդիրները լուծելու համար վերլուծական և դեդուկիվ մտածելակերպն է, քանի որ բոլոր լուծումները պետք է լինեն մանրամասն շարադրված։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ դպրոցականների համար նախատեսված առաջին լեզվական օլիմպիադան կազմակերպվել է 1965 թվականին՝ Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, Ալֆրեդ Զուրինսկու նախաձեռնությամբ (1938-1991 թվականներ)։ Օլիմպիադային իրենց մասնակցությունն ունեցան նաև մաթեմատիկոս Վլադիմիր Անդրեևիչ Յուսպեսկին, լեզվաբաններ Ալեքսանդր Կիբրիկը, Աննա Պոլիվանովան և Անդրեյ Զալիզնյակը։ Այն պարբերաբար անցկացվում էր մինչև 1982 թվականը և վերսկսվեց 1988 թվականին։ Նմանատիպ օլիմպիադաներ կազմակերպվեցին նաև Բուլղարիայում (1984 թվական ), ԱՄՆ-ի Օրեգոն (1988 թվական ) և Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքումներում (1995 թվական )։ Բուլղարիայի օլիմպիադայի բավականին լավ արդյունքներից հետո օլիմպիադան միջազգայնացվեց։
Անցկացման վայրեր ըստ տարիների
Լեզվաբանության միջազգային օլիմպիադան առաջին անգամ պաշտոնապես տեղի ունեցավ 2003 թվականի սեպտեմբերի 6-12-ը Բորովեցսկում կազմակերպված Ալեքսանդր Կիբրիկի և ևս 6 երկրների` Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիա, Նիդերլանդների և Ռուսաստանի հետ միասին։ Առաջին Միջազգային ժյուրիի կազմի մեջ մտնում էին Իվան Դերջանսկին (Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ), Ալեքսանդր Բերդիշևսկին (ՄՊՀ), Բորիս Իոմինը (Ռուսաց լեզվի ինստիտուտ)[2] և Ելենա Մուրավենկոն (ՌԴ Պետական համալսարանի ռուսաց լեզվի բաժին)։ Անհատական մրցույթի հինգ խնդիրները վերաբերում էին Հակոբ Լինբախի «Transcendental algebra» համակարգին, եգիպտական արաբերենին, Ադիգեին և ֆրանսերենին։ Թիմային մրցույթը բաղկացած էր երեք խնդրից`Թոուչարյանական լեզվից, ենթագրերի օգտագործուման մեթոդներից և կատարողական բայերից։
Լեզվաբանության երկրորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2004 թվականի օգոստոսի 2-ից 6-ը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության[3] Հումանիտար Համալսարանում։ Մասնակցեցին յոթ երկրներ, իսկ Լեհաստանը, Սերբիան և Չեռնոգորիայի ունեցան իրենց առաջին մասնակցությունը։ Անհատական մրցույթի հինգ խնդիրը եղել է լատիներեն, անգլերեն և այլն։ Թիմային խնդիրը հայերեն էր։
Լեզվաբանության երրորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2005 թվականի օգոստոսի 8-ից 12-ը Նիդերլանդների Լեյդեն քաղաքում, որին առաջին անգամ մասնակցեց 9 երկիր։
Լեզվաբանության չորրորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2006 թվականի օգոստոսի 1-ից 6-ը Տարտուի համալսարանում` Էստոնիայի Տարտու քաղաքում[4]։ Ռենատե Պաջուսուուի նախագահությամբ և 13 թիմերի մասնակցությամբ։ Լեզվաբանության չորրորդ միջազգային օլիմպիադայի առաջին անգամ մասնակցում էր Լիտվան։ Թիմային խնդիրը ամերիկյան ժեստերի լեզվով էր։
Լեզվաբանության հինգերորդ միջազգային օլիմպիադան անցկացվեց 2007 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում[5]։ Ստանիսլավ Գյուրևիչի նախագահությամբ, 15 թիմերի մասնակցությամբ։ Այս օլիմպիադային ԱՄՆ-ի թիմը մասնակցեց առաջին անգամ։ Այդ տարում որոշվեց, որ յուրաքանչյուր երկիր կարող է մեկ կամ երկու թիմեր ուղարկել, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած պետք է լինի չորս աշակերտից, առաջին թիմի ծախսերը լիարժեքորեն ընդունվում են ընդունող երկրի կողմից։ Բացի այդ, հյուրընկալող երկիրը կարող էր ուղարկել երրորդ թիմ։ Անհատական մրցույթի հինգ խնդիրը վերաբերվում էին վրացերենին, թաթարերենին, թուրքերենին և այլն։ Թիմային խնդիրը Հավայան կղզիների տոհմաբանական պայմանանշաններով էր։
Լեզվաբանության վեցերերդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսի 4-ից 9-ը, Բուլղարիայի Սաննի լողափի մոտակայքում[6]։ Իլիանա Ռայեայի գլխավորությամբ և 16 թիմերի մասնակցությամբ։ Առաջին անգամ էին մասնակցում Գերմանիան, Սլովենիան և Հարավային Կորեան։ Խնդիրների կոմիտեն նախագահում էր Իվան Դերջանսկին։ Թիմային խնդիրը «Մանդարին»-ի և «Կանտոնե»-ի մասին էր։
Լեզվաբանության յոթերորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2009 թվականի հուլիսի 26-ից մինչև 31-ը, Վրոկլավի համալսարանում` Լեհաստանի Վրոկլավ քաղաքում։ Մայքլ Միլվինսկու գլխավորությամբ և 23 թիմերի մասնակցությամբ։ Առաջին անգամ մասնակցում էին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը և Իռլանդիան։ Խնդիրների կոմիտեն նախագահում էր Տոդոր Չենկովը (Լայոնի համալսարան, Ֆրանսիա)։ Հինգ անհատական խնդիրներն իրենց մեջ ներառում էին Սուլկա լեզվի, Մանինկայի և Բամանայի լեզուների նշանները։ Թիմային խնդիրը վիետնամերեն էր։
Լեզվաբանության ութերորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2010 թվականի հուլիսի 19-ից 24-ը` Շվեդիայում[7] : Նախագահ Հեդվիգ Սկիգարթի և 26 թիմերի մասնակցությամբ։ Առաջին անգամ մասնակցում էին Նորվեգիայի և Սինգապուրի թիմերը։ Խնդիրների կոմիտեն նախագահում էր Ալեքսանդր Պիպերսկին։ Թիմային խնդիրը լուծելու համար պետք էր քաղվածքներ թարգմանել մոնղոլական բառարանից ։
Լեզվաբանության իններորդ միջազգային օլիմպիադան անցկացվեց 2011 թվականի հուլիսի 25-30-ը, ԱՄՆ-ի Քարնեգի Մելլոն համալսարանում[8]՝ Լորի Լևինի նախագահությամբ և 27 թիմերի մասնակցությամբ։ Առաջին անգամ մասնակցում էին Բրազիլիան, Կանադան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վիետնամը։ Խնդիրների կոմիտեն նախագահում էր Ադամ Էսթերբերգը։ Անհատական մրցակցության խնդիրները պահանջում էին ֆարվերեն (գերմանական) ուղղագրություն, Ալգական հնչյունաբանություն և այլն։
Լեզվաբանության տասներորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2012 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Լյուբլյանայում[9], Միրկո Վաուփոտիի գլխավորությամբ և 26 թիմերի մասնակցությամբ։ Առաջին անգամ մասնակցում էին Չինաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Իսրայելի և Ճապոնիայի թիմերը։ Խնդիրների կոմիտեն նախագահում էր Իվան Դերջանսկին։
Լեզվաբանության տասնմեկերորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2013 թվականի հուլիսի 22-ից 26-ը, Մանչեսթերի քերականության դպրոցում[10], Նիլ Շելդոնի նախագահությամբ և 35 թիմերի մասնակցությամբ։ Առաջին Թայվանը, Թուրքիան և Մոնտենը։ Խնդիրների կոմիտեն նախագահում էր Ստանիսլավ Գյուրևիչը։
Լեզվաբանության տասներկուերորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2014 թվականի հուլիսի 21-ից 25-ը` Պեկինում[11], Ջին Յուկինի գլխավորությամբ և 39 թիմերի մասնակցությամբ։ Առաջին անգամ մասնակցում էին Պակիստանը և Ուկրաինան։ Խնդիրի կոմիտեն նախագահում էր Ջեյ Քյու Լինը։ Թիմային խնդիրն ներառում էր մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հայերեն թարգմանությունները։
Լեզվաբանության տասներեքերորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 20-ից 24-ը Բուլղարիայում[12], Ալեքսանդար Վելինովի գլխավորությամբ և 43 թիմերի մասնակցությամբ։ Առաջին անգամ էին մասնակցում Բանգլադեշի, Ֆրանսիայի և Ղազախստանի թիմերը։
Լեզվաբանության տասնչորսերորդ միջազգային օլիմպիադան անցկացվեց 2016 թվականի հուլիսի 25-29-ը` Հնդկաստանում[13], որը վարեցին բժիշկներ Մոնոջիտ Չոնդուրին և Նաթ Ջհայը։ Մասնակցություն ունեցան 44 թիմ, որոնցից 2-ը մասնակցում էին առաջին անգամ։
Լեզվաբանության տասնհինգերորդ միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 2017 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը Դուբլինի[1] քաղաքային համալսարանում Դոկտոր Քերա Գրեյնին գլխավորությամբ և 43 թիմերի մասնակցությամբ։ Խնդիրների կոմիտեն նախագահում էր Հյու Դոբսը։ Թիմային խնդիրը պարունակում էր ինդոնեզերեն բառեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «International Linguistics Olympiad». www.ioling.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «First International Olympiad in Linguistics (2003)». Department of Theoretical and Applied Linguistics, Moskow State University. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Second International Linguistic Olympiad (2004)». Department of Theoretical and Applied Linguistics, Moskow State University. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Fourth International Linguistics Olympiad for Secondary School Students». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «The Fifth International Linguistics Olympiad». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «6th International Linguistics Olympiad». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «IOL10». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «IOL 2011: Venue». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «The 10th International Linguistics Olympiad». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «The International Linguistics Olympiad 2013». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «The International Linguistics Olympiad 2014». Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «The International Linguistics Olympiad 2015». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «International Olympiad for Linguists 2016». iol14.plo-in.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IOL official website
- Borovetz, 2003 – Official website
- Moscow, 2004 – Official website
- Leiden, 2005 – Official website Արխիվացված 2009-03-07 Wayback Machine
- Tartu, 2006 – Official website Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
- St. Petersburg, 2007 – Official website Արխիվացված 2017-09-15 Wayback Machine
- Slanchev Bryag, 2008 – Official website Արխիվացված 2009-03-24 Wayback Machine
- Wrocław, 2009 – Official website Արխիվացված 2010-07-22 Wayback Machine
- Stockholm, 2010 – Official website
- Pittsburgh, 2011 – Official website Արխիվացված 2013-06-30 Wayback Machine
- Ljubljana, 2012 – Official website Արխիվացված 2013-06-30 Wayback Machine
- Manchester, 2013 – Official website Արխիվացված 2017-08-29 Wayback Machine
- Beijing, 2014 – Official website
- Blagoevgrad, 2015 – Official website Արխիվացված 2017-05-19 Wayback Machine
- Mysore, 2016 – Official website Արխիվացված 2016-01-12 Wayback Machine
- Dublin, 2017 – Official website Արխիվացված 2017-11-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզվաբանության միջազգային օլիմպիադա» հոդվածին։ |
|