Քիմիայի միջազգային օլիմպիադա

Քիմիայի միջազգային օլիմպիադա (ՔՄՕ, անգլ.՝ IChO, International Chemistry Olympiad), ամենամյա մրցաշար ավագ դպրոցի աշակերտների համար։ ՔՄՕ-ն համարվում է Միջազգային առարկայական օլիմպիադաներից մեկը։ ՔՄՕ-ի հիմնական նպատակն է մեծացնել աշակերտների հետաքրքրվածությունը քիմիայի հանդեպ։ ՔՄՕ-ի Միջազգային ինֆորմացիոն կենտրոնը[1] գտնվում է Բրատիսլավայում, Սլովակիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՔՄՕ կազմակերպելու գաղափարը առաջին անգամ ի հայտ է եկել 1968 թվականին Չեխոսլովակիայում։ Առաջին օլիմպիադան կայացել է 1968 թվականի մայիսի 18-21 Պրահայում, որին մասնակցել է ընդամենը երեք երկիր։ 1971 թվականին ՔՄՕ-ն չկայացավ ընդունող երկրի ու կազմակերպիչի ոչ ճիշտ պայմանավորվածության պատճառով։ Ներկայումս, Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցում է ավելի քան 70 երկիր (այդ թվում նաև Հայաստանը) և ավելի քան 300 մասնակից։
Օլիմպիադայի կանոններն ու կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր պատվիրակություն կազմված է ոչ ավելի քան 4 աշակերտներից և 2 ղեկավարներից։ Պատվիրակությունը կարող է ներառել նաև հյուրեր և գիտական դիտորդներ։ Աշակերտները պետք է լինեն 20 տարեկանից ցածր և չպետք է սովորեն համալսարանում։ Մասնակցել ցանկացող նոր երկրները պետք է գիտական դիտորդներ ուղարկեն երկու հաջորդական քիմիայի օլիմպիադաներին։

Օլիմպիադան բաղկացած է երկու փուլերից՝ տեսական ու փորձնական։ Երկուսն էլ տևում են 5 ժամ և անց են կացվում երկու տարբեր օրերի ընթացքում (սովորաբար սկզբից անց է կացվում փորձնական փուլը)։ Տեսական փուլը 60 միավոր է, իսկ փորձնականը՝ 40։ Յուրաքանչյուր փուլ գնահատվում է անկախ մյուսի արդյունքից և մասնակցի ընդհանուր միավորը երկու փուլերի միավորների գումարն է կազմում։ Գիտական ժյուրին առաջարկում է խնդիրները, իսկ միջազգային ժյուրին, որը կազմված է բոլոր երկրների ղեկավարներից, քննարկում է խնդիրները և թարգմանում դրանք մայրենի լեզվով։ Մասնակիցները ստանում են խնդիրները իրենց նախընտրած լեզվով։ Այնուհետև մասնակցի աշխատանքը գնահատվում է և՛ գիտական ժյուրիի, և՛ տվյալ երկրի ղեկավարների կողմից։ Մինչև քննությունների ավարտը կամայական շփում ղեկավարների և մասնակիցների միջև արգելված է։
Օլիմպիադան իր մեջ է ներառում քիմիայի տարբեր բնագավառներ՝ օրգանական քիմիա, անօրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա, անալիտիկ քիմիա, բիոքիմիա, սպեկտրոսկոպիա և այլն։ Ամեն տարի ՔՄՕ-ի ընդունող երկիրը կազմում է նախապատրաստական խնդիրներ։ Բոլոր մասնակիցները գնահատվում են իրենց սեփական արդյունքի հիման վրա և թիմային միավոր սահմանված չէ։
Հայաստանի արդյունքները ՔՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի աշակերտները սկսել են մասնակցել ՔՄՕ-ին սկսած 2006 թվականից։
Մասնակիցների ընտրությունը կատարվում է մի քանի փուլերի ընթացքում. դպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներից հետո ընտրվում են ամենաբարձր գիտելիքներ ցուցադրած աշակերտները և նրանցից կազմվում է օլիմպիական խմբակ, որտեղ էլ շարունակվում են ուսումնակրթական դասընթացները։ Այնուհետև երկու կամ երեք ընտրողական փուլերից հետո որոշվում է մասնակիցների վերջնական ցանկը։
Հայաստանի պատվիրակությունները ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի[2] (ԵՊԲՀ) դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը։
Հայաստանի աշակերտները մասնակցել են 2006-2014 և 2016-2019 թվականների ՔՄՕ-ներին։ 2015 թվականին ՔՄՕ-ն անց է կացվել ք.Բաքվում (Ադրբեջան), որին Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել։
| Հ/հ | Տարի | Վայրը | Հայ մասնակիցների թիվը |
|
|||
|---|---|---|---|---|---|---|---|
| 57 | 2025 | Դուբայ, |
4 | - | 1 | - | 3 |
| 56 | 2024 | Ռիադ, |
4 | - | - | 4 | - |
| 55 | 2023 | Ցյուրիխ, |
4 | 1 | - | 2 | 1 |
| 54 | 2022 | Տյանցզին, |
4 | - | 1 | 3 | - |
| 53 | 2021 | Օսակա, |
4 | - | - | 3 | - |
| 52 | 2020 | Ստամբուլ, |
4 | - | 1 | 1 | - |
| 51 | 2019 | Փարիզ, |
4 | - | - | 1 | 2 |
| 50 | 2018 | Բրատիսլավա, |
4 | - | - | - | - |
| 49 | 2017 | Նախոն-Պատոմ, |
4 | - | - | 2 | 1 |
| 48 | 2016 | Թբիլիսի, |
4 | - | - | 1 | - |
| 47 | 2015 | Բաքու, |
- | - | - | - | - |
| 46 | 2014 | Հանոյ, |
4 | - | - | - | - |
| 45 | 2013 | Մոսկվա, |
4 | - | - | 2 | - |
| 44 | 2012 | Վաշինգտոն, |
4 | - | - | 4 | - |
| 43 | 2011 | Անկարա, |
4 | - | - | - | - |
| 42 | 2010 | Տոկիո, |
4 | - | - | 1 | - |
| 41 | 2009 | Քեմբրիջ, |
4 | - | - | - | - |
| 40 | 2008 | Բուդապեշտ, |
4 | - | - | 1 | - |
| 39 | 2007 | Մոսկվա, |
3 | - | 2 | 1 | - |
| 38 | 2006 | Կյոնջու, |
3 | - | - | - | 1 |
Հայաստանի մասնակիցների արդյունքները ՔՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը առաջին անգամ մասնակցել է ՔՄՕ-ում 2006 թվականին։ Մինչ օրս հայաստանյան թիմերը արժանացել են 1 ոսկե, 5 արծաթե ու 26 բրոնզե մեդալների և 8 գովասանագրի։
| Տարի | Մասնակից | Դպրոց | Դասարան | Մրցանակներ |
|---|---|---|---|---|
| 2025 | Խառատյան Արման | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII | |
| Ղազարյան Դավիթ | Քվանտ վարժարան | XII | ||
| Հարությունյան Սևադա | «Ֆոտոն» վարժարան | XII | ||
| Ալեքսանյան Միքայել | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI | ||
| 2024 | Խառատյան Արման | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI |
|
| Արաբաչյան Արտավազդ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII |
| |
| Թադևոսյան Սերգեյ | Քվանտ վարժարան | XII |
| |
| Հայրապետյան Բենիամին | Սևանի ավագ դպրոց | XII |
| |
| 2023 | Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | XII | |
| Խառատյան Արման | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | X |
| |
| Մխիթարյան Տիգրան | «Ֆոտոն» վարժարան | XII |
| |
| Պետրոսյան Յուրի | Քվանտ վարժարան | XII | ||
| 2022 | Աղեկյան Հայկ | «Հերացի» ա/դ | XII |
|
| Սաղեյան Սոնա | Քվանտ վարժարան | XII |
| |
| Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | XI | ||
| Հարությունյան Տիգրան | Արագածոտնի մարզ, գ․Նորաշենի մ/դ | XII |
| |
| 2021 | Աղեկյան Հայկ | «Հերացի» ա/դ | XI |
|
| Ներսիսյան Սևադա | ք․ Հրազդանի թիվ 13 ա/դ | XII | ||
| Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | X |
| |
| Հարությունյան Տիգրան | Արագածոտնի մարզ, գ․Նորաշենի մ/դ | XI |
| |
| 2020 | Խառատյան Լևոն | Վանաձորի N:11 ա/դ | XII | |
| Պետրոսյան Արտյոմ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII |
| |
| Թադևոսյան Գագիկ | «Հերացի» ա/դ | XII | ||
| Հակոբյան Արեն | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
| 2019 | Աղեկյան Մովսես | «Հերացի» ավագ դպրոց | XII |
|
| Մաթևոսյան Հովհաննես | «Հերացի» ավագ դպրոց | XII | ||
| Խառատյան Լևոն | Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց | XI | ||
| Պետրոսյան Արտյոմ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI | ||
| 2018 | Աղեկյան Մովսես | «Հերացի» ավագ դպրոց | XI | |
| Մաթևոսյան Հովհաննես | «Հերացի» ավագ դպրոց | XI | ||
| Հարությունյան Հրաչուհի | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
| Պետրոսյան Նարեկ | «Ֆոտոն» վարժարան | XII | ||
| 2017 | Խաչատրյան Համլետ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII |
|
| Սաղյան Սպարտակ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII |
| |
| Կիրակոսյան Սուսաննա | Երևանի թիվ 184 ավագ դպրոց | XII | ||
| Պերոսյան Նարեկ | «Ֆոտոն» վարժարան | XI | ||
| 2016 | Սաղյան Սպարտակ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI |
|
| Խաչատրյան Համլետ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI | ||
| Բատիկյան Սամվել | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | XII | ||
| Կիրակոսյան Սուսաննա | Երևանի թիվ 184 ավագ դպրոց | XII | ||
| 2014 | Խաչատրյան Հրաչյա | Նոր Գեղիի թիվ 1 մ/դ | XII | |
| Դալլաքյան Օլգերտ | Էվրիկա | XII | ||
| Հարությունյան Արամ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | XII | ||
| Ավթանդիլյան Տիգրան | Քվանտ վարժարան | XII | ||
| 2013 | Ղարախանյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | XII |
|
| Ծերունյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | XII |
| |
| Դալլաքյան Օլգերտ | Էվրիկա | XI | ||
| Խաչատրյան Հրաչյա | Նոր Գեղիի թիվ 1 մ/դ | XI | ||
| 2012 | Գալոյան Ալեքսեյ | Քվանտ վարժարան | XII |
|
| Չիթչյան Դավիթ | Քվանտ վարժարան | XII |
| |
| Գրիգորյան Լիլիթ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | XI |
| |
| Ղարախանյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | XI |
| |
| 2011 | Գալոյան Ալեքսեյ | Քվանտ վարժարան | XI | |
| Առաքելյան Աշխեն | Էվրիկա | XI | ||
| Գրիգորյան Լիլիթ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | X | ||
| Ղարախանյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | X | ||
| 2010 | Սարգսյան Էդվարդ | Էվրիկա | XI |
|
| Ասլանյան Արթուր | Ուսում դպրոց | XI | ||
| Արզումանյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
| Թամազյան Վահագն | Քվանտ վարժարան | XI | ||
| 2009 | Մխիթարյան Սմբատ | Քվանտ վարժարան | XI | |
| Թամազյան Վահագն | Քվանտ վարժարան | X | ||
| Սարգսյան Էդվարդ | Էվրիկա | X | ||
| Ասլանյան Արթուր | Ուսում դպրոց | X | ||
| 2008 | Դշխունյան Նարեկ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | X |
|
| Ղահրամանյան Արշավիր | Քվանտ վարժարան | X | ||
| Ալոյան Տաթևիկ | Արմավիրի վարժարան | IX | ||
| Ղարիբյան Հայկազ | Ֆիզմաթ դպրոց | IX | ||
| 2007 | Բարդախչյան Սամվել | Ֆիզմաթ դպրոց | X | |
| Դշխունյան Նարեկ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | IX | ||
| Ղահրամանյան Արշավիր | Քվանտ վարժարան | IX |
| |
| 2006 | Եպիսկոպոսյան Դավիթ | Քվանտ վարժարան | X | |
| Բարդախչյան Սամվել | Ֆիզմաթ դպրոց | X | ||
| Դավինյան Անդրանիկ | Գյումրու թիվ 1 մ/դ | X |
Անցած օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]| ՔՄՕ հ/հ | Քաղաք | Երկիր | Ամսաթիվ | Մասնակից երկրների թիվը |
Մասնակիցների թիվը |
Կայք |
|---|---|---|---|---|---|---|
| 57 | Դուբայ | Հուլիս 5-14, 2025 | 90 | 355 | [3] | |
| 56 | Ռիադ | Հուլիս 21-30, 2024 | 88 | 327 | [4] | |
| 55 | Ցյուրիխ | Հուլիս 16-25, 2023 | 90 | 355 | [5] | |
| 54 | Տյանցզին | Հուլիս 10-18, 2022 | 84 | 326 | [6] | |
| 53 | Օսակա | Հուլիս 25- օգոստոսի 2, 2021 | 79 | 309 | [7] | |
| 52 | Ստամբուլ | Հուլիս 23-29, 2020 | 60 | 231 | [8] | |
| 51 | Փարիզ | Հուլիս 21-30, 2019 | 80 | --- | [9] | |
| 50 | Բրատիսլավա / Պրահա | Հուլիս 19-29, 2018 | 76 | --- | [10] | |
| 49 | Նախոն-Պատոմ | Հուլիս 6-15, 2017 | 76 | --- | [11] | |
| 48 | Թբիլիսի | Հուլիս 23-օգոստոսի 1, 2016 | 82 | 312 | [12] | |
| 47 | Բաքու | Հուլիս 20-29, 2015 | 75 | 292 | [13] | |
| 46 | Հանոյ | Հուլիս 20-29, 2014 | 75 | 291 | [14] | |
| 45 | Մոսկվա | Հուլիս 15-24, 2013 | 73 | 291 | [15] | |
| 44 | Վաշինգտոն | Հուլիս 21–30, 2012 | 72 | 283 | [16] | |
| 43 | Անկարա | Հուլիս 9–18, 2011 | 70 | 273 | [17] | |
| 42 | Տոկիո | Հոևլիս 19-28, 2010 | 67 | 267 | [18] | |
| 41 | Քեմբրիջ | Հուլիս 18-27, 2009 | 64 | 250 | [19] | |
| 40 | Բուդապեշտ | Հուլիս 12-21, 2008 | x | x | [20] | |
| 39 | Մոսկվա | Հուլիս 15-24, 2007 | x | x | [21] | |
| 38 | Կյոնջու | Հուլիս 1-11, 2006 | x | x | [22] | |
| 37 | Թայբեյ | Հուլիս 16-25, 2005 | x | [23] | ||
| 36 | Քիլ | Հուլիս 18-27, 2004 | 61 | 233 | [24] | |
| 35 | Աթենք | Հուլիս 5-14, 2003 | x | x | [25] | |
| 34 | Խրոնինգեն | Հուլիս 5-14, 2002 | x | x | — | |
| 33 | Մումբայ | Հուլիս 6-15, 2001 | x | x | [26] | |
| 32 | Կոպենհագեն | Հուլիս 2-11, 2000 | x | x | — | |
| 31 | Բանգկոկ | Հուլիս 4-11, 1999 | 47 | 184 | — | |
| 30 | Մելբուրն | Հուլիս 5-14, 1998 | 47 | 184 | — | |
| 29 | Մոնրեալ | Հուլիս 6-15, 1997 | 47 | 184 | — | |
| 28 | Մոսկվա | Հուլիս 13-22, 1996 | 45 | 175 | — | |
| 27 | Պեկին | Հուլիս 13-20, 1995 | 42 | 163 | — | |
| 26 | Օսլո | Հուլիս 3-11, 1994 | 39 | 156 | — | |
| 25 | Պերուջա | Հուլիս 11-22, 1993 | 38 | 152 | — | |
| 24 | Պիցբուրգ և Վաշինգտոն | Հուլիս 11-22, 1992 | 33 | 132 | — | |
| 23 | Լոձ | Հուլիս 7–15, 1991 | 30 | 118 | — | |
| 22 | Փարիզ | Հուլիս 8–17, 1990 | 28 | 102 | — | |
| 21 | Հալե | Հուլիս 2–10, 1989 | 26 | 104 | — | |
| 20 | Էսպոո | Հուլիս 2–9, 1988 | 26 | 104 | — | |
| 19 | Վեսպրեմ | Հուլիս 6–15, 1987 | 26 | 103 | — | |
| 18 | Լեյդեն | Հուլիս 6–15, 1986 | 22 | 86 | — | |
| 17 | Բրատիսլավա | Հուլիս 1–8, 1985 | 21 | 83 | — | |
| 16 | Ֆրանկֆուրտ | Հուլիս 1–10, 1984 | 21 | 84 | — | |
| 15 | Տիմիշուարա | Հուլիս 2–11, 1983 | 18 | 72 | — | |
| 14 | Ստոկհոլմ | Հուլիս 3–12, 1982 | 17 | 68 | — | |
| 13 | Բուրգաս | Հուլիս 13–23, 1981 | 14 | 55 | — | |
| 12 | Լինց | Հուլիս 13–23, 1980 | 13 | 52 | — | |
| 11 | Սանկտ Պետերբուրգ | Հուլիս 2–11, 1979 | 11 | 44 | — | |
| 10 | Տորուն | Հուլիս 3–13, 1978 | 12 | 48 | — | |
| 9 | Բրատիսլավա | Հուլիս 4–14, 1977 | 12 | 47 | — | |
| 8 | Հալե | Հուլիս 10–19, 1976 | 12 | 46 | — | |
| 7 | Վեսպրեմ | Հուլիս 1–10, 1975 | 12 | 48 | — | |
| 6 | Բուխարեստ | Հուլիս 1–10, 1974 | 9 | 36 | — | |
| 5 | Սոֆիա | Հուլիս 1–10, 1973 | 7 | 28 | — | |
| 4 | Մոսկվա | Հուլիս 1–10, 1972 | 7 | 28 | — | |
| — | չի կայացել | — — — | 1971 | — | ||
| 3 | Բուդապեշտ | Հուլիս 1–5, 1970 | 7 | 28 | — | |
| 2 | Կատովիցե | Հունիս 16–20, 1969 | 4 | 20 | — | |
| 1 | Պրահա | Հունիս 18–21, 1968 | 3 | 18 | — |
x -> անհրաժեշտ տեղեկատվությունը անհասանելի էր համապատասխան կայքէջերում։
Հաջորդ օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]| ՔՄՕ հ/հ | Քաղաք | Երկիր | Տարի | Ամսաթիվ | Վիճակը | Կայքը |
|---|---|---|---|---|---|---|
| 59 | 2027 | Հուլիսի | Հաստատված չէ | |||
| 58 | Տաշքենդ | 2026 | Հուլիսի 1–10 | Հաստատված | [27] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
ՔՄՕ, 2020 թվական - Առցանց, Ֆիզմաթ դպրոց
-
ՔՄՕ, 2020 թվական - Առցանց, Ֆիզմաթ դպրոց
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՔՄՕ-ի Միջազգային ինֆորմացիոն կենտրոն (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-08-23 Wayback Machine
- ↑ ԵՊԲՀ (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2025 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2024 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2023 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2022 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2021 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2020 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2019 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2018 (պաշտոնական կայք) Արխիվացված 2018-09-09 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2017 (պաշտոնական կայք) Արխիվացված 2017-07-06 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2016 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2015 (պաշտոնական կայք) Արխիվացված 2017-08-01 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2014 (պաշտոնական կայք) Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2013 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-06-22 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2012 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-02-12 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2011 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2010 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2009 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2008 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2007 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2006 (պաշտոնական կայք) Արխիվացված 2015-07-15 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2005 (պաշտոնական կայք) Արխիվացված 2017-07-14 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2004 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2003 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2001 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2026 (պաշտոնական կայք)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՔՄՕ-ի համար պահանջվող թեմաների ցանկ
- Հայաստանի առարկայական օլիմպիադաների գլխավոր կայք
- ՔՄՕ-ի ամփոփագիր
- Նախորդ տարիների ՔՄՕ-ների խնդիրները Արխիվացված 2014-08-25 Wayback Machine
- ՔՄՕ-ի կանոնները Արխիվացված 2015-08-18 Wayback Machine
| ||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմիայի միջազգային օլիմպիադա» հոդվածին։ |