Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա (ՖՄՕ) (անգլերեն՝ International Physics Olympiad (IPhO)), ֆիզիկայի ամենամյա մրցություն է՝ միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որը Գիտական միջազգային օլիմպիադաներից մեկն է։ Առաջին ՖՄՕ-ն եղել է Վարշավայում (Լեհաստան)՝ 1967 թվականին։
Ամեն ազգային պատվիրակություն բաղկացած է առավելագույնը հինգ աշակերտներից և երկու ղեկավարից։ Ղեկավարները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին և ֆիզիկայի առարկային։ Ղեկավարներին կարող են նաև ուղեկցել ցանկացած թվով դիտորդներ։ Աշակերտները հանձնում են անհատական աշխատանքներ՝ տեսական և գործնական։ Ըստ արդյունքների՝ աշակերտները պարգևատրվում են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով կամ գովասանագրերով։
Տեսական փուլը տևում է 5 ժամ, բաղկացած է երեք առաջադրանքներից։ Առաջադրանքները սովորաբար բաղկացած են մի քանի ենթահարցերից։ Փորձնական մասը կարող է բաղկացած լինել մեկ կամ երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է հինգը ժամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ՖՄՕ-ից մի քանի ամիս առաջ հրավերներ ուղարկվեցին բոլոր Միջին Եվրոպական երկրներին։ Հրավերներն ընդունվեցին Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի կողմից (կազմակերպող Լեհաստանի հետ միասին՝ հինգ երկիր)։ Յուրաքանցյուր երկրի թիմ բաղկացած էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտներից և մեկ ղեկավարից։ Մրցությունը կազմակերպված էր Լեհաստանի Ֆիզիկայի օլիմպիադայի վերջնական փուլի նման՝ մեկ օր տրամադրված էր տեսական խնդիրներին, և մեկ օր էլ՝ փորձի համար։ Միակ տարբերությունն այն էր, որ մասնակիցները ստիպված էին սպասել իրենց աշխատանքների արդյունքներն իմանալու համար։ Սպասելու ժամանակ կազմակերպիչները երկու օդանավով էքսկուրսիա կազմակերպեցին դեպի՝ Կռակ և Գդանսկ քաղաքները։ Առաջին ՖՄՕ-ի շրջանակներում աշակերտները պետք է լուծեին չորս տեսական և մեկ փորձարարական խնդիր։
Երկրորդ օլիմպիադան կազմակերպվեց պրոֆեսոր Ռեժո Քունֆալվուի կողմից՝ Բուդապեշտում (Հունգարիա)՝ 1968 թվականին։ Ութ երկրներ մասնակցեցին այս օլիմպիադային՝ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը, Խորհրդային Միությունը և Հարավսլավիան միացան մասնակից երկրներին։ Կրկին յուրաքանցյուր երկիր ներկայացվում էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտների և մեկ ղեկավարի կողմից։ Երկրորդ ՖՄՕ-ից որոշ ժամանակ առաջ օրենքների և ուսումնական ծրագրի մի նախնական պլան պատրաստվեց։ Այս պլանը հետագայում պաշտոնապես ընդունեցին Միջազգային Խորհուրդը, որը բաղկացած էր մասնակից թիմերի ղեկավարներից։ Սա կատարվեց երկրորդ ՖՄՕ-ից մի քանի ամիս հետո Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում կատարված հատուկ ժողովում։
Երրորդ ՖՄՕ-ն կազմակերպվեց պրոֆեսոր Ռոստիսլավ Կոստիալի կողմից՝ Բռնոյում (Չեխոսլովակիա)՝ 1969 թվականին։ Այդ ժամանակ յուրաքանչյուր թիմ բաղկացած էր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ Բռնոյի մրցույթը կազմակերպվեց ըստ ընդունված պաշտոնական օրենքի։
Հաջորդ օլիմպիադան անցկացվեց Մոսկվայում (Խորհրդային Միություն) 1970 թվականին։ Ամեն երկիր ներկայացվում էր վեց աշակերտներով և երկու ղեկավարներով։ Օլիմպիադայի ժամանակ որոշ փոքր փոփոխություններ արվեցին օրենքի մեջ։
Հինգերորդ ՖՄՕ-ից սկսած, որն անցկացվեց Սոֆիայում (Բուլղարիա) 1971 թվականին, ամեն խումբ պետք է բաղկացած լիեր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ 1978 և 1980 թվականներին ՖՄՕ-ն չի կազմակերպվել, արևմտյան երկրների ավելացման պատճառով։ Առաջին արևմտյան երկիրը, որ մասնակցել է, եղել է Ֆրանսիան[1]։ Սկզբում, սակավաթիվ մասնակից արևմտյան երկրները հրաժարվեցին, որ ՖՄՕ-ն տարին մեջ անցկացվի արևմտյան և արևելյան խմբի երկրներում։ Այդ պատճառով էլ արևելյան խմբի երկրները հրաժարվեցին 1978 և 1980 թվականների օլիմպիադաները կազմակերպելուց։ 1982 թվականից տարեկան օլիմպիադները շարունակվեցին, քանի որ բավականին արևմտյան երկրներ կային բեռը կիսելու համար։
Այժմ ապագա ՖՄՕ-ի անցկացվելիք վայրը տարիներ առաջ որոշված է։ ՖՄՕ-ին միանալուց հետո, ամեն երկիր պետք է երեք տարի առաջ ուրիշներին տեղեկացնի իր ՖՄՕ-ն հյուրընկալելու ցանկության մասին, որից հետո նա ավելանում է սպասողների ցանկին, որը 2006 թվականին արդեն մինչև 2050-ականները շարունակվում է։ Կազմակերպչական ձախողումների դեպքում, երկիրը ժամանակավորապես մերժվում է ՖՄՕ-ի կողմից, որը պատահեց Ֆրանսիայի հետ 2000 թվականին։
Մրցության կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցությունը տևում է երկու օր։ Մեկ օրը տրամադրված է տեսական խնդիրներին (երեք խնդիր, որոնք ամենաքիչը ֆիզիկայի չորս ոլորտ են պարունակում։ Միավորների ընդհանուր գումարը 30 է)։ Մեկ այլ օր տրամադրված է փորձարարական խնդիրներին (մեկ կամ երկու խնդիրներ. միավորների ընդհանուր գումարը 20 է)։ Այս երկու օրերը բաժանվում են գոնե մեկ հանգստյան օրով։ Այս երկու փուլերի համար էլ հինգական ժամ է տրամադրվում։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է ընդհանուր կամ տեխնիկական միջնակարգ դպրոցների 20 տարեկանը չգերազանցող աշակերտներից (և ոչ թե ինստիտուտների կամ համալսարանների ուսանողներից)։ Ընդհանրապես ամեն խումբ բաղկացած է հինգ աշակերտներից և երկու վերահսկիչներից։
Մեդալների բաշխումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվազագույն միավորները, որոնք պահանջվում են օլիմպիադայի մեդալների և գովասանագրերի համար, որոշվում են կազմակերպիչների կողմից ըստ հետևյալ կաննոների՝
- ոսկե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 8%-ը,
- ոսկե կամ արծաթե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 25%-ը,
- ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 50%-ը,
- օլիմպիական մեդալներով կամ գովասանագրերով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 67%-ը։
Մյուս բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության սերտիֆիկատ։ Ամենաբարձր արդյունքով մասնակիցը (Բացարձակ Հաղթողը) բացի ոսկե մեդալից, ստանում է մի հատուկ մրցանակ[2]։
Անցած օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2025 - Փարիզ,
Ֆրանսիա - 2024 - Իսֆահան,
Իրան - 2023 - Տոկիո,
Ճապոնիա - 2022 - Բեռն,
Շվեյցարիա - 2021 - Վիլնյուս,
Լիտվա - 2020 - Չի անցկացվել համավարակի պատճառով
- 2019 - Թել Ավիվ,
Իսրայել - 2018 - Լիսաբոն,
Պորտուգալիա - 2017 - Ջոկյակարտա,
Ինդոնեզիա - 2016 - Ցյուրիխ,
Շվեյցարիա - 2015 - Մումբայ,
Հնդկաստան - 2014 - Աստանա,
Ղազախստան - 2013 - Կոպենհագեն,
Դանիա - 2012 - Տալլին և Տարտու,
Էստոնիա - 2011 - Բանգկոկ,
Թաիլանդ - 2010 - Զագրեբ,
Խորվաթիա - 2009 - Մերիդա,
Մեքսիկա - 2008 - Հանոյ,
Վիետնամ - 2007 - Սպահան,
Իրան - 2006 -
Սինգապուր - 2005 - Սալամանկա,
Իսպանիա - 2004 - Պոհանգ,
Հարավային Կորեա - 2003 - Թայպեյ,
Թայվան - 2002 - Բալի,
Ինդոնեզիա - 2001 - Անթալիա,
Թուրքիա - 2000 - Լեյսեստեր,
Միացյալ Թագավորություն - 1999 - Պադովա,
Իտալիա - 1998 - Ռեյկյավիկ,
Իսլանդիա - 1997 - Սադբերի, Օնտարիո,
Կանադա - 1996 - Օսլո,
Նորվեգիա - 1995 - Կանբերա,
Ավստրալիա - 1994 - Պեկին,
Չինաստան - 1993 - Վիլիամզբուրգ,
ԱՄՆ - 1992 - Հելսինկի,
Ֆինլանդիա - 1991 - Հավանա,
Կուբա - 1990 - Գրոնինգեն,
Նիդերլանդներ - 1989 - Վարշավա,
Լեհաստան - 1988 - Բադ Իշ,
Ավստրիա - 1987 - Յենա,
Գերմանիա - 1986 - Լոնդոն,
Անգլիա - 1985 - Պորտորոզ,
Հարավսլավիա - 1984 - Սիգտունա,
Շվեդիա - 1983 - Բուխարեստ,
Ռումինիա - 1982 - Մալենտե,
Գերմանիա - 1981 - Վարնա,
Բուլղարիա - 1979 - Մոսկվա,
ԽՍՀՄ - 1977 - Հռադեկ Կռալովե,
Չեխոսլովակիա - 1976 - Բուդապեշտ,
Հունգարիա - 1975 - Գուստրով,
Գերմանիա - 1974 - Վարշավա,
Լեհաստան - 1972 - Բուխարեստ,
Ռումինիա - 1971 - Սոֆիա,
Բուլղարիա - 1970 - Մոսկվա,
ԽՍՀՄ - 1969 - Բռնո,
Չեխոսլովակիա - 1968 - Բուդապեշտ,
Հունգարիա - 1967 - Վարշավա,
Լեհաստան
Առաջիկա օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի արդյունքները ՖՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը առաջին անգամ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ՝ 1997 թվականին, ապա 1998 թվականին չի մասնակցել և 1999 թվականին դարձյալ մասնակցել է որպես դիտորդ։
Հայաստանի թիմերը ակտիվորեն մրցույթին սկսել են մասնակցել 2000 թվականից, որի ընթացքում արժանացել են 2 ոսկե, 11 արծաթե, 43 բրոնզե մեդալների և 26 գովասանագրերի, ինչպես նաև մեկ հատուկ մրցանակի։ Հայաստանը այդ ժամանակաշրջանում ունեցել է 94 մասնակիցներ։
| Օլիմպիադայի համարը | Տարին | Երկիրը | Մասնակցող երկրների թիվը | Հայ մասնակիցների թիվը | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 55 | 2025 | 87 | 5 | 0 | 0 | 2 | 2 | |
| 54 | 2024 | 46 | 5 | 0 | 0 | 3 | 2 | |
| 53 | 2023 | 80 | 5 | 0 | 1 | 4 | 0 | |
| 52 | 2022 | 79 | 5 | 0 | 0 | 3 | 2 | |
| 51 | 2021 | 76 | 4 | 1 | 1 | 2 | 0 | |
| 50 | 2019 | 78 | 5 | 0 | 0 | 5 | 0 | |
| 49 | 2018 | 90 | 3 | 0 | 1 | 1 | 1 | |
| 48 | 2017 | --- | 3 | 0 | 1 | 1 | 1 | |
| 47 | 2016 | 90 | 5 | 1 | 2 | 1 | 0 | |
| 46 | 2015 | --- | 5 | 0 | 2 | 3 | 0 | |
| 45 | 2014 | 82 | 5 | 0 | 3 | 2 | 0 | |
| 44 | 2013 | 83 | 5 | 0 | 0 | 4 | 1 | |
| 43 | 2012 | 86 | 5 | 0 | 0 | 2 | 2 | |
| 42 | 2011 | --- | 3 | 0 | 0 | 0 | 1 | |
| 41 | 2010 | 80 | 5 | 0 | 0 | 0 | 1 | |
| 40 | 2009 | 70 | 3 | 0 | 0 | 1 | 2 | |
| 39 | 2008 | 81 | 4 | 0 | 0 | 1 | 0 | |
| 38 | 2007 | 73 | 3 | 0 | 0 | 1 | 1 | |
| 37 | 2006 | 86 | 4 | 0 | 0 | 1 | 2 | |
| 36 | 2005 | 73 | 5 | 0 | 0 | 1 | 3 | |
| 35 | 2004 | 73 | 5 | 0 | 0 | 4 | 1 | |
| 34 | 2003 | 54 | 3 | 0 | 0 | 0 | 1 | |
| 33 | 2002 | 70 | 4 | 0 | 0 | 1 | 1 | |
| 32 | 2001 | 64 | 4 | 0 | 0 | 0 | 2 | |
| 31 | 2000 | 62 | 3 | 0 | 0 | 0 | 0 |
Հայաստանի մասնակիցների արդյունքները ՖՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]| ՖՄՕ-ի հ/հ | Տարի | Մասնակից | Կրթօջախ | Մեդալ/գովասանագիր | Ղեկավար | Ղեկավար |
|---|---|---|---|---|---|---|
| 55 | 2025 | Հայրապետյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Կուրղինյան Բիլոր | Հայրապետյան Մեխակ | |
| Պողոսյան Սմբատ | Ֆիզմաթ դպրոց | Կարապետյան Հովսեփ | ||||
| Հարությունյան Էմիլ | ՀԱՊՀ ավագ դպրոց | |||||
| Գալստյան Նարեկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մելքոնյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 54 | 2024 | Աղայան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | Կուրղինյան Բիլոր | Հայրապետյան Մեխակ | |
| Գալստյան Նարեկ | Ֆիզմաթ դպրոց | Պետրոսյան Ալֆրեդ | ||||
| Գազազյան Արմեն | ՀԱՊՀ ավագ դպրոց | |||||
| Գասպարյան Արտյոմ | ՀԱՊՀ ավագ դպրոց | |||||
| Մովսիսյան Նարեկ | ՀԱՊՀ ավագ դպրոց | |||||
| 53 | 2023 | Կարապետյան Հովսեփ | ՀԱՊՀ ավագ դպրոց | Կուրղինյան Բիլոր | Թոփչյան Հրանտ | |
| Բարսեղյան Արեգ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Աղայան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 52 | 2022 | Մկրտչյան Արտաշես | ՀԱՊՀ ավագ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Բարսեղյան Արեգ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Կարապետյան Հովսեփ | ՀԱՊՀ ավագ դպրոց | |||||
| 51 | 2021 | Գյոլեցյան Արտաշես | Ֆիզմաթ դպրոց | Հայրապետյան Մեխակ | Կուրղինյան Բիլոր | |
| Կարախանյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Գյուլամիրյան Դավիթ | Քվանտ վարժարան | |||||
| Չախոյան Հակոբ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 50 | 2019 | Հունանյան Եվա | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մուրադյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Կիրակոսյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 49 | 2018 | Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 48 | 2017 | Նազարյան Խաչատուր | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Եղիազարյան Միքայել | Քվանտ վարժարան | |||||
| 47 | 2016 | Վարդանյան Էդգար | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Մաթևոսյան Աշոտ | Քվանտ վարժարան | |||||
| Մամբրեյան Արա | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Բաբուջյան Հրաչյա | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Խալաֆյան Էդուարդ | Քվանտ վարժարան | |||||
| 46 | 2015 | Թոփչյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Վարդանյան Էդգար | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մաթևոսյան Աշոտ | Քվանտ վարժարան | |||||
| Մովսիսյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մամբրեյան Արա | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 45 | 2014 | Մարտիրոսյան Գևորգ | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Մամբրեյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Վասիլյան Արսեն | ՀԱՊՀ ա/դ | |||||
| Թոփչյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մովսիսյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 44 | 2013 | Մարտիրոսյան Գևորգ | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր | |
| Մամբրեյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Պետրոսյան Ալեքսանդր | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Վասիլյան Արսեն | ՀԱՊՀ ա/դ | |||||
| Հովհաննիսյան Ռազմիկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 43 | 2012 | Գևորգյան Վիրաբ | Ֆիզմաթ դպրոց | |||
| Ավետիսյան Վարդան | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Պետրոսյան Ալեքսանդր | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մկրտևյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Հովհաննիսյան Ռազմիկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 42 | 2011 | Ավետիսյան Վարդան | Ֆիզմաթ դպրոց | |||
| Մկրտչյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Գևորգյան Վիրաբ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 41 | 2010 | Հակոբյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Մանուկյան Նուրիջան | |
| Շմավոնյան Հովհաննես | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մանթաշյան Մհեր | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Տեփանյան Հայկ | Քվանտ վարժարան | |||||
| Բաբայան Էդվարդ | Էվրիկա | |||||
| 40 | 2009 | Գալստյան Վահե | Քվանտ վարժարան | Գրիգորյան Գագիկ | Մանուկյան Նուրիջան | |
| Վարդանյան Վալերի | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Գրիգորյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 39 | 2008 | Ղարիբյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | |||
| Գալստյան Վահե | Քվանտ վարժարան | |||||
| Գալոյան Տիգրան | Էվրիկա | |||||
| Զեյնալյան Դավիթ | գ.Սուրենավանի մ/դ | |||||
| 38 | 2007 | Մամիկոնյան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | |||
| Գևորգյան Մենուա | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Ղարիբյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 37 | 2006 | Կոստանյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||
| Մարգարյան Արման | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Ճիտոյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Հովսեփյան Սևադա | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 36 | 2005 | Նազարյան Տիգրան | Քվանտ վարժարան | |||
| Մարկոսյան Սերգեյ | Քվանտ վարժարան | |||||
| Հարությունյան Բորիս | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Կոստանյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Մարգարյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 35 | 2004 | Հովհաննիսյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | |||
| Սողոմոնյան Մկրտիչ | Քվանտ վարժարան | |||||
| Շահվերդյան Սերգեյ | Քվանտ վարժարան | |||||
| Ավետիսյան Ժիրայր | Քվանտ վարժարան | |||||
| Չավուշյան Անդրանիկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| 34 | 2003 | Պողոսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | |||
| Կուրղինյան Բիլոր | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Ավետիսյան Ժիրայր | Քվանտ վարժարան | |||||
| 33 | 2002 | Շահվերգյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | |||
| Պողոսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Ալավերդյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Եղիկյան Վահագն | Քվանտ վարժարան | |||||
| 32 | 2001 | Կարապետյան Հովնաթան | Ֆիզմաթ դպրոց | |||
| Ասլանյան Գրիգոր | Գյումրու ակադեմիական վարժարան | |||||
| Մովսիսյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Թանանյան Հովհաննես | թիվ186 դպրոց | |||||
| 31 | 2000 | Հարությունյան Աշոտ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | Հատուկ մրցանակ | ||
| Առաքելյան Արտակ | Ֆիզմաթ դպրոց | |||||
| Գաֆարյան Գևորգ | Գյումրու թիվ 1 կրթահամալիր |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆիզիկայի Միջազգային օլիմպիադաներ՝ նրանց պատմությունը, կառուցվածքը և ապագան (անգլերեն)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների օրենքները (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադայի պաշտոնական կայքը
- Նախկին Ֆիզիկայի Օլիմպիադաների խնդիրներն ու լուծումները Արխիվացված 2009-04-17 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա» հոդվածին։ |
| ||||||||||